Category: Բոլոր հայտարարությունները

ՀԱԱՀ ռեկտորը հուշագրեր է ստորագրել գինեգործական ընկերությունների հետ

Ապրիլի 1-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը գործակցային հուշագրեր ստորագրեց գինեգործական 7 ընկերությունների հետ, որը վերաբերում է դուալ կրթական համակարգի ներդրման գործընթացի շարունակմանը: Հուշագիրը ստորագրվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Հուշագրերով մասնավորապես նախատեսվում է, որ [...] Read More
slovakia

Ուսման հնարավորություն Սլովակիայի Հանրապետությում

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը Հայաստանին հատկացրել է բակալավրիատի և մագիստրատուրայի մեկ համալսարանական կրթաթոշակ՝ 2021-2022 ուսումնական տարվա համար: Կրթաթոշակը ստանալու համար հայաստանցի ուսանողները կարող են դիմել էլեկտրոնային եղանակով ս.թ․ մարտի 26-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ www.vladnestipendia.sk կայքի միջոցով, որտեղ տեղադրված է նաև ձեռնարկ անհրաժեշտ բոլոր տեղեկություններով։ Թեկնածուները կարող են օգտվել տեխնիկական աջակցությունից, որը հասանելի է [email protected] էլփոստի [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Մասնակցություն 2-րդ Նոբելյան փառատոնին

2021թ. ապրիլի 7-9-ը առցանց ձևաչափով տեղի է ունենալու Կենտրոնական Ասիայի երկրների համար ներառական զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված 2-րդ Նոբելյան փառատոնը (լրացուցիչ տեղեկատվությունը կից ներկայացվում է): Փառատոնին իրենց մասկանցությունը հաստատել են մի շարք միջազգային կազմակերպություններ՝ ՅՈՒՆԵՍԿՕ, ՅՈՒՆԻՍԵՖ, տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը, ինչպես նաև Google, Twitter, Ford Motor, Bloom Energy և այլ խոշոր ընկերությունների ներկայացուցիչները, ականավոր [...] Read More
կապույտ-կանաչ տարածքներ

Դուք կարող եք օգնել ճանաչել կապույտ-կանաչ տարածքները

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մասնակցում է LINC -Եվրոպայում ակադեմիական ինտեգրմանն ուղղված անդրազգային գործընկերություն. Քաղաքային կապույտ-կանաչ ենթակառուցվածքներ Եվրոպայի Արեւելքում եւ Արեւմուտքում ծրագրին։ Բուհի կողմից աշխատանքները համաարգում են Մերուժան Գալստյանը, Հովիկ Սայադյանը, Կարինե Սարգսյանը եւ Զարուհի Հովեյանը։ Ծրագրի հիմնական նպատակն է ուսումնասիրել եւ պարզել, թե ինչպես են մարդիկ օգտագործում այգիները, արգելոցները, անտառները, լճերը, առվակները եւ լողափերը, ինչպես նաեւ [...] Read More
AutoCAD-ի անվճար դասընթացներ Ագրարային համալսարանում

AutoCAD ծրագրակազմի անվճար դասընթացներ

Սիրելի ուսանողներ: Հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը՝ ապագա շրջանավարտների մասնագիտական մրցունակությունը բարձրացնելու նպատակով «Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի» ամբիոնը կազմակերպում է AutoCAD ծրագրակազմի կարճաժամկետ ուսուցման ԱՆՎՃԱՐ դասընթացներ: Որպես արդյունք, մասնակիցները կսովորեն՝ Ինքնուրույն իրականացնել փորձարարական և նախագծային աշխատանքներ, Նախագծել մեքենաներ, մեխանիզմներ, դրանց հանգույցներ և մեքենամասեր, Իրականացնել գեոդեզիական քարտեզների համակարգչային նախագծում, Մշակել տեխնիկական փաստաթղթեր, տեխնիկական պայմաններ և այլ նորմատիվային [...] Read More
haytararutyun

«Սննդամթերքի անվտանգություն. Մարտահրավերներ ու լուծումներ» XVI միջազգային գիտական համաժողովի հրավեր

Կուբանի պետական ագրարային համալսարանը հրավիրում է ձեզ մասնակցելու «Սննդամթերքի անվտանգություն. Մարտահրավերներ ու լուծումներ» XVI միջազգային գիտական համաժողովին, որը տեղի կունենա 2021 թվականի մայիսի 6-8-ը: Համաժողովին  կարող են մասնակցել ռուսաստանցի և օտարերկրյա գիտնականներ, առաջատար համալսարանների և գիտական հաստատությունների դասախոսներ և շրջանավարտներ, ինչպես նաև բիզնեսում, մարզային իշխանություններում, հասարակական կազմակերպություններում և համայնքներում աշխատող մասնագետներ։ Համաժողովի հիմնական ուղղություններն են [...] Read More

Դասավանդման ժամանակակից մեթոդների վերաբերյալ դասընթաց ՊԱԵԿ-ի եւ ՀԲ-ի հետ

Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի Պարենային անվտանգության եվրասիական կենտրոնը, Համաշխարհային բանկի Մոսկվայի գրասենյակը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը համատեղ կազմակերպում եմ առցանց ուսուցում դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառման վերաբերյալ: Դասընթացի կազմակերպման համար օգտագործվելու է ՀԱԱՀ-ի Moodle համակարգի հարթակը։ Դասընթացի անցկացման լեզուն անգլերենն է: Մասնակցության համար դիմել կարելի է մինչեւ ապրիլի 1-ն է Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Read More
universidad de Valladolid

Ուսումը Իսպանիայի Վալադոլիդի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2021/2022 ուստարվա աշնանային (միայն ասպիրանտների/հայցորդների համար) և գարնանային (բակալավրիատի ուսանողների և ասպիրանտների/հայցորդների համար) կիսամյակներում Վալադոլիդի համալսարանում (Իսպանիա) ուսումը 5 ամսով շարունակելու համար (3 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում մասնագիտության ուսանողները (բացառությամբ առաջին կուրսում սովորողների) և այն ասպիրանտները/հայցորդները, որոնց [...] Read More

Կրթության տեխնոլոգիաները -2021 համաժողովի մասնակցության հրավեր

Սպառողական կոոպերատիվների Սիբիրյան համալսարանի (http://www.sibupk.nsk.su/, SibUPK) մեթոդական խորհուրդը հրավիրում է ձեզ մասնակցելու համալսարանի 65-ամյակին նվիրված «Կրթության տեխնոլոգիաները -2021» միջազգային գիտամեթոդական համաժողովին։ Համաժողովի նպատակն է ներկայացնել մանկավարժական փորձը, ինչպես նաև օգտագործվող ժամանակակից տեխնոլոգիաները կրթական գործունեության մեջ։ Հրավիրվում են համաժողովի մասնակիցներ՝ համալսարանների, քոլեջների, դպրոցների ուսուցիչներ, գիտնականներ, ասպիրանտներ, բակալավրներ: Համաժողովը ներառում է աշխատանքներ հետևյալ ոլորտներում. կրթության թվայնացում, մանկավարժական […]

Read More

Առողջարարական օր Ագրարային համալսարանում

ՀԱԱՀ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը վաղը՝ մարտի 17-ին, անցկացնելու է Առողջարարական օր համալսարանի աշխատակիցների համար: Տղամարդիկ եւ կանայք կարող են իրենց ուժերը չափել սեղանի թենիս, վոլեյբոլ, բասկետբոլ եւ հրաձգություն մարզաձեւերից: Ցանկացողներին սպասում են ժ. 14:45-ին համալսարանի գլխավոր մասնաշենքի մարզադահլիճում: Սիրով եւ ակտիվ մասնակցության ակնկալիքով՝ Ֆիզիկական կուլտուրայի ամբիոն Read More