Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO-Food and Agriculture Organization) հրավիրում է մասնակցելու 2021 AGRIS (Գյուղատնտեսական գիտության և տեխնոլոգիայի միջազգային տեղեկատվական համակարգ) առցանց ամենամյա համաժողովին: Համաժողովին կխոսվի այն մասին, թե ինչպես է FAO-ի կողմից համակարգվող AGRIS-ը խթանում գիտելիքների փոխանակումը, որոնք անհրաժեշտ են գյուղատնտեսական նորարարությունների և միջազգային գյուղատնտեսական և պարենային համակարգերի կայուն վերափոխման համար: Համաժողովը [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում կազմակերպում է «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց: Դասընթացին կարող են դիմել գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք։ Ծրագիրը խրախուսում է հատկապես գործազուրկ կանանց և երիտասարդների մասնակցությունը: Դասընթացը կկայանա սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 1-ը: Գրանցման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 27-ը, ժամը 18:00: Դասընթացին դիմելու համար խնդրում [...] Read More
Երիտասարդ գիտնականների խորհուրդը՝ Կենդանիների առողջության պաշտպանության դաշնային պետական բյուջետային հաստատության (www.arriah.ru) վարչակազմի աջակցությամբ հրավիրում է մինչև 35 տարեկան երիտասարդ մասնագետների, ասպիրանտների և հետազոտողների մասնակցելու VI Միջազգային գիտժողովին, որը տեղի կունենա 2021թ.-ի դեկտեմբերի 2-3-ը։ Համաժողովի հիմնական ուղղություններն են․ Համաճարակաբանություն (գյուղատնտեսական, վայրի և տնային կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների մոնիտորինգ, պատվաստում և իմունաբանություն), Կենսատեխնոլոգիա (վիրուսների և բջիջների մշակում, պատվաստանյութերի [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցաբար, «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում, կազմակերպում է «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց: Նշված պիլոտային ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից SIDA-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ: Ծրագրի իրականացման տևողությունն է 2020 թ.-ի հուլիսից մինչև 2022թ.-ի ապրիլը: Դասընթացին կարող են դիմել գյուղատնտեսության ոլորտով [...] Read More
Տրիսդորֆում Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում (HSWT) 2021-22 ուստարվա աշնանային կիսամյակում (01.10.2021թ) կմեկնարկի նոր անգլալեզու մագիստրոսական ծրագիր՝ Միջազգային տնտեսության կառավարում (MFM-M.Sc.)։ Ծրագրի առարկաները և ուսումնական պլանը գրեթե նույնն են, ինչ Գերմանալեզու գյուղատնտեսության կառավարման ծրագրինը (IMA- https://ima.hswt.de/en/studium-en)։ Ծրագրի ընդունելության պահանջները. - գյուղատնտեսության բնագավառում բակալավրի աստիճան, ՄՈԳ-ը առնվազն 72% - առնվազն B1 մակարդակի անգլերենի իմացություն (կընդունվեն լեզվի իմացության [...] Read More
Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը (IFPRI), Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանը, Տաշքենտի Վեստմինստերյան միջազգային համալսարանը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մայիսի 27-ին, Երեւանի ժամանակով ժ: 15.30-ից մինչեւ 17:00-ն կազմակերպում են առցանց քննարկում «Պարենային համակարգերի փոխակերպում ՔՈՎԻԴ-19 համավարակից հետո. հետեւանքները Եվրասիական տարածաշրջանի համար» թեմայով: Քննարկվող՝ IFPRI-ի 2021թ.-ի Համաշխարհային պարենային քաղաքականության զեկույցը (Global Food Policy Report) կենտրոնանում է [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մեկ դասախոսի տեղի մրցույթ Մալագայի համալսարանում (Իսպանիա) 2021-2022 ուս․ տարում 1 շաբաթ դասավանդման համար։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ պրոֆեսորադասախոսական կազմի այն ներկայացուցիչները, ովքեր տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է․ 1․ Կապ հաստատել Մալագայի համալսարանի համապատասխան ստորաբաժանման հետ և ստանալ համաձայնություն [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 ուսանողի տեղի մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 1 տարով (01․10․2021-22․07․2022) Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի առաջին կուրսն ավարտած այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1), բացառությամբ այն ուսանողների, ովքեր ավարտում են [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալասարանը, ԲիոԴատա ծրագրի գլխավոր գործընկեր Օսլոյի համալասարանի, «Գլոբալ կենսաբազմազանության տեղեկատվական միջոցներ» միջազգային կազմակերպության հետ հրավիրում է կենսաբազմազանության տվյալների կառավարման շահագրգիռ կողմերին, կիրառական և հիմնարար հետազոտություններ իրականացնող հետազոտողներին եւ ուսանողներին մասնակցելու «Կենսաբազմազանության հետազոտությունների խթանում ԴՆԹ բարկոդավորման, տվյալների հավաքման և կառավարման միջոցով» դասընթացին։ Այս դասընթացը «Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին տեղեկացնում ենք, որ COPERNICUS BERLIN Միջազգային գերազանցության կրթաթոշակ (IES) ծրագիրը կրթություն ստանալու հնարավորություն է տալիս միջին և բարձր գնահատականներ ունեցող բոլոր բնագավառների ուսանողներին։ Ուսանողները մի կիսամյակ կանցկացնեն արտերկրում` Բեռլինում։ Ծրագրի վերջնաժամկետը 2021 թվականի հունիսի 15-ն է: Ծրագիրը նպատակ ունի խթանել և ամրացնել համագործակցությունը Հայաստանի և Գերմանիայի միջև։ COPERNICUS BERLIN-ի վերաբերյալ [...] Read More