ՀԱԱՀ-ում կանցկացվի կենսաբազամազանության տվյալների թվայնացման վերաբերյալ միջազգային սիմպոզիում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ գործակցաբար նախաձեռնել և իրականացնում է աշխատանքներ՝ «Գլոբալ կենսաբազմազանության տեղեկատվական միջոցներ» (ԳԿՏՄ) միջկառավարական միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ։ Այս գործընթացը հնարավորություն է ընձեռում ազգային տեղեկատվական համակարգի ստեղծման և կենսաբազամազանության օրգանիզմային մակարդակում միջազգային չափորոշիչներով տվյալների հավաքագրման և հրապարակման համար։

ՀԱԱՀ Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժնի կողմից իրականացվող ԲիոԴատա ծրագրի լրացուցիչ արդյունքներից է ԳԿՏՄ-ին անդամակցության գործընթացը։ Այն կարևոր է կրթության, գիտության զարգացման, միջազգայնացման և այդ բնագավառներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև ազգային կենսաբազմազանության միասնական տվյալների համակարգ ձևավորելու  առումով։

ԲիոԴատա ծրագրի շրջանակում 2020թ. մարտի 30-ից ապրիլի 3-ը Երևանում տեղի կունենա կենսաբազմազանության տվյալնների կառավարման առաջին տարածաշրջանային դասընթացը՝ կենսաբազմազանության տվյալների հավաքագրման, ստանդարտացման, հրապարակման կենսաթվայնացման ժամանակակից մեթոդների, գործրիքների վերաբերյալ։ Դասընթացը նախատեսված է գլխավորապես ագրոկենսաբանական մասնագիտությունների ասպիրանտուրայի, մագիստրարտուրայի եւ բակալավրիատի ուսանողների, ինչպես նաև գիտաշխատողների համար։

Հայաստանի ազգային ագրարային համալասարանը, ԲիոԴատա ծրագրի գլխավոր գործընկեր Օսլոյի համալասարանի և «Գլոբալ կենսաբազմազանության տեղեկատվական միջոցներ» միջազգային կազմակերպության հետ հրավիրում է կենսաբազմազանության տվյալների կառավարման շահակիցներին, կիրառական և հիմնարար հետազոտություններով զբաղվողներին, բնության պահպանության և կառավարման մասնագետներին, տվյալներ հավաքագրող և հրապարակող համալասարաններին և գիտական կառույցներին, ոչ կառավարական կազմակերպություններին, պետական կառույցներին և ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպություններին 2020թ․ մարտի 30-ին մասնակցելու «Կենսաբազամազանության տվյալների թվայնացման գիտական քաղաքականության մշակման» միջազգային սիմպոզիումին, որը տեղի կունենա ՀԱԱՀ I-ին մասնաշենքի գիտական խորհրդի նիստերի դահլիճում (329 լսարան)։

Սիմպոզիումին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել հետևյալ հղումով:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ծրագրի ՀԱԱՀ-ի համադրող Արմինե Աբրահամյանին, 1-ին մասնաշենք, 252 սենյակ, զանգահարել 012 880 881 հեռախոսահամարով կամ գրել էլփոստի [email protected] հասցեով: