Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Իսպանիա) աշնանային կիսամյակում ուսումը 5 ամսով շարունակելու համար (1 ուսանող)։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրարային ճարտարագիտության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին (բացառությամբ առաջին կուրսում [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) ուսումը 5 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի առաջին կուրսն ավարտած այն ուսանողները, ինչպես նաեւ մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները, որոնց սովորած առարկաները կհամընկնեն Արիստոտել համալսարանի առաջարկած առարկաներին : Ուշադրություն. ասպիրանտների եւ հայցորդների ուսման/հետազոտության տեւողությունը [...] Read More
Մենք «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» մասնագիտության այն մագիստրանտներն ենք, որ բաց չթողեցին հնարավորությունը նոր փորձ եւ գիտելիքներ ձեռք բերելու Իտալիայում՝ երկամսյա փորձուսուցում անցնելով Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում։ Ընձեռված հնարավորության համար, նախ, խորին շնորհակալություն ենք հայտնում ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտին։ Այս 2 ամիսների ընթացքում հնարավորություն ունեցանք ծանոթանալու համալսարանի լաբորատոր սարքավորումներին եւ դրանց աշխատանքին, մասնակցեցինք տարբեր փորձարկումների, [...] Read More
Մենք «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» մասնագիտության այն մագիստրանտներն ենք, որ բաց չթողեցին հնարավորությունը նոր փորձ եւ գիտելիքներ ձեռք բերելու Իտալիայում՝ երկամսյա փորձուսուցում անցնելով Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում։ Ընձեռված հնարավորության համար, նախ, խորին շնորհակալություն ենք հայտնում ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտին։ Այս 2 ամիսների ընթացքում հնարավորություն ունեցանք ծանոթանալու համալսարանի լաբորատոր սարքավորումներին եւ դրանց աշխատանքին, մասնակցեցինք տարբեր փորձարկումների, [...] Read More
Անշնորհք պատվիրատուների պատճառով «Հրապարակ» օրաթերթի խմբագրությունում Ագրարային համալսարանի հանդեպ ձեւավորված ախտագին հետաքրքրության հերթական դրսեւորման վերնագիրն է՝ «Ագրարայինում էժան գինի են վաճառում»։ Համաձայնեք՝ «խոստումնալից» վերնագիր է, իսկ թեման վերաբերում է Զատկի տոնի կապակցությամբ Ագրարայինի «Սերունդ» եւ «EVN» գինիները համալսարանի աշխատակիցներին հատուկ գներով վաճառելու՝ համալսարանի ղեկավարության նախաձեռնությանը։ Ահա այս «դարակազմիկ» լուրն ավարտվում է համալսարանի «նոր ղեկավարությունը հին [...] Read More
Երեկ՝ մարտի 27-ին, մասնագիտական կողմնորոշման աշխատանքների շրջանակում, ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանն ընդունեց Կոտայքի մարզի Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի մի խումբ ուսանողների։ Ներածական խոսքում տիկին Մնացականյանը հակիրճ անդրադարձավ համալսարանի պատմությանը, մասնագիտական աշխատաշուկայում հարաճուն պահանջարկ վայելող ագրարային մասնագիտություններին, առաջարկվող արդիական կրթական ծրագրերին, այդ թվում՝ միջազգային, ուսանողներին մասնագիտական աշխատանքի տեղավորելու հարցում աշխատանքային [...] Read More
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» կրթական ծրագրի առկա ուսուցման չորրորդ կուրսի ուսանողները լսարանային դասաժամերը փոխարինեցին գործնական-կիրառական գիտելիքներ ամբարելու պատեհությամբ՝ «Երեւանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ում։ Սերունդները փոխվում են, իսկ բուհ-արտադրություն սիրալիր կապը անխախտ է մնում: Եւ դա հրաշալի է: Ուսանողներին ուղեկցում էին Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտներ Էլինա Գրիգորյանը եւ Արմեն Սոլոմոնյանը։ [...] Read More
Գիտական խորհուրդն այսօրվա՝ մարտի 26-ի նիստում, ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ եւ գիտական քարտուղար Գայանե Ավագյանի քարտուղարությամբ, դոցենտի գիտական կոչում շնորհեց 11 երիտասարդ գիտնականի։ Խորհրդի նախագահի զեկուցումից հետո գիտական կոչման հավակնորդները հակիրճ ներկայացրին իրենց գիտական գործունեությունը, մասնավորապես՝ անդրադառնալով թեկնածուի գիտական աստիճան ստանալուց ի վեր իրականացրած աշխատանքներին ու ձեռքբերումներին։ Հավակնորդներն իրենց խոսքում պատիվ համարեցին ՀԱԱՀ-ի [...] Read More
Ուսումը շարունակելու կամ փորձուսուցման հնարավորություն Կաշտելու Բրանկուի համալսարանում (Պորտուգալիա)
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 1 տեղի մրցույթ Ագրարային ճարտարագիտության, Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության եւ Ագրոնոմիական ֆակուլտետների բակալավրիատի ուսանողների համար՝ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում Կաշտելու Բրանկուի համալսարանում (Պորտուգալիա) ուսումը շարունակելու կամ փորձուսուցման նպատակով։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի՝ առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները: Խրախուսվում է հատուկ կարիքավոր [...] Read More
Մարտի 22-ին ՀԱԱՀ Փափուկ հմտությունների զարգացման սրահում հյուրընկալել էինք CryptoInvest նախագծի հիմնադիր Նատալյա Դենիսենկոյին եւ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի շրջանավարտ Ելենա Մեսրոպյանին: Ելենայի ավարտաճառը նվիրված է եղել այս թեմայի ուսումնասիրությանը, իսկ գիտական ղեկավարը մեր բուհի Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ. Հասմիկ Հովհաննիսյան է: Հենց տիկին դեկանն էլ ներկայացրեց հյուրերին եւ շեշտեց, որ ուսանողների [...] Read More