Category: Բոլոր նորությունները

Դասավանդման կարողությունների շարունակական զարգացում միջազգային հարթակում․ MCAST, Մալթա

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագիրը կարեւոր  հարթակ է ակադեմիական անձնակազմի կարողությունների շարունակական զարգացման եւ փորձի փոխանակման համար։ Այս անգամ միջազգային հարթակում դասավանդելու փորձառությունս իրականացրեցի Մալթայի արվեստների, գիտության եւ տեխնոլոգիայի քոլեջի (MCAST) Կիրառական գիտությունների ինստիտուտում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լսարանն Առողջապահական գիտություններ կրթական ծրագրում ուսումնառող բակալավրիատի ուսանողներն էին, դասախոսության թեմաներն ընտրվել էին թիրախավորված, որոնց շրջանակը [...] Read More

Վերապատրաստման կամ համատեղ դասավանդման եւ վերապատրաստման հնարավորություն Վալյադոլիդի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 1 տեղի մրցույթ Վալյադոլիդի համալսարանում (Իսպանիա) 2024-2025 ուստարում 5 օրով վերապատրաստման կամ համատեղ դասավանդման/վերապատրաստման (նվազագույնը 4 ժամ դասավանդում) համար։ Աշխատանքային պլանը անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել Վալյադոլիդի համալսարանի համապատասխան ակադեմիական պատասխանատուի հետ։ Դիմելու ընթացակարգ՝ https://drive.google.com/drive/folders/1gZD9aAnkOZDlhADbPAGVqz3WSps-TBiw?usp=drive_link Վալյադոլիդի համալսարանի բաժիններ՝ https://uvamobplus2.uva.es/publico/courses Անհրաժեշտ փաստաթղթեր՝ https://uvamobplus2.uva.es/publico/apply Վերջնաժամկետն է 2024 թ․ [...] Read More

Ճապոնիայի ֆինանսների խորհրդարանական փոխնախարարի այցն Ագրարայն համալսարան

Երեկ՝ մայիսի 16-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հյուրընկալեց Ճապոնիայի ֆինանսների խորհրդարանական փոխնախարար Շինդո Կանեհիկոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտական, փոխնախարարի գրասենյակի եւ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության պատասխանատուներ, ՎԶԵԲ Ճապոնիայի գրասենյակի տնօրեն Հիկի Շիգետոն։ Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Ճապոնացի գործընկերների [...] Read More

Համագործակցում ենք. քաղաքաբնակն էլ հողը զգալու կարիք ունի

Էրազմուս+ ծրագրի շրջանակում Պորտուգալիայի համալսարանների հետ համագործակցությունը տարիների հաջող աշխատանքի արդյունք է: Հերթական հյուրը՝ Ռութ Մաթոսը Էվորայի համալսարանի պրոֆեսոր է եւ մայիսի 15-16-ին ագրիթեք սրահում հանդես եկավ դասախոսություններով՝ նվիրված քաղաքային կանաչ միջավայրի կազմակերպման խնդիրներին: Ուրբանիզացիան ժամանակակից-համընդգրկուն խնդիր է, եւ որքան էլ մեծ բնակավայրերը տարբերվեն իրենց աշխարհագրական դիրքով, կլիմայով, յուրաքանչյուր ժողովրդի մշակութային առանձնահատկություններով, միեւնույնն է կան [...] Read More

Շիրակցի քոլեջականների այցը մայր բուհ

Երեկ՝ ապրիլի 15-ին, մայր բուհում էին  ՀԱԱՀ Շիրակի ակադեմիկոս Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության առաջին եւ «Մենեջմենթ» մասնագիտության ավարտական կուրսի ուսանողները՝ ծանոթանալու ենթակառույցներին, ուսումնական լաբորատորիաներին, գիտահետազոտական կենտրոններին եւ բուհում մասնագիտական կրթությունը շարունակելու հեռանկարներին: Աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, ողջունելով շիրակցի մեր ուսանողների այցը, ծանոթացրեց բակալավրիատի կրթական ծրագրերին, ուսումն արտերկրում շարունակելու բազմաթիվ հնարավորություններին, ուսանողական առօրյային, [...] Read More

Երիտասարդները կարդում են. Գաղափար, որ եկել է շատ պատահական

Ուսանողները, սեփական ընտրությամբ - նախաձեռնությամբ կարդացել ու հանդիպման էին հրավիրել «Վանականներն ունեն գաղտնիք» գրքի հեղինակ Ռուբեն Եսայանին: Հրատարակիչների դիտարկումներով գիրքն արդեն 2024-ի ամենավաճառվածն է, շնորհանդեսները «լցրել» են մարզահամերգային համալիրի դահլիճը եւ սա աննախադեպ է: Հեղինակի համոզմամբ հիմնական ընթերցող լսարանը 16-30 տարիքային խումբն է: Ռուբեն Եսայանը մաթեմատիկան շատ սիրելով ընտրեց ծրագրավորողի մասնագիտությունը, բայց երրորդ կուրսից հասկացավ, [...] Read More

Անտառագետներն ու ագրոէկոլոգները հաջողությամբ պաշտպանեցին ավարտաճառերը

Ագրոնոմիական ֆակուլտետի «Բնապահպանություն եւ բնօգտագործում» մասնագիտության «Ագրոէկոլոգիա» կրթական ծրագրի եւ  «Անտառային տնտեսություն» մասնագիտության «Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում» կրթական ծրագրի բակալավրիատի առկա եւ հեռակա համակարգերի ուսանողները փայլուն պաշտպանեցին իրենց ավարտական աշխատանքները: Թե՛ անտառագետների, թե՛ ագրոէկոլոգների ավարտական աշխատանքների թեմաները՝ առանց բացառության, կոնկրետ, արդիական խնդիրների լուծմանն էին ուղղված, եւ հանձնաժողովի անդամների կարծիքով, կարող են կյանքի կոչվել։ «Թափոնների [...] Read More

Ագրարային ճարտարագիտության առցանց հավաստագրային ծրագիր Կոլորադոյի Բոլդեր համալսարանի հետ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարգելի ուսանողնե՛ր եւ շրջանավարտնե՛ր։ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում ԱՄՆ Կոլորադոյի Բոլդեր համալսարանի Ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված Ընդհանուր ճարտարագիտության առցանց ավարտական հավաստագրային ծրագրին մասնակցելու համար դիմելու ժամկետը երկարաձգվել է։ Դիմելու գործընթացի վերաբերյալ ուղեցույցին կարելի է ծանոթանալ այստեղ։ Եթե դուք Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ավարտական [...] Read More

Դասավանդում Բուլղարիայի Ռուսեի Անջել Կանչեւ համալսարանում

2024 թ. ապրիլի 22-ից 26-ը Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի դոցենտ Նաիրա Ալոյանը եւ ասիստենտ Նաիրա Ավետյանը մասնակցեցին Ռուսեի «Անջել Կանչեւ» համալսարանում կազմակերպված դասավանդման գործընթացին: Ծրագրին մասնակցում էին նաեւ Ղրղզստանի եւ Ուզբեկստանի համալսարաններից ժամանած դասախոսները: Խմբի անդամներին ընդունեց Ռուսեի համալսարանի միջազգային կապերի աշխատակցուհի [...] Read More

Ուսման եւ փորձուսուցման հնարավորություն Դուբրովնիկի համալսարանում (Խորվաթիա)

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում Դուբրովնիկի համալսարանում (Խորվաթիա) ուսումը շարունակելու կամ փորձուսուցում անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողները, բացառությամբ՝ ներկայում ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:   Մրցույթին մասնակցելու համար պետք [...] Read More