Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիայի հիմնադրամը (FAST) հայտարարում է Բի-Օն (B-On) կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիայի գործունեության մեկնարկի մասին։ Հիմնադրամի, ՀՀ կառավարության եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ նախաձեռնության նպատակը Հայաստանի կենսատեխնոլոգիական էկոհամակարգի ձեւավորումն է։
Բի-Օն-ի տեսլականն է՝ Հայաստանը փոխակերպել տարածաշրջանային կենսատեխնոլոգիական հանգույցի։ Լաբորատորիայի՝ գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած տարածքը նախատեսված է ստարտափների եւ հետազոտողների հզորացման համար՝ նրանց տրամադրելով սեփական գաղափարները կյանքի կոչելու համար անհրաժեշտ ռեսուրսներ։
Բի-Օն-ը նպատակ ունի ստեղծել կենսատեխնոլոգիական հետազոտությունների եւ նորարարության ոլորտի հայաստանյան տաղանդների համայնք եւ այն կապակցել ոլորտի համաշխարհային կենտրոնների հետ։
Բի-Օն լաբորատորիան հանգրվանել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գլխավոր մասնաշենքում։
Միացի΄ր շարժմանը։ Դարձիր համայնքի անդամ եւ կենսատեխնոլոգիաների ոլորտում ապագա նորարարությունների մասնակից։ Ավելին իմանալ եւ դիմել կարելի է այստեղ՝ B-On Lab։
Հ․գ․ Ոգեւշնչված ենք Բի-Օն-ի մաս կազմելու համար – միացեք մեզ եւ եկեք լինենք կենսատեխնոլոգիայի ապագայի կերտման առաջամարտիկները։