Այս անգամ մեր հյուրերն էին Արևմտյան Ատտիկայի համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը՝ մեքենաշինության ֆակուլտետի պրոֆեսոր Ջորջիոս Չամիլոտորիսը, արդյունաբերական դիզայն և արտադրության ճարտարագիտություն ֆակուլտետի պրոֆեսոր՝ Դրասոս Քրիստոսը։ Այցի առաջին օրը մեր հյուրերը այցելեցին ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեցին դեպարտամենտի պետ Գ․ Համբարձումյանին և աշխատակից Զ․ Պողոսյանին։ Նրանք ներկայացրեցին համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները, կրթական համակարգն ու նորարարությունները, օնլայն հարթակների [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Միջազգային կապերի դեպարտամենտը հայտարարում է 4 տեղի մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 2023 թ․ գարնանային կիսամյակում (ապրիլ-հուլիս) Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել երկրորդ եւ երրորդ կուրսի բակալավրիատի այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1): Խրախուսվում է [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 ուսանողի տեղի մրցույթ տնտեսագիտական և կենսաբանական ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2022-23 ուս․ տարվա աշնանային կիսամյակում Շչեցինի համալսարանում (Լեհաստան) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, բացառությամբ առաջին կուրսում սովորողների, ովքեր տիրապետում են անգլերենին (B2): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին [...] Read More
Եվրամիությունից ֆինանսավորվող Էրազմուս+ Միջազգային շարժունություն ծրագրի շրջանակում հոկտեմբերի 24-28-ը դասավանդման նպատակով այցելել եմ Պորտուգալիայի Ավեիրոի համալսարան: Ավեիրոյի համալսարանը հիմնադրվել է 1973 թվականին, ունի 16 ֆակուլտետ, բակալավրիատի 56, մագիստրոսական 96 (այդ թվում 4-ն անգլերեն լեզվով) եւ դոկտորական 52 (10-ն անգլերեն լեզվով) կրթական ծրագիր, ավելի քան 15500 ուսանող, 20 հետազոտական ստորաբաժանում, մոտ 450 գիտնական-հետազոտողներ։ Համալսարանում սովորում կամ [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Վալյադոլիդի համալսարանում (Իսպանիա) 2022-2023 ուստարում 5 օր վերապատրաստման կամ համատեղ դասավանդման (4 ժամ) եւ վերապատրաստման համար (2 տեղ)։ Դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://uvamobplus.uva.es/publico/download/160/en/EN_Convocatoria22-23.pdf։ Ակադեմիական առաջարկը (https://uvamobplus.uva.es/publico/courses) պարունակում է Վալյադոլիդի համալսարանի բաժինների անունները, եւ ՀԱԱՀ աշխատակիցները պետք է իրենց դիմումի ձեւում նշեն գործունեության [...] Read More
2022 թ․-ի հոկտեմբերի 17-21-ը Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում տեղի ունեցավ միջազգային շաբաթ, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկիրներից համալսարանների ներկայացուցիչներ, միջազգային բաժնի մասնագետներ, դասախոսներ և այլ աշխատակիցներ։ Մասնակից համալսարաններից էին Սոֆիայի բժշկական հանալսարանը, Փարիզ-Սաքլայ համալսարանը, Լոձի համալսարանը, Տալլինի համալսարանը և այլն։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանից միջազգային շաբաթին մասնակցեց միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանը։ Շաբաթը [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ 2022-23 ուստարվա գարնանային կիսամյակում Աթենքի գյուղատնտեսական համալսարանում (Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել ագրոնոմիական, անտառագիտության, կենդանագիտության, շրջակա միջավայրի պաշտպանության (ագրոէկոլոգիա), ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, պարենամթերքի տեխնոլոգիաների, ագրարային ճարտարագիտության կրթական ծրագրերով սովորող, առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 տեղի մրցույթ 2022-23 ուս․ տարվա գարնանային կիսամյակում Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրոբիզնեսի դեպարտամենտի, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների առաջին կուրսն ավարտած և անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում Վալլադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է 1 ուսանողի տեղի համար մրցույթ 2022-23 ուս․տարվա գարնանային կիսամյակներում ուսումը 5 ամսով (փետրվարից հուլիս ընկած ժամանակահատվածում) շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում մասնագիտության ուսանողները (բացառությամբ առաջին կուրսում սովորողների)։ Դիմումների վերջնաժամկետն է 2022 թ․-ի հոկտեմբերի 24-ը (23։59 Իսպանիայի [...] Read More
#ErasmusDays միջոցառման շրջանակներում ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտը կազմակերպում է Էրազմուս+-ի տեղեկատվական հանդիպումներ։ Հանդիպումների ժամանակ կներկայացվեն ՀԱԱՀ-ում գործող էրազմուսյան հնարավորությունները, դիմելու պայմանները և, վերջապես, թե ինչպես է էրազմուսյան այցը փոխում մարդու կյանքը․․․ Առավել խրախուսվում է ՀԱԱՀ առաջին կուրսեցիների մասնակցությունը միջոցառմանը։ Հանդիպումները կկայանան Ագրիթեք լսարանում (1-ին մասնաշենք, 4-րդ հարկ)։ Եվ այսպես՝ 13․10․2022, ժ․ 12։30 - Պարենամթերքի տեխնոլոգիաների, [...] Read More