2019-ին մենք մեկնեցինք Գերմանիայի Գայզենհայմի համալսարան՝ գինու միջազգային բիզնես ծրագրին մասնակցելու նպատակով: Ուսուցումը տևելու էր 10 ամիս, որը գիտելիքներ և կյանքի փորձ ձեռք բերելու լավ հնարավորություն էր: Առանձնահատուկ տեղ էր գրավում մասնագիտական ուղղվածությամբ կատարվող աշխատանքը: Մեծ հետաքրքրությամբ այցելեցինք համալսարանի գործարան, ուսումնափորձնական դաշտեր, մասնակցեցինք գինու համտեսի դասերին, փորձերին, հետազոտեցինք խաղողի տեսակները: Ուսուցման ընթացքում խորացրեցինք գերմաներենի մեր [...] Read More
ՀԱԱՀ Էկոլոգիայի եւ օրգանական գյուղատնտեսության հետազոտական կենտրոնը գիտական թեմայի իրականացման շրջանակում գործակցելով համալսարանի Հողաշինարարության եւ հիդրոշինարարության ամբիոնի հետ, ընթացիկ տարում հետազոտական աշխատանքներ է կատարում Սեւանի ավազանի ջրովի երկրագործության պայմաններում, դաշտային մշակաբույսերի ցանքերում պարարտացման եւ ոռոգման արդյունավետ տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ։ «Հիշյալ խնդիրների լուծման շնորհիվ արդյունավետ տեխնոլոգիաների ներդրումը կնպաստի ինչպես տարածաշրջանում գյուղատնտեսության վարման մշակույթի բարելավմանը, այնպես էլ [...] Read More
Հաշվի առնելով հանրապետության ագրոպարենային համակարգի զարգացման ներուժը՝ տարեցտարի ավելանում է ոլորտի որակյալ մասնագետների պահանջը: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանրապետության միակ ԲՈՒՀ-ն է, որն առաջարկում է առանձնահատուկ կրթական ծառայություններ: Համալսարանը բուհեր չընդունված դիմորդներին հրավիրում է հեռակա ուսուցման դեպարտամենտ՝ ստանալու բարձրակարգ և պահանջված մասնագիտություններ: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (012) 58 58 28, (093) 22 38 [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման դեպարտամենտի ընդունելության քննություններին ընդառաջ դիմորդների համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթացներ մաթեմատիկա առարկայից: Դասընթացների տևողությունը 1.5 ժամ է, շաբաթական 3 անգամ: Սույն թվականի հուլիսի 20-ից մեկնարկած առաջին փուլին մասնակցել են 17 դիմորդ: Ուշադրություն. Երկրորդ փուլը մեկնարկում է հուլիսի 31-ից: Ցանկացողները դեռևս կարող են դիմել դասընթացին միանալու համար: [...] Read More
Այսօր, հուլիսի 30-ին, «Կրթությունը ներսից» նախագծի հերթական թողարկման շրջանակում Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը զրույցի էր հրավիրել ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանին, ոլորտի այլ պատասխանատուների եւ փորձագետների: Թեման նվիրված էր մարզերից երիտասարդների հոսքին դեպի Երեւան, որը ասես վեր է ածվում քաղաք-պետության: Հաղորդման հեղինակը նկատեց, թե թռիչքային տեմպով է զարգանում ագրարային համալսարանը, եւ անկեղծորեն հիանում [...] Read More
Ֆրանսիական Նանսի քաղաքից «Աքսիոն դողիան» հումանիտար հասարակական կազմակերպությունը, նախագահ Ալան Ժոֆխուայի նախաձեռնությամբ, Գյումրիում օրգանական գյուղատնտեսությունը զարգացնելու և խրախուսելու նպատակով ՀԱԱՀ-ի մասնաճյուղ Շիրակի գյուղատնտեսական քոլեջին հողի մշակման, վար ու ցանքի համար նախատեսված տեխնիկա և գյուղատնտեսական գործիքներ է տրամադրել։ Բարեգործական ծրագիրը հայրենի քաղաք ուղղորդելու գործում ներդրում է ունեցել ֆրանսաբնակ արվեստագետ Արման Թադևոսյանը։ Քոլեջի տնօրենի տեղակալ Գայանե Գաբրիելյանի [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նիստը սկսեց հորդորով. «Համաճարակի հետեւանքները ավելի ցավոտ են դառնում: Զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք: Զգույշ եւ ուշադիր լինենք: Անվերապահորեն եւ հստակ կատարենք պարետատան բոլոր որոշումները»: Ռեկտորատի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրեն Վասիլյանի եւ Էդուարդ Կոսեմյանի հիշատակը։ Ֆակուլտետների դեկանները, հեռակա ուսուցման դեպարտամենտի պետը, մասնաճյուղերի եւ քոլեջների տնօրենները ներկայացրին քննաշրջանի ընդհանուր պատկերը՝ ակադեմիական եւ [...] Read More
2020-2021 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով 2-րդ փուլի ընդունելության արդյունքները․ 2020-2021 ուստարվա վճարովի ուսուցման թափուր տեղերի մրցույթի արդյունքներ Read More
· Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում ծրագրի շրջանակում հայտարարվել է ԿԱՆԱՉ և ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ: · Մրցույթին դիմելու համար խնդրում ենք այցելել Էկոնոմիկայի նախարարության կայք՝ https://www.mineconomy.am/page/1613: Մանրամասները՝ կից փաստաթղթում: · Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է հուլիսի 31-ը։ Շտապեք դիմել: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը հուլիսի 21-ին ստորագրել են համագործակցության հուշագիր։ Երկարամյա գործընկերների միջեւ կնքված հուշագիրը մեծապես հիմնված է գյուղատնտեսական եւ հարակից գիտությունների բնագավառում կողմերի ունեցած համբավի եւ ոլորտի զարգացման ընդհանուր նպատակների վրա, ներառյալ՝ տեխնոլոգիաներ կիրառելու, ցուցադրելու, ուսուցանելու եւ դրանց տարածումը խթանելու միջոցով։ Հուշագրով, [...] Read More