Կրթություն և վերապատրաստում
2019թ. անգլերեն լեզվի իմացության հավաստագիր, C1 մակարդակ
2019թ. «Գյուղատնտեսության ապահովագրություն. վնասի գնահատում» թեմայով ուսուցողական կուրսերի հավաստագիր, Երևան
2018թ. ՀԱԱՀ-ի ուսանողների և ֆերմերների համար էտի և ձևավորման ուսուցում, ՄԱԿ-ի ՊԳԿ ENPARD ծրագիր, Երևան
2017թ. «Ոլորտում հիմնարար պաշտպանություն (BPITF II)», ՄԱԿ-ի ՊԳԿ-ի միջազգային հավաստագիր
2017թ. «ՀՀ Որակավորումների ազգային շրջանակ, որակավորումների ոլորտային շրջանակ, որակավորումների նկարագրիչներ, կրթական վերջնարդյունքներ ծրագրային և առարկայական մակարդակներում, դրանց համապատասխան ուսուցման, ուսումնառության և գնահատման մեթոդներ» թեմայով վերապատրաստում՝ Տեմպուս ԱՐՄԵՆՔԱ ծրագրի շրջանակներում, ՏԵՄՊՈՒՍ ԱՐՄԵՆՔԱ, Գենտ, Բելգիա
2016թ. «Ոլորտում առաջավոր պաշտպանություն», ՄԱԿ-ի ՊԳԿ-ի միջազգային հավաստագիր
2016 թ. Որակավորումների ազգային և ոլորտային շրջանակներ: Որակավորումների նկարագրիչների վերաբերյալ հմտություններ. Կրթական վերջնարդյունքները ծրագրային և առարկայական մակարդակներում, դասավանդման և գնահատման մեթոդներ: Կազմակերպիչ՝ ՏԵՄՊՈՒՍ ԱՐՄԵՆՔԱ, Գենտ, Բելգիա
2016թ. «Որակավորումների ազգային և ոլորտային շրջանակներ, որակավորումների նկարագրիչներ և կրթական վերջնարդյունքներ ծրագրային և առարկայական մակարդակներում, դրանց համապատասխան ուսուցման, ուսումնառության և գնահատման մեթոդներ» թեմայով վերապատրաստում՝ Տեմպուս ԱՐՄԵՆՔԱ ծրագրի շրջանակներում, Դանիանի Օրհուս
2016թ. «Հայաստանի բարձրագույն կրթության որակավորումների ազգային և ոլորտային շրջանակների իրականացում» թեմայով ուսուցողական դասընթաց Տեմպուս ԱՐՄԵՆՔԱ ծրագրի շրջանակներում` կազմակերպված Ռումինիայի Որակավորումների ազգային կենտրոնի կողմից Տեմպուս ԱՐՄԵՆՔԱ ծրագրի շրջանակներում, Բուխարեստ, Ռումինիա
2015թ. Որակավորումների շրջանակները: Կրթական մակարդակի ձևավորում և որակավորում: Կազմակերպիչ՝ ՏԵՄՊՈՒՍ ԱՐՄԵՆՔԱ, Լինշոփինգ, Շվեդիա
2014 թ. վերապատրաստում Երևանի պետական համալսարանում, մասնակցություն Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դասընթացներին
2014 թ. մասնակցություն ուսուցողական դասընթացների «Որակավորումների ազգային շրջանակը» թեմայով. Դանիա, Օրհուս
2013 թ. մասնակցություն վնասատուների դեմ ինտեգրացված պայքարի վերաբերյալ սեմինարի. ՄԱԿ-ի ՊԳԿ-ի ֆինանսավորմամբ, Հունգարիա, Գոդոլլո: Հանդես է եկել նաև «Հայաստանում ՎԴԻՊ-ի ներկա վիճակը» թեմայով զեկուցումով:
2013թ. «Ոլորտում առաջավոր պաշտպանություն» ՄԱԿ-ի ՊԳԿ-ի միջազգային հավաստագիր
2013 թ. «Ոլորտում հիմնարար պաշտպանություն (BPITF II)» ՄԱԿ-ի ՊԳԿ-ի միջազգային հավաստագիր
2012 թ. մասնակցություն «Գլոբալ ԳԱՓ-ի ստանդարտները» թեմայով վերապատրաստման սեմինարի, Հայաստան, Երևան
2011 թ. Մասնակցություն «Գյուղատնտեսական կենսատեխնոլոգիայի արժեշղթայի գնահատում» թեմայով սեմինարի, ՄԱԿ-ի ՊԳԿ-ի ֆինանսավորմամբ, Հայաստան, Երևան
2011 թ. Մասնակցություն «ՄԱԿ-ի ՊԳԿ-ի տարածաշրջանային փորձագետների խորհրդակցություն. գյուղատնտեսական կենսատեխնոլոգիայի և կենսաանվտանգության առարկայական և կրթական ծրագրերի վերամշակում» թեմայով սեմինարի, ՄԱԿ-ի ՊԳԿ-ի ֆինանսավորմամբ, Մոլդովա, Քիշնև
2011 թթ. Մասնակցություն «Գյուղատնտեսական կենսատեխնոլոգիա և կենսաանվտանգություն. Հիմնարար սկզբունքներ» թեմայով վերապատրաստման դասընթացների. ՄԱԿ-ի ՊԳԿ-ի ֆինանսավորմամբ, Հայաստան, Երևան-Ծաղկաձոր
2006թ. Հռետորական խոսքի և մակավարժական հոգեբանության որակավորման բարձրացման ուսուցողական կուրսեր, Կազմակերպիչ, ՀԱԱՀ, Երևան, Հայաստան
2003 թ. Մասնակցություն «ՎԴԻՊ-ի մասնագիտական զարգացման կուրս» թեմայով վերապատրաստման դասընթացների, ԱՄՆ ԳԴ ՄԱԾ-ի ֆինանսավորմամբ, Հայաստան, Երևան
1999 թ. Մասնակցություն «Խորհրդատվական ծառայություններ» թեմայով վերապատրաստման դասընթացների, ԱՄՆ ԳԴ ՄԱԾ-ի ֆինանսավորմամբ, Հայաստան, Երևան
1999 թ. Մասնակցություն անգլերեն լեզվի դասընթացների. «Անգլերեն լեզվով հաղորդակցման ուսուցումներ. Անգլերենը որպես օտար լեզու», ԱՄՆ ԳԴ ՄԱԾ-ի ֆինանսավորմամբ, Հայաստան, Երևան
1991-1992 և 1996-1998 թթ. Ասպիրանտուրա, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Բույսերի պաշտպանության ամբիոն
1984 – 1989 թթ. Սովորել և ավարտել է Հայկական գուղատնտեսական ինստիտուտի Ագրոնոմիական ֆակուլտետը՝ «Բույսերի պաշտպանություն» մասնագիտությամբ:
Աշխատանքային փորձ
2019թ . մարտ-ապրիլ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ, փորձագետ, մասնակցել է «Թունաքիմիկատների փորձագիտական գնահատման զեկույց և անվտանգ օգտագործման միջոցառումների պլան Հայաստանում գյուղատնտեսական ոլորտի համար» ծրագրի վերամշակման աշխատանքներին
2017թ. հունիս-դեկտեմբեր ՄԱԿ-ի ՊԳԿ-ի GCP/ARM/006/EC ծրագիր, ազգային փորձագետ, մշակել է«Ինտեգրացված պայքար Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի առավել տարածված ու վտանգավոր հիվանդությոների և վնասատուների դեմ» գրքի կազմման աշխատանքների, համահեղինակ
2016-2017թթ. ՄԱԿ ՊԳԿ-ում, GCP/ARM/006/EC ծրագրի Բույսերի պաշտպանության/ՎԴԻՊ-ի ազգային փորձագետ, մասնակցել է Բույսերի պաշտպանության ազգային ծրագրի մշակման աշխատանքներին
2014-2015թթ. Ի-Վի-Էն գինու ակադեմիա, խաղողագործության առարկայի ասիստենտ
