ՀԱԱՀ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնում առկա արդիական թվային գեոդեզիական գործիքները դուրս բերվեցին կենտրոնից եւ օգտագործվեցին բաց դասի համար: Համալսարանի հարակից՝ Վիկտոր Համբարձումյանի այգում անցկացվող բաց դասին մասնակցում էին Ջրային ռեսուրսների կառավարում եւ Հողաշինարարություն եւ հողային կադաստր մասնագիտությունների 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կուրսերի ուսանողները: Դասի սկզբում ուսանողները ծանոթացան թվային գործիքների աշխատանքի սկզբունքներին՝ [...] Read More
Ռազմավարական զարգացման գործակալության հետ դինամիկ կերպով զարգացող գործակցության կարեւոր ուղղություններից մեկը ՀԱԱՀ-ի դասախոսների մասնագիտական որակավարման բարձրացումն է՝ վերապատրաստման նպատակային ծրագրերի միջոցով: Վերապատրաստումների շարքում, նեղ մասնագիտական-առարկայական որակավորման բարձրացումից զատ, ՀԱԱՀ-ը եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն հետապնդում են նաեւ այնպիսի կարեւորագույն կարողությունների ու հմտությունների զարգացումը, ինչպիսիք են դասավանդման նոր մոտեցումներն եւ մեթոդաբանության բարելավումը, գնահատման համակարգի կատարելագործումը, մասնագիտական [...] Read More
ՀԱԱՀ Ա.Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների մասնագիտական իրազեկման, մասնագիտության առանձնահատկություններին ծանոթացնելու եւ ապագա մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշելու եւ շահադրդելու ձեւերից մեկը արտաժամյա բաց դասերի կազմակերպումն է: Քոլեջի եւ համալսարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուները հավաստիացնում են, որ նման բաց դասերը շարունակական են լինելու՝ տարբեր մասնագետների ներգրավմամբ: ՀԱԱՀ Ա.Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի Հողաշինարարություն եւ հողային կադաստր [...] Read More
Ավարտվեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Ագրոբիզնես», «Գյուղատնտեսագիտություն» ու «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությունների առաջին եւ երկրորդ կուրսերի մի խումբ ուսանողների 10-օրյա ուսումնաճանաչողական այցը Ագրարային համալսարան: ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը ՇՏՀ երիտասարդների եւ նրանց ուղեկցող՝ ՇՏՀ-ի ռեկտորի տեղակալ Ա. Հարությունյանի, Արտաքին կապերի բաժնի պետ Թ. Դանիելյանի և Կարիերայի կենտրոնի ղեկավար Շ. Առաքելյանի համար հագեցած [...] Read More
Ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ Լուսինե Հարությունյանը եւ ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը ապրիլի 15-ին հատուկ հյուրեր ունեին՝ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Անաստասիա Գուլյանը, Լեւոն Հարությունյանը եւ Արման Հարությունյանը: Պատանի հյուրերին նրանք ջերմորեն ընդունեցին ամբիոնի Ֆիզիկական եւ կոլոիդների քիմիայի լաբորատորիայում: Բանն այն է, որ Հերացի դպրոցի սաները պատրաստվում [...] Read More
Ապրիլի 15-ին առաջին մասնաշենքի ընթերցասրահում Գարեգին Նժդեհին նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել գիտական գրադարանի աշխատակազմը: Հայկական գրադարանային ասոցիացիայի 2002թ.-ին ընդունած որոշման համաձայն յուրաքանչյուր տարվա ապրիլ ասվա 2-րդ շաբաթվա ընթացքում միջոցառումների շարք է նախատեսվում, որի նպատակը գրքի, գրադարանների դերի արժեւորումը, գրագետ եւ կիրթ սերունդ դաստիարակելն ու առողջ հասարակություն ձեւավորելն է: Նշված ժամանակահատվածում տարբեր միջոցառումներ են կազմակերպում [...] Read More
Ապրիլի 13-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հրավերով հանձնաժողովի հերթական նիստին մասնակցում էին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի, ինչպես նաեւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի շարք ուսանողներ: ՏՄՊՊՀ-ի նիստում քննարկվում էին հայրենական ընկերություններից մեկի արտադրած բուսական յուղերի երկու ապրանքանիշերի՝ օրգանական գյուղատնտեսության արտադրանքի համապատասխանության վերաբերյալ հարցը: Հարցի մասին զեկուցողն, ի դեպ, մեր [...] Read More
Տեխնոլոգիական ֆակուլտետի տարա-փաթեթավորում մասնագիտության ավարտաճառերի պաշտպանությունը արդյունաբերական դիզայնի՝ գեղեցիկի եւ խիստ կիրառականի իսկական շքերթի էր վերածվել: Եւ ինչ խանդավառությամբ էին աշխատել մեր երիտասարդները, ինչպիսի ոգեւորությամբ էին ներկայացնում իրենց՝ ամիսներով չափվող աշխատանքի եւ՛ տպագիր, եւ՛ էլեկտրոնային արդյունքները: Ընդսմին, էլեկտրոնային տարբերակի էսքիզները վկայում էին այն հագեցած աշխատանքի, որոնումի մասին, որ հասցրել են սպասված հանգրվանի: Լոգոներ, պիտակներ, ապրանքանիշ, [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բուռն կերպով ընթանում են պրոֆեսորադասախոսական անձնակազմի համընդհանուր մասնագիտական վերապատրաստումներ: Վերապատրաստման դասընթացների կազմակերպման ու համակարգման գործընթացում ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը որպես առաջնահերթ խնդիր դիտարկում է դրանց արդյունավետությունը եւ նպատակայնությունը՝ չնայած դրանց աննախադեպ ծավալին ու ընդգրկմանը: Շարքը սկսվել է Բարձրագույն մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ամբիոնի դասախոսների առցանց վերապատրաստումներով: Դասընթացավարը ԵՊՀ-ի Մաթեմատիկայի և [...] Read More
Օրերս ուսումը շարունակելու նպատակով Գերմանիա մեկնեց ՀԱԱՀ բակալավրիատի առկա եւ հեռակա ուսուցման շրջանավարտների հերթական խումբը: Խմբի չորս անդամները ընտրվել էին փետրվարին կայացած հարցազրույցին մասնակցած վեց ուսանողներից: Առցանց հարցազրույցն անցկացնում էին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի (ՎԿԳՀ) ներկայացուցիչներ Քրիստիան Շուհը եւ Ֆրանցիսկա Ռուփը: Ագրարայինի հերթական «դեսանտը» ՀԱԱՀ-ի եւ ՎԿԳՀ միջեւ գործող միջբուհական համաձայնագրի [...] Read More