Очередная встреча в рамках проекта AFISHE: отчетность и планирование

В 2024 году 3-5 декабря в университете Порту состоялась 4-я рабочая встреча финансируемого ЕС проекта Erasmus+ ОД2 AFISHE («Развитие образования в области аквакультуры и рыбного хозяйства в Армении и Украине: от образования к экологии»), на которой обсуждались ключевые результаты проекта, текущие задачи и планируемые шаги. Национальный аграрный университет Армении представляли координатор проекта, начальник департамента международных связей Гарегин Амбарцумян и научный эксперт проекта, доцент кафедры биологических наук и общей химии Гаяне Мармарян. В рабочей дискуссии также приняли участие коллеги из Международного научно-образовательного центра и Научного центра зоологии и гидроэкологии НАН РА, Сумского национального аграрного университета, Национального университета водной и экологической инженерии (Украина), университетов Дубровника, Порту и Словацкого аграрного университета.
Встреча началась с приветственной речи куратора университета Порту Аугусто Фаустино и Гарегина Амбарцумяна. Далее Г. Амбарцумян сообщил замечания Евросоюза относительно осуществляемых в рамках проекта процессов и периодического отчета. Координатор поблагодарил партнеров за их вклад в достижение конечных результатов, поставленных проектом, и высокую оценку со стороны ЕС. Он призвал обратить пристальное внимание на такие аспекты, как развитие официального сайта и распространение информации.
Ответственные за рабочие пакеты подготовили отчеты. Обсуждались ход реализации трех пилотных магистерских программ в Армении и Украине, разработка модульных программ, учебно-методических материалов, переоснащение инфраструктуры, модернизация оборудования и создание новых лабораторий и др.
Куратор проекта Гарегин Амбарцумян с радостью сообщает, что все намеченные результаты успешно реализованы. Подготовка кадров осуществлялась по следующим направлениям: углубление знаний о новых модулях в университетах ЕС, применение личностно-ориентированного образования и интерактивных методов обучения, развитие навыков работы с оборудованием во вновь созданных лабораториях. 44 преподавателя прошли в европейских вузах-партнерах переподготовку по разрабатываемым ими модулям, 78 преподавателей прошли обучение по личностно-ориентированным методам обучения, еще 22 человека стажировались по работе с новым оборудованием в недавно открытых лабораториях. Университеты же должны максимально использовать знания и навыки своих сотрудников.
В ходе встречи были обсуждены вопросы управления и координации, обеспечения качества и распространения информации, финансового управления и софинансирования, а также пути решения проблем. Это чрезвычайно важные вопросы, ведь через год университеты-участники должны отчитаться за проделанную работу.
Участники встречи посетили исследовательский центр CIIMAR, который считается лидером в области исследований окружающей среды и экосистем и является подразделением университета Порту. Миссия центра – стимулировать развитие технологий и инноваций, способствовать совершенствованию аквакультурной и экологической политики и развитию уникальной междисциплинарной международной исследовательской платформы. Примечательно, что в штате центра работают более 660 сотрудников 32 национальностей, включая аспирантов. Направления научно-исследовательской работы CIIMAR связаны с изучением биологических, химических и физических процессов экосистемы океана, влияния человеческого фактора и глобальных климатических изменений.
Участники проекта побывали во многих лабораториях, сотрудники которых подробно рассказали о проводимых исследованиях и выразили готовность работать над созданием совместных исследовательских платформ.
Третий день встречи был посвящен обсуждению возможных направлений постоянного сотрудничества университетов – участников проекта и создания устойчивой сети взаимодействия в контексте совместных научных исследований.
В последний день семинара участники проекта AFISHE приняли участие в организованной ЕС информационной онлайн-встрече, посвященной запланированным на 2025 год проектам Erasmus+ по развитию умений. Это важное мероприятие, поскольку практически все вузы-участники хотят продолжить сотрудничество в других проектах.
В завершение семинара коллеги выразили признательность координатору проекта Гарегину Амбарцумяну за высокое чувство ответственности, эффективную координацию проекта, своевременное решение проблем, содействие инвестициям в сферу аквакультуры и образования. В свою очередь, координатор проекта поблагодарил всех участников за желание работать и способность преодолевать трудности, без которых ни один проект не может быть реализован, давать положительные результаты и оказывать влияние.
Партнеры убеждены, что следующие 12 месяцев проекта будут столь же успешными с точки зрения не только конечных результатов проекта, но и укрепления дружеских связей.

2024 թ․ դեկտեմբերի 3-5-ը Պորտոյի համալսարանը հյուրընկալեց Եւրամիության կողմից ֆինանսավորվող AFISHE Էրազմուս+ ՀԳ2 (Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում Ուկրաինայում․ կրթությունից դեպի էկոլոգիա) նախագծի 4-րդ աշխատանքային հանդիպումը՝ ծրագրի առանցքային արդյունքները, առկա մարտահրավերները եւ պլանավորվող գործընթացները քննարկելու նպատակով։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում էին նախագծի համադրող, Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը եւ նախագծի հետազոտող-փորձագետ, Կենագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ Գայանե Մարմարյանը։ Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին նաեւ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային եւ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնների, Սումիի ազգային ագրարային եւ Ջրի եւ շրջակա միջավայրի ճարտարագիտության ազգային համալսարանների (Ուկրաինա), Դուբրովնիկի, Պորտոյի համալսարանների եւ Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանի գործընկերները։

Հանդիպումը մեկնարկեց Պորտոյի համալսարանի տեղական համադրող Ավգուստո Ֆաուստինոյի եւ Գարեգին Համբարձումյանի ողջույնի խոսքով։ Հաջորդիվ, պարոն Համբարձումյանը ներկայացրեց Եւրամիության դիտարկումները նախագծի շրջանակում կատարված գործընթացների եւ պարբերական հաշվետվության վերաբերյալ։ Համադրողը ներդրման համար երախտիքի խոսք ուղղեց գործընկերներին՝ ծրագրով նախանշված վերջնարդյունքներին հասնելու եւ ԵՄ-ի կողմից բարձր գնահատականի արժանանալու առթիվ եւ հորդորեց վճռական ուշադրություն դարձնել բարելավման ենթակա գործընթացներին՝ նախագծի պաշտոնական կայքի զարգացմանն ու տեղեկատվության տարածմանը։

Աշխատանքային փաթեթների պատասխանատուները հանդես եկան հաշվետվությամբ՝ ներկայացնելով փաթեթի շրջանակում իրականացված գործողություններն ու վերջնարդյունքները։ Քննարկվեցին Հայաստանում եւ Ուկրաինայում 3 պիլոտային եւ կատարելագործված մագիստրոսական ծրագրերի ընթացքը, մոդուլային ծրագրերի, դասավանդման եւ ուսումնառության նյութերի մշակման, ենթակառուցվածքների վերազինման՝ սարքավորումների արդիականացման եւ նոր լաբորատորիաների ձեւավորման, մարդկային ռեսուրսների կատարելագործման եւ նախագծի շրջանակում ձեռք բերված նոր սարքավորումներով աշխատելու կարողությունների զարգացման իրավիճակը։

Նախագծի համադրող Գարեգին Համբարձումյանն ուրախությամբ է արձանագրում, որ մատնանշված բոլոր վերջնարդյունքները հաջողությամբ գործարկվել են։ Մարդկային ռեսուրսի վերապատրաստումն իրականացվել է հետեւյալ ուղղություններով․ ԵՄ համալսարաններում նոր մոդուլների վերաբերյալ գիտելիքի կատարելագործում,  ուսանողակենտրոն կրթության եւ դասավանդման ինտերակտիվ մեթոդների կիրառում, նոր ստեղծված լաբորատորիաներում սարքերի հետ աշխատելու կարողությունների զարգացում։ Դասախոսական անձնակազմից 44 անձ վերապատրաստվել է եւրոպական գործընկեր համալսարաններում՝ իրենց մշակած մոդուլների ուղղությամբ, 78 դասախոս վերապատրաստվել է ուսանողակենտրոն դասավանդման մեթոդների ուղղությամբ, եւս 22-ը՝ դասախոսական եւ տեխնիկական անձնակազմից, վերապատրաստվել է նորաստեղծ լաբորատորիաներում առկա սարքավորումներով աշխատելու ուղղությամբ։ Մնում է, որ բուհերն առավելագույնս օգտագործեն վերապատրաստված անձանց գիտելիքներն ու հմտությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախագծի կառավարման եւ համադրման, որակի ապահովման եւ տեղեկատվության տարածման, ֆինանսական կառավարման եւ համաֆինանսավորման հիմնահարցերն ու խնդիրների լուծման ուղիները։ Դրանք անչափ կարեւոր հարցեր էին, քանի որ AFISHE նախագիծը մտնում է ավարտական տարի եւ մեկ տարուց մասնակից համալասրանները պետք է հաշվետու լինեն կատարված աշխատանքների համար։

