Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ գարնանային կիսամյակում Տերամոյի համալսարանում (https://www.unite.it/UniTE/) դասավանդելու համար (2 տեղ)։
Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, որոնք դասավանդում են հետեւյալ ոլորտներում՝ անտառագիտություն, ձկնագիտություն, սննդի տեխնոլոգիաներ եւ հիգիենա, անասնաբուժական բժշկագիտություն։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի pdf ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Դեպարտամենտ․
- անձնագրի գունավոր պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով),
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինի դասավանդման (նվազագույնը՝ 8 կամ 16 ժամի համար) թեմաները,
- առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ):
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Ձեւաչափին չհամապատասխանող փաստաթղթերը չեն ընդունվի։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի հունվարի 27-ը:
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]):