Фонд “Национальный аграрный университет Армении” объявляет о продаже на конкурсной основе принадлежащих ему на правах собственности и подлежащих отчуждению транспортных средств и сельхозтехники.
Аукцион состоится 18 декабря 2019 г., в 15.00, в первом корпусе НАУА (третий этаж, зал заседаний ученого совета). Заявки на участие в аукционе принимаются до 17 часов 16 декабря 2019 г.
1. Օտարման առարկա տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի տվյալները
1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված են տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի (այսուհետ՝ Գույք) տվյալների մանրամասները, այդ թվում տեխնիկական պարամետրեր, մեկնարկային գին և այլն (այսուհետ Ցանկ)։
link:
1․2 Մրցույթին մասնակցելու և գնային առաջարկի հայտը (այսուհետ՝ Հայտ) և կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ
link:
2. Մրցույթի կարգը և պայմանները
2.1 Մրցույթի կազմակերպիչ է հանդիսանում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի կողմից սահմանված մրցութային Կարգ-ին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
link:
2.2 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Հիմնադրամ ներկայացնել Հայտը և մասնակցության վճարը հավաստող փաստաթուղթ՝ ք. Երևան, Տերյան 74 հասցեով, 1-ին մասնաշենք, 129 սենյակ, մինչև դեկտեմբերի 16-ը, ժամը 17․00-ը։
2.4 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հիմնադրամ 012 583452, կամ 012 528516 հեռախոսահամարներով Լիլիթ Աթանայանին կամ ուղարկել հաղորդագրություն [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին:
2.5 Մրցույթի մասնակիցները կարող են տեսնել և ուսումնասիրել Գույքը մինչև Հայտերի ներկայացման վերջին օրը՝ աշխատանքային օրերին։ Ձեզ հետաքրքրող Գույքի գտնվելու վայրի հասցեն կարող եք նախօրոք ճշտել վերոհիշյալ հեռախոսահամարներով։
2.6 Հայտով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են Հիմնադրամ՝ փակ և կնքված (իրավաբանական անձի կնիքով՝ առկայության դեպքում) կամ ստորագրված (ֆիզիկական անձի կողմից) ծրարով:
Հայտի ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.
• «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ,
• « տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի մրցութային կարգով վաճառքի մասնակցության և գնային առաջարկի հայտ»,
• ֆիզիկական անձի դեպքում՝ հայտատուի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը և ՀՎՀՀ,
• հայտատուի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև գտնվելու վայրը,
• Լոտի համարը ( կարող եք գտնել 1․1 հղումով՝ Ցանկում):
Ծրարին կից ներկայացվում է մասնակցության վճարը հավաստող փաստաթուղթը:
3. Մրցույթի արդյունքների ամփոփում
3.1 Տրանսպորտային միջոցի կամ գյուղտեխնիկայի ձեռք բերման համար մասնակցի առաջարկած գինը չի կարող պակաս լինել Հիմնադրամի կողմից առաջարկվող մեկնարկային գնից:
3.2 Եթե առաջարկված լոտի համար ընդամենը մեկ գնման հայտ է ներկայացվել, ապա գործարքը կատարվում է հայտում առաջարկվող գնով:
3.3 Մրցույթն ամփոփվելուց հետո Հիմնադրամը առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է մրցույթի հաղթողին (այսուհետ Գնորդ) մրցույթի արդյունքների մասին: Մրցույթը չհաղթած մասնակիցները տեղեկացվում են մասնակցության վճարի ամբողջական վերադարձման կարգի մասին
3.4 Եթե Գնորդը հրաժարվում է վճարել հաղթած լոտի համար, ապա վերջինիս չի վերադարձվում մասնակցության վճարը և հաղթող է ճանաչվում տվյալ Գույքի ձեռք բերման համար հաջորդ առավել բարձր գին ներկայացրած մասնակիցը:
4. Մրցույթի հաղթողի հետ գումարի վճարման կարգն ու պայմանները
4.1 Գործարքի վավերացման և գրանցման հետ կապված բոլոր տեսակի ծախսերը կատարում է Գնորդը: Գնորդը Գույքի արժեքը վճարում է միանվագ`«Արդշինբանկ» ՓԲԸ բանկի համապատասխան հաշվին Հ/հ 2470100531030000, 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ հաշվանցելով մասնակցության վճարը։
4.2 Գնորդը պարտավորվում է իր միջոցներով տեղափոխել մրցույթով ձեռք բերված Գույքը ծանուցվելու օրվանից 10 օրվա ընթացքում, հակառակ դեպքում կկիրառվեն Գույքի պահպանության հետ կապված վճարներ։