2013թ. հուլիս-դեկտեմբեր ՄԱԿ-ի ՊԳԿ-ում, GCP/RER/040/EC և TCP/ARM/3401 ծրագրերի բույսերի պաշտպանության ազգային խորհրդատու, մշակել է ինտեգրացված պայքարի տեղեկատվական թերթիկներ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի գյուղատնտեսական մշակաբույսերի առավել վտանգավոր հիվանդությունների դեմ
2013թ. մարտ-հունիս ՄԱԿ-ի ՊԳԿ-ում, GCP/RER/040/E ծրագրի «Հայաստանում առավել վտանգավոր վնասատուների և թունաքիմիկատների կառավարման վերաբերյալ հաշվետվության կազմման» և «Բույսերի պաշտպանության» ազգային խորհրդատու
2011 թվականից մինչ օրս Հայաստանի ազգային ագրարային համալսարան, 011 (Ագրոնոմիա) մասնագիտական խորհուրդ, գիտական քարտուղար
2010թ. «ՍՊԱՅԿԱ» ընկերություն, բույսերի պաշտպանության մասնագետ
2007թ. մարտ-2009 դեկտ. «Հազարամյակի մարտահրավերներ. Հայաստան» ծրագրի պտղատու ծառերի ցուցադրական ծրագրում, ACDI VOCA-ում, բույսերի պաշտպանության և բուսասանիտարիայի մասնագետ
2006թ. սեպտ. մինչ օրս ՀԱԱՀ, Այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոն, դոցենտ
1999թ. սեպտ.-2006թ. օգ. ՀԳԱ, Այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոն, դասախոս
1999թ. սեպտ.-2004թ. դեկտ. Կիրառական հետազոտությունների և ագրոբիզնեսի հիմնադրամ, բույսերի պաշտպանության մասնագետ
2000-2001թթ. Բույսերի կարանտին ՊՈԱԿ, լաբորանտ, ավագ մասնագետ մոլախոտերի գծով
1999-2000թթ. «Ագրոսպասարկում» ՍՊԸ, ավագ մասնագետ թունաքիմիկատների գծով:
Գիտական աստիճան
2006 թ. Դոցենտ
2002 թ. Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու:
Հավելյալ տեղեկություն
2018թ-ից ՀԱԱՀ ռեկտորատի քարտուղար
2017թ.ից մինչ օրս ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակական խորհրդի անդամ
2014 թ.-ին ՀՀ Բնապահպանության նախարարության մրցութային հանձնաժողովի անդամ
2014-2017թթ. ԱՐՄԵՆՔԱ ծրագրի շրջանակներում ընդգրկված է եղել ՀՀ Որակավորումների ազգային շրջանակի մշակման աշխատանքներում
2014թ-ից մինչ օրս Ագրոնոմիական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
2014-2015թթ. Ագրոնոմիական ֆակուլտետի որակի ապահովման համակարգող
2012-2014թթ. Ագրոնոմիական ֆակուլտետում կրեդիտային համակարգի ներդրման համակարգող
2011թ.-ից մինչ օրս Հայաստանի ազգային ագրարային աամալսարանի, 011 (Ագրոնոմիա) մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար:
Գիտական հրապարակումներ
Հեղինակ է 59 գիտամեթոդական աշխատանքների, այդ թվում հեղինակային իրավունքի 1 ատրոնագիր: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո տպագրել է 55 աշխատանք, այդ թվում՝ 43 գիտական հոդվածներ, 2 դասագիրք, 1 գիրք, 2 գրքույկ և 11 մեթոդական աշխատանքներ: Գիտական հետազոտությունները վերաբերում են բույսերի պաշտպանության հիմնախնդիրներին և դրանց վերահսկմանը: