Նորություններ

ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ մի շարք ամբիոնների վարիչների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ ներքոնշյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ՝ Հայոց և օտար լեզուների, Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սնննդամթերքի անվտանգության և հիգիենայի, Ավտոտրակտորների և գյուղատնտեսական մեքենաների, Ֆինանսահաշվային: Մրցույթին կարող են մասնակցել առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և 5 տարվա գիտամանկավարժական ստաժ ունեցող անձինք, որոնց տարիքը չի գերազանցում 65-ը։ Դիմումներն ընդունվում են  հայտարարության [...] Read More

Դասավանդման հնարավորություն Հռոմի Սապիենցայի համալսարանում (Իտալիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Հռոմի Սապիենցայի համալսարանում դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, որոնց դասավանդման ոլորտը համընկնում է Սապիենցայի համալսարանի ոլորտներին (https://corsidilaurea.uniroma1.it/en)։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, իսկ [...] Read More

ՀԱԱՀ-ն հայտարարում է «Քեն Կակոսյան ընտանիք» հիմնադրամի կրթաթոշակի համար դիմում-հայտերի ընդունելություն

«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանում ամերիկյան համալսարանի` ՀՀ մարզաբնակ (Շիրակ, Լոռի, Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր) ուսանողներին՝ փոխհատուցելով ուսման վարձը: Կրթաթոշակի նպատակն է աջակցել եւ ոգեւորել սոցիալական ակտիվություն ունեցող ուսանողներին, որոնք կարող են զարգացնել եւ ակտիվացնել համայնքային կյանքը: Կրթաթոշակին դիմելու համար ուսանողը պետք է [...] Read More

Անհալթի համալսարանի եւ ռումինացի օրգանական երկրագործների պատվիրակության այցը Ագրարային համալսարան

Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանն ընդունեց Գերմանիայի Անհալթի կիրառական գիտությունների համալսարանի եւ Ռումինիայի օրգանական երկրագործության ընկերակցության համատեղ պատվիրակությանը՝ Գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնի համակարգող Մարիամ Վարդանյանի ուղեկցությամբ։ Ագրարային համալսարան այցը մեր գործընկեր Կանաչ արահետ ՀԿ-ի հետ պլանավորված էր փառատոնի շրջանակում։ Բուն փառատոնը՝ այս տարի՝ 11-րդը, հերթական անգամ մեծ հաջողություն գրանցեց։ Հանդիպմանը [...] Read More

Բրեմենի համալսարանի պրոֆեսոր Արսեն Նարիմանյանի աշխատանքային ուղին սկսվել է Ագրարայինից

ԵՊՀ-ում ուսանելու տարիներին պրոֆեսոր Նարիմանյանը լսել է պրոֆեսոր Աղավարդ Խաչատրյանի հատուկ կուրսը, հետո աշխատել է մեր բուհի մաթեմատիկայի ամբիոնում, հիմա Բրեմենի համալսարանում է: Համագործակցության, նոր մտահղացումների սկիզբը 2020-ին էր, թագաժահրի ամենաբուռն շրջանում, երբ Գերմանիա գործուղման մեկնած պրոֆեսոր Խաչատրյանը գարեջուր համտեսելու փոխարեն (այն՝ ինչ սովորաբար անում են հյուրերը) ցանկություն հայտնեց լինել գիտական կենտրոններում, գրադարաններում: Մտահղացումն ինքնին [...] Read More

Մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ 2025-2026 ուստարվա ընդունելություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդունող հանձնաժողովը հայտարարում է մագիստրատուրայի 2025-2026 ուսումնական տարվա հեռակա ուսուցման վճարովի փուլի ընդունելությունը: Ընդունելությունը կավարտվի սույն թվականի հոկտեմբերի 31-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ-ի մագիստրատուրայի ընդունող հանձնաժողով: Հասցե` ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ Հեռ.` 012-58-58-28, (095) 52-17-53 Էլփոստ` [email protected] Ըստ մասնագիտությունների եւ կրթական ծրագրերի ընդունելության տեւողությանը, [...] Read More

Ուսումը Հռոմի Սապիենցայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ 2025-26 ուստարվա գարնանային կիսամյակում Հռոմի Սապիենցայի համալսարանում (Իտալիա) ուսումը 6 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի անգլերենին տիրապետող (B2 մակարդակ)  ուսանողները, որոնց ուսումնառած առարկաները կհամընկնեն Սապիենցայի համալսարանի կողմից առաջարկվող առարկաներին (https://corsidilaurea.uniroma1.it/en), բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսերում սովորողների։ Բակալավրիատի ուսանողները [...] Read More

Մեկնարկել է 2025-2026 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի 1-ին կուրս միասնական քննություններով ընդունելությունը

ՀԱԱՀ ընդունող հանձնաժողովը հաըտարարում է, որ 05.09.2025 -ից մեկնարկում է 2025-2026 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի 1-ին կուրս միասնական քննություններով ընդունվելու համար դիմում-հայտերի ընդունումը, որը շարունակվելու է մինչեւ 25.09.2024: Հայտագրումը կատարվելու է էլեկտրոնային եղանակով՝ dimord.am հարթակում: Նախքան հայտագրումը դիմորդը անձը հաստատող փաստաթղթով պետք է մոտենա ՀԱԱՀ ընդունող հանձնաժողով, վերցնի ԳԹԿ անձնական համարը, որից հետո միայն հայտագրվի։ [...] Read More

Գիտխորհրդի սեպտեմբերյան նիստն ամփոփեց նախորդ ուսումնական տարվա տարեկան հաշվետվությունները եւ ոչ միայն

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Գիտխորհուրդը նախ քննարկեց եւ հաստատեց 2025-2026 ուստարվա աշխատանքային պլանը։ Օրակարգային հիմնական հարցը ուսումնական ստորաբաժանումների 2024-2025 ուստարվա տարեկան հաշվետվությունների հաստատումն էր։ Ֆակուլտետների դեկանները, մասնաճյուղերի, Ա․ Քոչինյանի անվան քոլեջի եւ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրենները հանդես եկան համապատասխան զեկուցումներով։ Դրանց առանցքում էին 2024-2025 ուստարվա ընդունելության [...] Read More

«ՀԱԱՀ» հիմնադրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների մրցույթային վաճառք.

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների աճուրդային վաճառք. Սեռահասակային խումբը Ծննդյան տարեթիվ 1 կգ կենդանի քաշի արժեքը Շիշակներ, մաքիներ և խոյ 2017-2024թթ. 700 դրամ Կովեր 2017-2018թթ. 900 դրամ Ցլիկներ 2023թ. 1500 դրամ Մրցույթը տեղի կունենա 2025 թ. սեպտեմբերի 17-ին, 14․00-ին, ք. Երևան, Տերյան 74, ՀԱԱՀ-ի [...] Read More