Ավելի հարակայուն ագրոպարենային համակարգ․ Պարենի համաշխարհային օրվան նվիրված համաժողով

Պարենի համաշխարհային օրվան՝ հոկտեմբերի 16-ին նվիրված համաժողովում ռեկտոր Վարդան Ուռուտյանը հանդես է եկել «Ավելի լավ կյանք (գյուղական համայնքների զարգացումը Հայաստանում)» թեմայով զեկուցմամբ։ Համաժողովը կազմապերպել էր ՄԱԿ-ի ՊԳԿ-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ավստրիական զարգացման գործակալության, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Հայաստանում ագրոպարենային ոլորտի մարտահրավերներն ու հաղթահարման ուղիները քննարկելու նպատակով հրավիրված համաժաղովն ընթացավ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության 2022-31 թթ․ ռազմավարական շրջանակով նախատեսված փոխակերպում ավելի արդյունարար, ներառական, դիմակայուն եւ հարակայուն ագրոպարենային համակարգերի՝ հանուն ՊԳԿ-ի 4 սկզբունքների իրականացման․ ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ շրջակա միջավայր եւ ավելի լավ կյանք՝ հետ չթողնելով ոչ ոքի։

Համաժողովին մասնակցող պետական, միջազգային, դոնոր եւ գործարար հանրության ներկայացուցիչները նախանշեցին պարենային անվտանգության եւ ագրոպարենային համակարգի փոխակերպման միջոցառումներ՝ առկա համաշխարհային մարտահրավերների պայմաններում։

Ռեկտոր Ուռուտյանն իր զեկուցման մեջ անդրադարձավ գյուղական տարածքների զարգացման խնդրին՝ որպես գյուղաբնակների առավել բարեկեցիկ կյանքի գրավականի։ Անդրադարձավ գյուղական վայրերում աղքատության, զբաղվածության, պարենով ապահովվածության ցուցանիշներին, գյուղատնտեսության ոլորտում առկա լուրջ խնդիրներին՝ ցածր արտադրողականություն, հողերի ոչ նպատակային օգտագործում, ենթակառուցվածքների եւ կրթության պակաս եւ այլն։ Խոսեց չօգտագործված հսկայական ներուժի, առաջիկա 10-15 տարիներին համախառն արտադրանքի, արտադրողականության, արտահանումների բազմապատիկ ավելացման հնարավորության մասին։ Վերլուծեց գյուղաբնակների ավելի լավ կյանքի ցուցանիշները՝ տարբեր հայեցակերպերի դիտարկմամբ։

Պարոն Ուռուտյանն առաջարկեց լուծումներ եւ դրանք քաղաքականության վերածելու միջոցներ։ Զեկույցն ավարտեց գյուղի ու գյուղատնտեսության ոլորտի արդյունավետ եւ ներառական խորհրդատվության մոդելի վերաբերյալ նորարարական առաջարկներով։