Меликян Андреас Шмавонович

И. о. директора филиала НАУА “Научный центр агробиотехнологий” &

meliqyan-andreas

Меликян Андреас Шмавонович

Дата рождения 02.06.1963

И.о. директора филиала НАУА “Научный центр агробиотехнологий”

Կրթություն և վերապատրաստում

2012 թ. բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման և սերմնաբուծության կազմակերպման միջազգային փորձի ուսումնասիրում, Լիլ Ֆրանսիա
2011 թ. գործուղում ջերմոցա-ջերմատնային համակարգերի արդի տեխնոլոգիաներին ծանոթանալու նպատակով, Վագենինգենի համալսարան, Հոլանդիա
1986-89 թթ. ասպիրանտուրա, Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ
1980-85 թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը` «Այգեպտղաբուծություն» մասնագիտությամբ:

Աշխատանքային փորձ

2020 թվականի օգոստոսից ՀԱԱՀ «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղ, տնօրենի պաշտոնակատար
2019 թ.օգոստոսից ՀԱԱՀ, Բուսաբուծության և հողագիտության ամբիոն, պրոֆեսոր
2009-2019 թթ. ՀԱԱՀ, Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոն, վարիչ
2011 թվից մինչ օրս ՀԱԱՀ, բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի գիտահետազոտական կենտրոն, տնօրեն
2008-2009 թթ. ՀՊԱՀ, Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոն, պրոֆեսոր
2007-2009 թթ. ՀՀ Բնության պահպանության նախարարություն, UNEP/GEF: «In-situ Conservation of Crop Wild Relatives Through Enhanced Information Management and Field Application» ծրագիր, գլխավոր մասնագետ
1995-2008 թթ. ՀՊԱՀ, Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոն, դոցենտ
2003-2006 թթ. Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի տնտեսություններում ջրհավաք ավազանների կառավարում և չքավորության նվազեցման ու գիտասփյուռի աջակցություն» ծրագիր, համակարգող-խորհրդատու
2001 թվից մինչ օրս Գյուղաջակցության «Ագրո-X» հիմնադրամ, տնօրեն
1999-2002 թթ. գործուղումներ, Այդահոյի, Ֆլորիդայի, Կոնեկտիկութի, Հարավային Կարոլինայի և Միչիգանի համալսարաններ` գյուղատնտեսական արտադրության և վերամշակման նորագույն տեխնոլոգիաներին ծանոթանալու նպատակով, ԱՄՆ
1999 թ. Իսրայելում բոստանային բույսերի մշակության տեխնոլոգիաների ուսումնասիրում`ոռոգման նոր համակարգերի կիրառմամբ
1998 թ. ուսումնասիրություն, Անգլիայում կերային և սեղանի արմատապտուղների մշակության ագրոտեխնիկական և սելեկցիայի խնդիրների շուրջ
1997 թ. ուսումնասիրություն, Եգիպտոսում անջրդի երկրագործության առանձնահատկությունները և գյուղատնտեսական արտադրության կազմակերպման յուրահատկությունները զարգացող երկրների օրինակով
1989-1994 թթ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ, Բուսա-բուծության ամբիոն դասախոս, ռեկտորի օգնական, ասպիրանտուրայի վարիչ, արտաքին կապերի բաժին, վարիչ
1985 թ. ՌԴ, Տուլայի մարզ, գյուղատնտես
1986 թ. ՀՀ Արագածոտնի մարզ, Օշականի սովխոզ, բրիգադավար:

Գիտական գործունեություն

2005 թ. պրոֆեսոր
2003 թ. գյուղատնտեսական գիտությունների դոկտոր
1999 թ. դոցենտ
1986 թ. գյուղատնտեսական գիտությունների թեկնածու:

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Հավելյալ տեղեկություն

Գիտական աստիճան շնորհող «011 Ագրոնոմիա» մասնագիտական խորհուրդ, նախագահ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Ագրոնոմիական ֆակուլտետի, հեռակա ուսուցման դեպարտամենտի գիտական խորհուրդների, ՀԱԱՀ մագիստրատուրայի գիտամեթոդական խորհրդի անդամ
ՀԱԱՀ Գիտական Տեղեկագրի խմբագրական խորհրդի անդամ
Հայաստանի բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման խմբի (IPGRI) անդամ, IPGRI ազգային համակարգող բանջարաբույսերի գծով VOCA/VISTA-ի փորձագետ
Միջազգային և տեղական տարբեր կառույցների ֆինանսավորմամբ (FAO, GIZ, IPGRI) նրա ղեկավարությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականցվել` կապված գյուղական տնտեսության ենթակառուցվածքների կատարելագործման, ներքին տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործման, ագրոնոմիական նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում ոռոգման համակարգերի ներդրման, բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման, օգտագործման և այլ խնդիրների լուծման ուղղությամբ
Կիրառական հետազոտություններ է կատարում նոր բանջարաբույսեր մշակության մեջ ներդնելու ուղղությամբ, ինչպես նաև մշակության մեջ հայտնի բուսատեսակների նոր սորտերի և դրանց մշակության առաջավոր տեխնոլոգիաների փորձարկմամբ:

Գիտական հրապարակումներ

Հեղինակ է 1մենագրության, շուրջ 70 գիտական հոդվածների, այդ թվում նաև արտասահմանյան համալսարանական հանդեսներում հրատարկված հոդվածների: