Кобелян Ваан

Kobelyan Vahan

Кобелян Ваан

Дата рождения 24.02.1987

ООО «Дельташин», директор

Կրթություն և վերապատրաստում

2019թ. «Գեոդեզիա, տեղագրական և կադաստրային հանութագրում» դասընթաց: «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ
2012թ. վերապատրաստում, Պայքար անապատացման դեմ, «ՄԱՇԱՎ» ՆԱՏՕ-ի N SfP-982227 ուսումնական կենտրոն, Իսրայել
2009թ. մասնակցություն, ՆԱՏՕ-ի N SfP-982227 ծրագիր, Ագրոէկոհամակարգերում ջրային ռեսուրսների կառավարումը Հարավկովկասյան տարածաշրջանում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան)
2008-2011թթ. ասպիրանտուրա, Հայաստանի պետական ագրարային համալսարան, Հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոն
2003-2008թթ. սովորել և ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ՀՀ և ՀԿ ֆակուլտետը՝ «Հողաբարելավում, վերամշակում և հողապահպանություն, ջրային պաշարների համալիր օգտագործում և պահպանում» մասնագիտությամբ:
2020թ. Աղակալված հողերի քարտեզագրման դասընթաց իրականացվել է ՖԱՈ-ի կողմից մարտի 2-ից 7-ը 2020թ-ին Իզմիրում, Թուրքիա

Աշխատանքային փորձ

2024-ից մինչ օրս Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային համալսարան Հայաստան Ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար
2018-ից մինչ օրս ԴԵԼՏԱՇԻՆ ՍՊԸ, տնօրեն Հայաստան Ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի աշխատանքային նախագծերի կոորդինացում
2015-ից մինչ օրս ՋԻՆՋ ՍՊԸ, Առաջատար ինժեներ Հայաստան Ջրամատակարարման և ոռոգման համակարգերի աշխատանքային նախագծերի մշակում
2011-2022 Հայաստանի Պետական Ագրարային Համալսարան Հայաստան Հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոնում ասիստենտ
2008-2015 “Հայջրնախագիծ ինստիտուտ” ՓԲԸ, ինժեներ ապա առաջատար ինժեներ Հայաստան Ոռոգման և ջրամատակարարման համակարգերի նախագծում

Գիտական գործունեություն

2011թ. տեխնիկական գիտությունների թեկնածու:

Լեզուների իմացություն

Հայերեն
Ռուսերեն
Անգլերեն

Հավելյալ տեղեկություն

2016թ. ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե, ծածկագիր 16YR-2K055. Կոշտ արգելքները շրջանցող բանող օրգանի կառավարման ունիվերսալ հիդրոհամակարգի մշակում
2013թ. ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե, ծածկագիր 13-4E361, Միջտնտեսային և ներտնտեսային ջրօգտագործման ավտոմատ կառավարման համակարգի մշակում և ներդրում ոռոգելի երկրագործության պայմաններում
2008թ. ՆԱՏՕ ծածկագիր, N SfP-982227, Ագրոէկոհամակարգերում ջրային ռեսուրսների կառավարում Հարավկովկասյան տարածաշրջանում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան):

Աշխատանքային գործունեության ընթացքում ՀՀ տարբեր մարզերում և Արցախում
կատարել է բազմաթիվ ջրամատակարաման, ոռոգման և ջրարբիացման համակարգերի
նախագծեր։ Նախագծերի պատրաստման ընթացքում ղեկավարել է իրականացվող
աշխատանքները, կատարել է գոյություն ունեցող համակարգերի ուսումնասիրում,
առաջնահերթ և երկարաժամկետ ծրագրերի կազմում և գնահատում, ջրաղբյուրի նախագծվող
համակարգերի ջրատարերի ընթացագծերի ընտրություն, առանձին հանգույցների
հաշվարկային մեծությունների հաշվարկներ և հիմնավորել դրանք։
Իրականացված աշխատանքներում զբաղեցրել է ինժիներ հիդրոտեխնիկ, գլխավոր
մասնագետ և նախագծի գլխավոր ինժեներ պաշտոնները:
Աշխատանքային գործունեության ընթացքում իրականացրած ծրագրերից ավելի
ակնառուներն են՝ ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի
մարզերի մի շարք բնակավայրերի արոտավայրերի ջրարբիացման համակարգի կառուցման
աշխատանքների համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում,
փորձաքննության անցկացման և հեղինակային հսկողության իրականացում
(«Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ 2011-2017), 6 մայր
ջրանցքների նախագծում (ԱՄՆ հազարամյակի հիմնադրամ 2007-2011թթ.), Մարտունու շրջանի
800հա հողերի ոռոգում` ոռոգման ժամանակակից եղանակներով (ԼՂՀ ԿԱ ջրային տնտ.
վարչություն 2008թ), Այգիների նախագծում /առաջին տարի/ FA/TA/CQ-2011/015 ՀՀ Արին,
Արագածավան, Արճիս, Պտղավան համայնքներում պտղատու այգիների հիմնման նախագծահետազննական աշխատանքներ («Հայկական միրգ» ԲԲԸ 2012թ.),
Հայաստանի ջրային ոլորտի ներդրումային ծրագիր – տեխնիկատնտեսական
հիմնավորում(EBRD/ COWI Engineering, Environmental and Economic Consulting LLC 2015թ-իցմինչ օրս)

Գիտական հրապարակումներ

Հեղինակ է 7 գիտական աշխատությունների և 1 մեթոդական աշխատանքի, Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո տպագրել է 4
աշխատանք, այդ թվում՝ 3 գիտական հոդված և 1 մեթոդական աշխատանք:
Գիտական հետազոտությունները վերաբերում են կաթիլային ոռոգման և հողում խոնավության օրինաչափությունների ուսումնասիրությանը