Մարտի 5-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Ռազմավարական զարգացման գործակալության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որը վերաբերում է «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրին: Ծրագրի շրջանակում, մասնավորապես, իրականացվելու է ՀԱԱՀ դասախոսների վերապատրաստման ծրագիր՝ «Դասավանդման և գնահատման հիմունքներ» վերտառությամբ: Վերապատրաստման ծրագիրը ներառում է տեսական եւ գործնական մաս: Հուշագրով նախատեսվում է անցկացնել նաեւ կարճաժամկետ դասընթացների շարք կանանց և երիտասարդների [...] Read More
ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի փորձուսուցումների համակարգող Նաիրա Ավետյանի հրավերով Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողների հետ հիշարժան հանդիպում ունեցավ Աստղիկ բարեգործական հիմնադրամի համամիմնադիր Մարիամ Անտոնյանը: Հիմնադրամը հայտնի է, մասնավորապես, Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում իր իրականացրած գյուղատնտեսական նախագծերով, որոնք, ըստ էության, գլխիվայր շրջել են այդ համայնքում մարդկանց պատկերացումները գյուղատնտեսության մասին, մեծապես նպաստել գյուղում մնալու եւ գործելու՝ [...] Read More
Մարտի 5-ին Ագրարային համալսարանը հյուրընկալել էր ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի սովորողներին: Այս անգամ քոլեջի կարիերայի պատասխանատու Կարինե Զաքարյանի ուղեկցությամբ համալսարան էին այցելել տրանսպորտի (4-րդ կուրս), ՍԱՈՓ (4-րդ կուրս), ԳՏ (4-րդ կուրս), ՊԳ (3-րդ կուրս), ՀՌԿ (3-րդ կուրս), ֆինանսների (2-րդ կուրս), ԱԳ (2-րդ կուրս) մասնագիտությունների ուսանողները: Նրանց դիմավորեց եւ համալսարանին ծանոթացրեց ՀԱԱՀ Կարիերայի զարգացման [...] Read More
Դոնբասի ագրարային ակադեմիան 2021 թվականի գարնանը հրավիրում է մասնակցել հետևյալ միջոցառումներին 1 IV միջազգային գիտագործնական գիտաժողով «Երիտասարդական գիտությունը։ մարտահրավերները և հեռանկարները» նախատեսված ուսանողների, ասպիրանտների և երկրտասարդ գիտնականների համար /5 ապրիլ, 2021/։ Հայտերի և թեզիսների ներկայացմանը վերջնաժամեկետն է ապրիլի 1-ը։ Մանրամասներին ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://drive.google.com/file/d/1BMWqRMTkayP0TaM-QzcdzANJCMGwJEZG/view?usp=sharing IV միջազգային գիտագործնական գիտաժողով «Արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման գերակա վեկտորները» /15 [...] Read More
2021 թ․ մարտի 18-ին Կ․Գ․ Ռազումովսկու անվան Մոսկվայի տեխնոլոգիաների և կառավարման պետական համալսարանը հրավիրում է մասնակցել «Սննդի կենսատեխնոլոգիա։ նորարական լուծումներ և կադրերի պատրաստում արդյուաբերության համար 4․0» միջազգային գիտագործնական գիտաժողովին։ Գիտաժողովի նպատակն է բացահայտել կենդանական և բուսական ծագման մթերքների որակական բնութագրիչների ձևավորման օպտիմալ եղանակները, հումքի խորը վերամշակման ռեսուրսախնայող և էներգախնայող տեխնոլոգիաները՝ օգտագործելով բջջային և գենետիկական տեխնոլոգիաներ։ [...] Read More
LOGO e.V ընկերությունը օրգանական գյուղատնտեսությամբ հետաքրքրվող բոլոր անձանց հնարավորություն է ընդձեռում մասնակցել հետևյալ վեբինարներին․ 1․ Օրգանական գյուղատնտեսությունը Գերմանիայում (22 մարտ, 19։00) 2․ Օրգանական անասնաբուծություն և բուսաբուծություն (23 մարտ, 19։00) 3․ Ագրոտեխնիկան և մարքեթինգը էկոլոգիական գյուղատնտեսությունում (24 մարտ, 19։00) Վեբինարների լեզուն ռուսերենն է։ Մասնակցությունը անվճար է։ Նախապես գրանցվելու կարիք չկա։ Վեբինարի օրը այցելեք https://logoev.de/ru կայք, որտեղ [...] Read More
2021թ. մարտի 6-ին «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին եւ ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում եռօրյա աշխատաժողովի երրորդ օրը մասնակիցների հետ հանդիպեցին եւ ելույթ ունեցան ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ՀՀՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Աղգաշյանը, Սինոփսիս Արմենիա կրթական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը եւ ոլորտի այլ [...] Read More
Ամեն տարի մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը, ինձ համար սպասված ու գեղեցիկ առիթ է շնորհավորանքի եւ, որ ավելի կարեւոր է՝ շնորհակալության խոսք ուղղելու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատակցուհիներին եւ ուսանողուհիներին։ Սիրելի գործընկերուհիներ, վերջին մեկ-երկու տասնամյակում աշխարհով մեկ ակնհայտորեն ընդլայնվել է Մարտի 8-ի նշանակությունը՝ զուտ կանանց իրավունքների ու շահերի պաշտպանության տոնից աստիճանաբար վերածվելով նրանց դերի գնահատման, [...] Read More
ՀԱԱՀ Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է ֆրանսերեն լեզվի ԱՆՎՃԱՐ դասընթաց: Դասընթացն անցկացնելու է ֆրանսահայ Նոյեմի Թորիկյանը: Շտապեք գրանցվել, տեղերը սահմանափակ են:Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մարտի 12-ը։ Կընտրվեն 15 ամենաշահադրդված թեկնածուները։ Գրանցվելու համար հարկավոր է լրացնե լստորև ներկայացված առցանց դիմումի ձևը, և մենք հնարավորինս արագ կապ կհաստատենք Ձեզ հետ՝ մանրամասները քննարկելու: Առցանց դիմումի ձև՝ https://forms.gle/s2apHvoyUJHGWnkc8 Լրացուցիչ [...] Read More
Ղրղզստանի Կ.Ի. Սկրյաբինի անվան ազգային ագրարային համալսարանը հրավիրում է մասնակցելու միջազգային գիտական-գործնական գիտաժողովի, որը տեղի կունենա 2021 թվականի մայիսի 14-ին: Գիտաժողովի և հրատարակությունների լեզուն ռուսերենն է։ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ․ Բաժին 1. Կադրերի վերապատրաստման կատարելագործում՝ հաշվի առնելով տնտեսության նորարարական զարգացման և թվայնացման պահանջները Բաժին 2. Բնության ռացիոնալ կառավարման, էկոլոգիայի, հողի կադաստրային գնահատման և մոնիտորինգի [...] Read More



