Նախագծի մեկնարկային հանդիպման երկրորդ օրը նվիրված էր նախագծի իրականացման հարցերին։
1․ Նախագծի պատասխանատուները քննարկեցին Հունգարիայի գյուղատնտեսության և կենսագիտության, Սլովակիայի գյուղատնտեսական և Հարավային Բոհեմիայի համալսարանում նախատեսվող հեռավար վերապատրաստումների իրականացումը։ Մասնավորապես, հստակեցվեցին վերապատրաստումների անցկացման ժամանակացույցը, իրականացման եղանակը և ձևաչափը։ Որոշվեց, որ վերապատրաստումները կիրականացվեն մայիս-հունիս ամիսներին։
2․ Քննարկվեցին փափուկ հմտությունների զարգացմանն ուղղված հինգ մոդուլների ստեղծման ընթացքում եվրոպական փորձագետների ներգրավման հարցերը, իրականացման ժամանակացույցը, փորձագետ-մոդուլի ստեղծող կապի ապահովման մեխանիզմները և կարևորվեց այդ գործընթացում հետադարձ կապի ապահովումը։ Որոշվեց, որ մոդուլների ստեղծման ընթացքում եվրոպական գործընկեր-փորձագետները պարբերաբար, որոշակի հաճախականությամբ կկապվեն ՀԱԱՀ փորձագետների հետ՝ որակի ապահովման և մոդուլների ստեղծման ընթացքը առավերագույնս դյուրացնելու համար։
3․ Քննարկվեց նաև նախագծի վերաբերյալ տեղեկատվության տարածման հնարավորությունները։ Բոլոր մասնակիցները միաձայն փաստեցին, որ ամեն առիթ կփորձեն օգտագործել ներկայիս նախագծի վերաբերյալ տեղեկատվության տարածման և ներքին ու արտաքին շահակիցների շրջանում իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։ Հստեկեցվեց տեղեկատվության տարածման ռազմավարությունը և որոշվեց, որ նախագծի համակարգող Գ․ Համբարձումյանը կպատրաստի տեղեկատվության տարածման պլան-ժամանակացույց, ինչը կհամալրվի եվրոպական համալսարանների ներկայացուցիչների կողմից ևս։ Եվրոպական գործընկերներին հանձնվեց նաև նախագծի շրջանակներում ՀԱԱՀ-ի կողմից տպագրված տեղեկատվական թերթիկները, նոթատետրերը և գրիչները, որոնք կօգտագործվեն նախագծի վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում։