Category: Բոլոր նորությունները

Համագործակցության հուշագիր Սթարմուս փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանի հետ

Հուլիսի 8-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը համագործակցության հուշագիր ստորագրեց Սթարմուս փառատոնի համահիմնադիր, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, դոկտ․ Գարիկ Իսրայելյանի հետ։ Ռեկտոր Ուռուտյանը ողջունեց դոկտ․ Իսրայելյանին եւ իր աշխատակիցներին եւ շնորհակալություն հայտնեց գործակցության այս կարեւոր հնարավորության համար։ Նա նշեց, որ փառատոնը, որ Հայաստան է բերելու աշխարհահռչակ գիտնականների, նոբելյան մրցանակի դափնեկիրների՝ մեր համալսարանի համար լավագույն առիթ է [...] Read More

Առաջին անգամ Հայաստանում․ ԱԹՍ թռիչք՝ արտարմատային սնուցման համար

Հայաստանում առաջին անգամ թունաքիմիկատների համար նախատեսված դրոնը թռիչք իրականացրեց արտարմատային սնուցման համար։ Հուլիսի 8-ին ՀԱԱՀ-ի ԱԹՍ-ի թռիչքը «Ոսկեհատ» ՈՒՓՏ-ում էր: Այս անգամ, սրսկող դրոնը պարարտացնում էր եգիպտացորենի դաշտը․ մոտ 1 հա տարածքը 10 րոպեում կարբոնատային լուծույթով պարարտացվեց: Դրոնի թռիչքը ղեկավարում էր Հողաշինարարություն եւ հողային կադաստր մասնագիտության ուսանող Նարեկ Սաֆարյանը։ Փորձարկումը կազմակերպվեց Ջրային եւ հողային ռեսուրսների [...] Read More

Փորձի փոխանակում գերմանական գործընկեր համալսարանում

ՀԱԱՀ Անասնաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Մարինա Կարախանյանը, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տ.գ.թ. Նունե Սիմոնյանը, անասնաբուծության ամբիոնի դոցենտ, Բալահովիտի ՈՒՓ տնտեսության ֆերմայի վարիչ Արեւիկ Ազիզյանը մայիսի 29-ից հունիսի 5-ը աշխատանքային այցով Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում էին: Ակներեւ է, որ երկու համալսարանների արդեն տարիներ շարունակվող համագործակցությունն արդյունավետ է: Այս անգամ էլ հագեցած [...] Read More

Գիտխորհրդի հուլիսյան նիստում կարեւոր փոփոխություններ կատարվեցին

Հուլիսի 6-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Գիտական խորհրդի հերթական նիստը։ Օրակարգի հիմնական հարցերից մեկը ՀԱԱՀ Ամբիոնի կանոնակարգի 4-րդ կետի դրույթների քննարկումն էր։ Հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը։ Ուսումնական գործընթացի եւ կառավարման արդյունավետության բարձրացմամբ թելադրված փոփոխությունը հիմնավորեցին թե պրոռեկտոր Զաքոյանը եւ ռեկտոր Ուռուտյանը եւ թե դեկանները։ Կարծիքները եւ [...] Read More

ԱՄՎՏ ամբիոնի աշխատակիցները վերապատրաստվել են «Դուստր Մարիաննայում»

Ագրոբիզնեսի հայաստանյան առաջատար ընկերություններն այս օրերին ընդունում են ոչ միայն Ագրարային համալսարանի ուսանողներին՝ որպես փորձնակներ, այլեւ համալսարանի տարբեր ստորաբաժանումների դասախոսների եւ մասնագետների՝ որպես վերապատրաստվողներ։ Մասնագիտական վերապատրաստումը համալսարանի աշխատակիցների աշխատանքային առօրյայի անքակտելի մասն է դարձել։ Անասնապահական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի աշխատակիցները «Կաթնարդյունաբերությունում կիրառվող ժամանակակից սարքավորումներ եւ հոսքագծեր» թեմայով վերապատրաստում են անցել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ -ում: Վերապատրաստման [...] Read More

ՀԱԱՀ ռեկտորը մասնակցել է Գյումրիի տեխնոլոգիական շաբաթին

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը «Գյումրիի տեխնոլոգիական շաբաթ» միջոցառումների շարքի խոսնակներից մեկն էր։ Շաբաթը մեկնարկել է հուլիսի 2-ին եւ կավարտվի այսօր՝ հուլիսի 4-ին։ ՏՀՏ հանրության ջանքերի կենտրոնացումը Գյումրիում հետապնդում է մարզային եւ համայնքային զարգացման խթանման, նոր թիմերի ստեղծման, գիտելիքների եւ հմտությունների փոխանցման եւ նոր հնարավորությունների ու կարողությունների բացահայտման նպատակ։ ՀԱԱՀ ռեկտորի ելույթը վերաբերում էր ագրոտեխնոլոգիական լուծումների հսկայական [...] Read More

Վերապատրաստման շաբաթ Ռադբաուդի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում 2022 թ. հունիսի 20-24-ը միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը եւ միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանը Նիդերլանդների Նայմեխեն քաղաքի Ռադբաուդ համալսարանում մասնակցեցին միջազգային գրասենյակների աշխատակազմի վերապատրաստման համար կազմակերպված միջազգային շաբաթին։ Միջազգային շաբաթին ներկա էին 21 երկրների ներկայացուցիչներ։ Վերապատրաստման առաջին օրը ներկայացվեց Ռադբաուդի [...] Read More

Շահակիցների երկխոսության սկիզբը․ «Կանաչ Հայաստան» հարթակի առաջին քննարկումը

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը Կառավարությունում մասնակցել է փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի գլխավորությամբ տեղի ունեցած «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի առաջին քննարկմանը։ «Աճ եւ վերականգնում` հանուն Հայաստանի հզորացման, վերազինման եւ բարգավաճման» հարթակը մեկնարկել է Կառավարությունը՝ Համաշխարհային բանկի, Եվրամիության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ՝ ի աջակցություն Հայաստանի հեռանկարային կայուն զարգացման, կանաչ վերականգնման ու աճի: Քննարկմանը մասնակցել են ՀԲ Հարավային Կովկասի [...] Read More

Ձեռներեցության աշխարհի գավաթի հայաստանյան մրցույթի հայտերն ընդունվում են

Ձեռներեցության համաշխարհային գավաթը ստարտափ գաղափարների՝ աշխարհում ամենահայտնի եւ ամենաբազմազան ընդգրկումով մրցույթներից եւ ձեռնարկչության աջակցության ծրագրերից մեկն է մեկնարկային ձեռնարկությունների համար՝ չնայած ընդամենը 3 տարվա պատմությանը։ Հիմնադրումից ի վեր այն աջակցել է ավելի քան 300 հազար մասնակիցների՝ 200 երկրներից, շնորհել 2 մլն ԱՄՆ դոլարի կանխիկ մրցանակներ եւ 150 մլն արժողությամբ ոչ դրամական աջակցություն ու ծառայություններ։ Մրցույթի [...] Read More

GIZ-ը արոտավայրերի եւ խոտհարքների քարտեզագրված տեղեկությունները հանձնեց էկոնոմիկայի նախարարությանն ու ՀԱԱՀ-ին

Ագրարային համալսարանում տեղի ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում եւ էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի շրջանակում ստեղծված ՀՀ արոտավայրերի եւ խոտհարքների քանակական եւ որակական ցուցանիշների վերաբերյալ արդի տեղեկատվություն պարունակող եւ արոտավայրերի կայուն կառավարմանն [...] Read More