- 0505/10/2019
Արենի գինու փառատոն
Արենի գինու փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Արենի գյուղում: Հյուրերը հնարավորություն կունենան համտեսել հայկական ամենահամեղ գինիներից՝ պատրաստված գինու «Արենի» սորտից և հայկական պանիր, ինչպես նաև կվայելեն հայկական ազգային երաժշտությունը ու կմասնակցեն բազում մրցույթների:
- 0707/10/2019
Պտղաբուծության զարգացման ազգային համաժողով
Շեն ԲՀԿ-ն և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն հրավիրում են մասնակցելու Պտղաբուծության զարգացման ազգային համաժողովին։ Համաժողովը կազմակերպվում է շվեյցարական HEKS-EPER կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Պտղաբուծության զարգացում Վայոց ձոր և Գեղարքունիք մարզերում» ծրագրի շրջանակում։
Միջոցառումը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 09:00–ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մեծ դահլիճում (Երևան, Տերյան 74)։ - 0808/10/2019
AgTech Incubator: Դիմումներն արդեն ընդունվում են
ՀԱԱՀ AgTech ինկուբատոր դասընթացի մասնակցության համար արդեն կարող եք դիմել:
Ծրագիրը գործարկվել է ՀԱԱՀ-ի և ICARE-ի համատեղ ջանքերով, UNDP ImpactAim, Armenia National SDG Innovation Lab, ADB Ventures, Russia Trust Fund և Nation in Action Initiative-ի աջակցությամբ:
Վերապատրաստման գլխավոր նպատակն է աջակցել սթարթափ գործարարության զարգացմանը և ստեղծել հյուրընկալ հասարակություն ոլորտի հիմնադիրների համար: 10-շաբաթյա կուրսը կավարտվի հոկտեմբերի վերջին: Դասընթացը նախատեսվում է անցկացնել շաբաթական 2-3 անգամ:
Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 17-ը: Դիմել այստեղ: