Oleg-New-Photo

Олег Щербаков

Дата рождения 01.04.1979

НАН РА, старший научный сотрудник лаборатории молекулярной паразитологии Научного центра зоологии и гидроэкологии, канд. биол. наук

Կրթություն և վերապատրաստում

1995 – 2000 թթ. սովորել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետը՝ ստանալով անասնաբույժի որակավորում:
2000 – 2003 թթ. սովորել և ավարտել է Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոնի ասպիրանտուրան՝ «Գ.00.13 – Մակաբուծաբանություն» մասնագիտությամբ:

Աշխատանքային փորձ

2000-2002 թթ. Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն, իմունաբանության, թունաբանության և անասնաբուժական սանիտարիայի բաժին, ավագ լաբորանտ
2003-2012 թթ. Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոն, գիտաշխատող
2009-2012 և 2020-2021 թթ. Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոն, դասախոս
2013-2019 թթ. «Սի Էյջ Երկու Էմ Հիլլ» կազմակերպության Երևանյան գրասենյակ, վերապատրաստման գծով ղեկավար
2019 թվականից Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Անասնաբուժական և անասնաբուժասանիտարական գիտահետազոտական կենտրոն, ավագ գիտաշխատող
2019 թվականից ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն, մոլեկուլային մակաբուծաբանության լաբորատորիա, ավագ գիտաշխատող
2020 թվականից «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիա, անասնաբուժության գծով խորհդատու:

Գիտական գործունեություն

2003 թ. կենսաբանական գիտությունների թեկնածու

Լեզուների իմացություն

Տիրապետում է ռուսերեն, հայերեն, անգլերեն, ուկրաիներեն և իսպաներեն լեզուներին, ինչպես նաև համակարգչային մի շարք ծրագրերի:

Հավելյալ տեղեկություն

«Մեկ առողջություն» միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ
Հայաստանի մակաբուծաբանական ընկերության և մանր կենդանիների անասնաբույժների հայկական ասոցիացիայի անդամ
ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության պետական կոմիտեի գիտական փորձագետ
“Biologia” և “ELSEVIER” միջազգային էլեկտրոնային ամսագրերի գրախոս
“Arm Vet Parasitology” գիտակրթական էլեկտրոնային ֆեյսբուքյան էջի հեղինակ և կառավարիչ:

Գիտական հրապարակումներ

91 գիտական, 3 ուսումնամեթոդական աշխատությունների, 3 դասագրքի և 4 արտոնագրի հեղինակ է: