Կրթություն և վերապատրաստում
2023 թ. 27 – 30 ապրիլի, մասնակցություն, զեկուցում «Եվրասիական տնտեսական ինտեգրումը եւ հարակայուն զարգացումը համաշխարհային վերափոխումների պայմաններում» խորագրով միջազգային գիտագործնական խորհրդաժողովում, հավաստագիր
1984-1987թթ. ասպիրանտուրա, Գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման հայկական գիտահետազոտական ինստիտուտ
1978-1983թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ «Գյուղատնտեսության ինժեներ-մեխանիկ» որակավորմամբ։
Աշխատանքային փորձ
2018 թ. օգոստոսից ՀԱԱՀ, Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր
2008 – 2018 թթ. Գյուղատնտեսության նախարարություն, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչություն, պետ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Ագրոբիզնեսի կազմակերպման և կառավարման ամբիոն, պրոֆեսոր, համատեղությամբ
2007-2013թթ. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, առաջատար հետազոտող, համատեղությամբ
2004-2008թթ. ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, գյուղատնտեսության և գյուղի սոցիալական զարգացման ծրագրավորման վարչություն, պետ
2000-2004թթ. ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, ագրարային քաղաքականության և ամփոփ ծրագրերի վարչություն, պետ
1999-2000թթ. ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, ագրարային քաղաքականության և ֆինանսա-բյուջետային վարչություն, պետ
1997-1999թթ. ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, ծրագրերի մշակման և կոորդինացման վարչություն, պետ
1997թ. ՀՀ Արդյունաբերության և առևտրի նախարարություն, տարածքային քաղաքականության վարչություն, պետ
1995-1997թթ. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, ագրարային քաղաքականության վարչություն, պետ
1992-1995թթ. ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, ծրագրավորման և գյուղի զարգացման վարչություն, պետ
1990-1992թթ. ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, գիտական ապահովման հանրապետական կենտրոն, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների կոորդինացման պլանավորման և ֆինանսավորման բաժին, վարիչ
1989-1990թթ. Գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ, ավագ գիտական աշխատող
1987-1989թթ. Գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ, կրտսեր գիտական աշխատող։
Գիտական գործունեություն
2007թ. պրոֆեսոր
2006թ. տնտեսագիտության դոկտոր
1988թ. տնտեսագիտության թեկնածու:
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Հավելյալ տեղեկություն
2019 թվականից ՀԱԱՀ, «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» գիտական պարբերական, գլխավոր խմբագիր
2002թ. «Հայաստանի Հանրապետությունում կարտոֆիլագործության, կարտոֆիլի սորտաթարմացման և վերամշակման մարքեթինգային հետազոտություններ» և «Հայաստանի Հանրապետությունում կերապահովվածության վիճակի և դրա զարգացմանն ուղղված մարքեթինգային ուսումնասիրություններ» թեմաներով հետազոտական աշխատանքներ, գլխավոր հետազոտող, ԱՄՆ, գյուղդեպարտամենտի Մարքեթինգի աջակցության ծրագիր
1996թ. «Գյուղացիական տնտեսությունների ուսումնասիրություն» հետազոտական ծրագիր, կատարող, ՄԱԿ
2000թ. «Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն» ծրագիր, ՄԱԿ, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO), տնտեսագիտական խմբի ղեկավար
1995թ. «Սննդի ազգային ծրագիր», ՄԱԿ, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO), մասնակից:
Գիտական հրապարակումներ
Հեղինակ է շուրջ 50 աշխատությունների: