Category: Բոլոր նորությունները

ABioNet. Սննդամթերքի անվտանգության մարտահրավերները

ABioNet Էրազմուս+ ծրագիրը շարունակում է հերթական վերապատրաստում-սեմինարների շարքը, այս անգամ` «Անվտանգ սննդամթերքի ապահովումը սննդային շղթայում» խորագրով, որը կայացավ մարտի 26-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում։ Կազմակերպիչը Հայաստանի ազգային ագրարային համալսարանն էր, վերապատրաստվողները՝  ՀԱԱՀ-ի «Սնննդամթերքի անվտանգություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» կրթական ծրագրով ուսումնառող մագիստրոսները, ասպիրանտները։ ՀԱԱՀ-ի շահակիցներից զատ սեմինարի առցանց մասնակիցներն էին ABioNet-ի հայաստանյան գործընկեր համալսարանների՝ Երևանի պետական, [...] Read More

Գեղամ Գեւորգյանն ընտրվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

2021թ. ապրիլի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ խորհրդի նոր նախագահ է ընտրվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Գեղամ Գեւորգյանը: Ագրարային համալսարանի ղեկավարությունը, ուսանողական հանրույթը եւ պրոֆեսորադասախոսական կազմը շնորհակալություն են հայտնում Հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Արմեն Հարությունյանին՝ պրոֆեսիոնալ եւ նվիրված աշխատանքի [...] Read More

Վերապատրաստման դասընթաց. հետաքրքիր էր, քանզի լսարանում երկու կողմն էլ փորձառու էր

Հասարակագիտության ամբիոնի դասախոսների մի մեծ խումբ ապրիլի 6-8-ը մասնակցեց վերապատրաստման եռօրյա դասընթացի, որը վարում էր ՀԱԱՀ որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն, պատմագիտության թեկնածու, դոցենտ Լիլիթ Զաքարյանը: Մեր աշխատակիցները գիտեն, որ ՀԱԱՀ-ը ստացել է քառամյա հավատարմագրում: Առջեւում ծրագրային հավատարմագրման փուլն է, որին պետք է պատրաստ լինենք հիմնավորապես, անառարկելիորեն: Եւ վերապատրաստման գործընթացը նախապատրաստության կարեւոր բաղադրիչներից է: [...] Read More
haytararutyun

«Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» նախագծի իրազեկման միջոցառում

PRO EXTOUR. «Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» նախագծին նվիրված իրազեկման միջոցառում Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու PRO EXTOUR նախագծին նվիրված իրազեկման առցանց միջոցառմանը: Միջացառումը տեղի կունենա 2021 թ. ապրիլի 16-ին `առցանց, գրանցումը կսկսի 10.30-ին, իսկ շնորհանդեսի սկիզբը ժամը 11.00-ին: Մենք նախատեսում ենք մեր շահառուներին և շահագրգիռ կողմերին, այդ թվում `բիզնես [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Երեմյան Փրոջեքթսը աշխատանքի է հրավիրում փորձառու ագրոնոմ գյուղատնտեսի

Աշխատանքի նկարագրությունը Երեմյան Փրոջեքթսը աշխատանքի է հրավիրում փորձառու ագրոնոմ գյուղատնտեսի, որը պատասխանատու կլինի ընկերության դաշտային տնտեսության բնականոն աշխատանքի կազմակերպման համար: Աշխատանքային պարտականություները Կազմել կերային մշակաբույսերի տարեկան մշակման ժամանակացույցը: Կազմակերպել հողի նախապատրաստման, ցանքսի աշխատանքները: Ճիշտ ժամանակին ընտրել և պլանավորել մշակաբույսերի տնկման տեսակները, քանակները։ Իրականացնել մի շարք մասնագիտական գործառույթներ` ուղղված դաշտային և կերային մշակաբույսերի առավել արդյունավետ տեխնոլոգիական [...] Read More

Կանաչ արահետի նախագծում ընդգրկված երիտասարդները նորացվող Ագրարային համալսարանում

Ապրիլի 6-ին ՀԱԱՀ Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը հյուրընկալեց հերթական պատվիրակությանը, որը բաղկացած էր Կանաչ Արահետ ՀԿ-ի «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» նախագծի մասնակից երիտասարդներից՝ Շիրակի, Տավուշի եւ Լոռու մարզերից՝ այդ թվում ՀԱԱՀ Գյումրիի եւ Վանաձորի մասնաճյուղերի, ինչպես նաեւ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի ներկայացուցիչներից: Կանաչ արահետի այս նախագիծն իրականացվում է Եվրամիության [...] Read More

Միջազգային վիրտուալ շաբաթի հրավեր

Ապրիլի 12-ից 16-ը Վիձեմեի Կիրառական գիտությունների համալսարանը կազմակերպում է միջազգային վիրտուալ շաբաթ: Համալսարանը հրավիրում է գործընկեր բուհերի ակադեմիական և ոչ ակադեմիական անձնակազմին դասախոսություններ կարդալու, սեմինարներ անցկացնելու, ինչպես նաև քննարկելու, ոգեշնչելու և համատեղ ձեռնարկատիրական համալսարաններ ստեղծելու։ Հայտի ձևն արդեն բացված է, կարող եք գրանցվել այս հղմամբ՝ https://va.lv/en/contact/application_for_international_te Ուսման ոլորտներն են` Բիզնեսի կառավարում Կապ, լրատվություն և կառավարում [...] Read More

Մեկնարկել է Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակային ծրագիրը

Ապրիլի 6-ին վերամեկնարկել է Հայ կրթական հիմնարկության (ՀԿՀ) 2021-2022 ուսումնական տարվա կրթաթոշակային ծրագիրը: ՀԿՀ-ն արդեն երկար տարիներ է՝ հովանավորում է ՀՀ-ի, Արցախի և Թբիլիսիի տարբեր համալսարաններում սովորող մեծ թվով ուսանողների։ Ծրագրում ներառված են նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բոլոր 5 ֆակուլտետները։ ՀԿՀ-ից հովանավորվող համալսարանների և ֆակուլտետների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://aef.am/university/։ ՀԿՀ-ից հայտնում են, որ [...] Read More

Կարեն Մինասյանը նշանակվել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր

ՀԱԱՀ պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի նախկին դեկան Կարեն Մինասյանը նորից միացել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընտանիքին՝ ՀԱԱՀ ռեկտորի հրամանով նշանակվելով Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնում: Ողջունում ենք պարոն Մինասյանին համալսարանի համար վերափոխումների այս կարեւորագույն ժամանակաշրջանում ուսումնական գործընթացի ղեկավարման պատասխանատվությունը ստանձնելու համար եւ մաղթում բեղմնավոր, ստեղծագործ աշխատանք: Այստեղ կարող եք ծանոթանալ Կարեն Մինասյանի համառոտ կենսագրությանը: Read More

Ոսկեհատի տնտեսությունն ունի նոր տեխնիկա, հիմնվել է ինտենսիվ այգի

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը, Ավտոտրակտորների և գյուղատնտեսական մեքենաների ամբիոնի վարիչ Արամայիս Եսոյանը եւ Գյուղատնտեսական մեքենաշինության, ավտոմատացման և տեխնիկայի շահագործման ամբիոնի վարիչ Արմեն Մարգարյանն ապրիլի 2-ին այցելել էին ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսություն՝ ծանոթանալու ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում տնտեսությունում իրականացվող աշխատանքներին, ստացված նոր գյուղատնտեսական տեխնիկային: Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ եւ ICARE հիմնադրամի [...] Read More