Նորություններ

Թող ձեր սաները հերոսանան խաղաղ պայմաններում. ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Ուսուցչի օրը: Սիրված եւ կարեւոր տոնն այս տարի նշում ենք հայոց պատմության համար շրջադարձային նշանակություն ունեցող սրբազան պատերազմի պայմաններում: Արցախի սահմաններին ամեն օր, ամեն րոպե հանուն հայրենի հողի հերոսացման անօրինակ դրսեւորումների ենք ականատես լինում: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սիրելի ուսուցիչներ, ձեր եւ Հայաստանի ու [...] Read More

Ագրարային համալսարանը միացել է համազգային դրամահավաքին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, միանալով «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավին, հատուկ հաշվեհամարին փոխանցել է 3 մլն դրամ: Զուգահեռաբար, ՀԱԱՀ-ի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ հավաքված ուշ փչացող մթերքի, հագուստի, հիգիենայի պարագաների, ծխախոտի եւ դեղորայքի (ներառյալ դրամահավաքի միջոցով ձեռք բերված) առաջին խմբաքանակը այսօր առավոտյան ուղեւորվել է Արցախ՝ առաջնագիծ: Գործընթացը շարունակվում է: Ագրարային համալսարանի ռեկտորատը, [...] Read More

Միասնաբար

ՀԱԱՀ ուսանողական խորհուրդը առաջնագիծ ուղարկեց առաջին անհրաժեշտության ապրանքների անդրանիկ խմբաքանակը: Ուսանողների կարեւոր նախաձեռնությանը միացան ու աջակցեցին ռեկտորատի, Ուսումնական գործընթացի կառավարման վարչության, այլ ստորաբաժանումների աշխատակիցները: Խմբաքանակում կան չփչացող մթերք, ջուր, հիգիենայի պարագաներ, դեղորայք, հագուստ, ծխախոտ: Եւ ուսանողները, եւ աշխատակիցները՝ բոլորը միահամուռ են. այս գործընթացը կշարունակվի մինչեւ ռազմական գործողությունների հաղթական ավարտը: Read More

Գրքի շնորհանդես Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գործընկերների հետ

Սեպտեմբերի 25-ին ՀԱԱՀ ընթերցասրահում տեղի ունեցավ Ա.Պ. Հովհաննիսյանի և Պ. Յու. Գասպարյանի հեղինակած «Տրանսպորտային միջոցների անվտանգություն» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, ինչպես նաև երկու համալսարանների դասախոսներ: Ողջունելով ներկաներին՝ ռեկտոր Ուռուտյանը նշեց, որ ուրախ է, որ գրքի շնորհանդեսը տեղի է ունենում հենց Ագրարային համալսարանում: Շնորհավորելով գրքի [...] Read More

«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի 2021/22թթ.-ի ընդունելության համար կազմակերպվող գերմաներենի նախապատրաստական դասընթաց

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործակցության շրջանակում 2021թ. ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում 2020թ. hոկտեմբերի 1-ից կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ` 0 և ավելի բարձր մակարդակներում: Դիմել կարող են. ՀԱԱՀ բոլոր [...] Read More

Ստարտափ գաղափարներից չորսը հաղթեցին մրցույթում

Սեպտեմբերի 25-ին ՀԱԱՀ ագրոտեխնոլոգիական ինկուբատորի ImpactAIM ANAU AgriTech Accelerator https://anau.am/impact-aim-anau-agritech-accelerator/ ծրագրի ցուցադրական օրն էր, որին մասնակցեցին նախապես մրցութային կարգով ընտրված 13 ստարտափ թիմեր: Նրանք ներկայացրեցին գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերների՝ իրենց նորարարական  լուծումները: Ցուցադրական օրվա բացման եւ ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Միջոցառումը ողջունեցին եւ [...] Read More

Քննարկում են ապագա անասնաբույժները եւ Կենդանաբանական այգու աշխատակիցները

«Կենդանաբանական այգում իրականացվող անասնաբուժասանիտարական կանխարգելիչ միջոցառումները» թեմայով հերթական առցանց քննարկումն է տեղի ունեցել ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի ուսանողների եւ Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցների միջեւ: Քննարկմանը մասնակցել են նաեւ ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը եւ ֆակուլտետի այլ դասախոսներ։ Տիկին Աբովյանը շատ կարեւոր է համարել ֆակուլտետի ուսանողների մասնակցությունը կենդանաբանական այգում կատարվող [...] Read More

Զգոնությունն ու տեղեկատվական հիգիենան լինելու են մեր այսօրվա գործելակերպը

Այսօր առավոտյան ժամը 7-ն անց 15-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը ռազմական գործողություններ է սանձազերծել արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով։ Հրետակոծության եւ հրթիռակոծության թիրախ են դարձել ոչ միայն Արցախի զինված ուժերի մշտական տեղակայման վայրերը, այլեւ խաղաղ բնակավայրերը, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Դժբախտաբար, ունենք զոհեր զինվորականների եւ խաղաղ բնակչության շրջանում։ ԱՀ Պաշտպանության բանակը հաջողությամբ կասեցնում է թշնամու հարձակումները եւ [...] Read More

Կանաչ շաբաթվա մասնակիցները տեղեկացան ՀԱԱՀ-ի երկու նոր մագիստրոսական ծրագրերի մասին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 2020-2021 ուսումնական տարին նշանավորող իրադարձություններից է Օրգանական գյուղատնտեսություն եւ Կայուն գյուղատնտեսություն մագիստրոսական կրթական ծրագրերի մեկնարկը: Արդիական այս ծրագրերի հանրայնացման ուղղությամբ ՀԱԱՀ-ի ջանքերին միանում են նաեւ համալսարանի հին ու բարի գործընկերները: Կանաչ արահետ ՀԿ-ի ղեկավար Նունե Սարուխանյանի նախաձեռնությամբ, կազմակերպության Կանաչ ուսուցման կենտրոնում կազմակերպված սեմինարի բանախոսներն էին ՀԱԱՀ-ի բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու [...] Read More