Հանդիպման մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց այցելել շրջակա միջավայրի եւ էկոհամակարգի հետազոտական ոլորտում  առաջատար համարվող եւ Պորտոյի համալսարանի մաս կազմող CIIMAR միջգիտակարգային հետազոտական կենտրոն։ Կենտրոնի առաքելությունն է՝ խթանել տեխնոլոգիաների եւ նորարարությունների զարգացումը, նպաստել ակվակուլտուրայի եւ շրջակա միջավայրի ոլորտի քաղաքականության բարելավմանը եւ բացառիկ միջգիտակարգային, միջազգային հետազոտական հարթակի զարգացմանը։ Հատկանշական է, որ կենտրոնի անձնակազմում ներգրավված է 32 ազգության 661 աշխատակից, ներառյալ ասպիրանտները։ CIIMAR-ի հետազոտական աշխատանքներն ուղղված են օվկիանոսի էկոհամակարգի կենսաբանական, քիմիական եւ ֆիզիկական գործընթացներին, դրանցում մարդկային գործոնի ազդեցությանը ու կլիմայական գլոբալ փոփոխությունների ուսումնասիրմանը։

Նախագծի մասնակիցներին ուղեկցեցին Ջրային կենդանիների կերակրման եւ առողջության, Կերի եւ ծովամթերքի որակի գնահատման, Ձկների սննդառության եւ բարեկեցության, Ծովամթերքի անվտանգության, Ձկների կենսաբանության եւ ձկնաբուծության լաբորատորիաներ, որտեղ աշխատակիցները հանգամանալից ներկայացրեցին հետազոտություններն ու ընթացիկ գործունեությունը, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնեցին համատեղ հետազոտության հարթակներ ձեւավորելու եւ աշխատելու ուղղությամբ։

Հանդիպման երրորդ օրն ուրվագծվեցին AFISHE նախագծի անդամ համալսարանների շարունակական  համագործակցության եւ դրանց միջեւ կայուն ցանցի ստեղծման հնարավոր տիրույթները՝ համատեղ գիտական հետազոտությունների, կարողությունների պարբերական զարգացման, ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության բիզնեսի հետ հնարավոր կապի ստեղծման համատեքստում։

AFISHE նախագծի անդամները աշխատաժողովի վերջին օրը  մասնակցեցին ԵՄ կազմակերպած՝ 2025 թ․ Էրազմուս+ կարողությունների զարգացմանը միտված նախագծերի տեղեկատվական առցանց հանդիպմանը։ Այն կարեւոր էր մասնակիցների համար, քանի որ գրեթե բոլոր մասնակից համալսարանները ցանկություն ունեն շարունակելու առկա համագործակցությունը՝ այլ նախագծերի իրականացման միջոցով։ Բացի այդ, այս տարի կատարվել են որոշակի փոփոխություններ վերոհիշյալ նախագծային առաջարկների փաթեթներում եւ առցանց հանդիպումը նպաստեց, որ մասնակիցները տեղեկացվեն եւ պատրաստեն նոր պայմաններին բավարարող առաջարկներ։

Աշխատաժողովի ավարտին գործընկերները երախտագիտության խոսք հայտնեցին նախագծի համակարգող Գարեգին Համբարձումյանին՝ բարձր պատասխանատվության, ծրագիրն արդյունավետ համակարգելու, ծառացած խնդիրներին տրամաբանական լուծումներ տալու, ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության ոլորտում շոշափելի ներդրմանը նպաստելու համար։ Իր հերթին նախագծի համադրողը շեշտադրեց բոլոր մասնակիցների պատրաստակամ աշխատանքն ու մարտահրավերները հաղթահարելու ունակությունը, առանց որի ոչ մի նախագիծ չի կարող իրականացվել, տալ դրական արդյունքներ եւ ազդեցություն ունենալ։

Գործընկերները համոզված են, որ նախագծի առաջիկա 12 ամիսը նույնքան հաջողված կլինի՝ ոչ միայն ծրագրի վերջնարդյունքների, այլեւ ընկերների ձեռք բերման տեսանկյունից։