Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2025-26 ուստարվա գարնանային կիսամյակում Դուբրովնիկի համալսարանում (Խորվաթիա) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի՝ «Բնապահպանություն եւ բնօգտագործում», «Անտառային տնտեսություն» մասնագիտություններով սովորող, առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, ինչպես նաեւ մագիստրանտները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ամփոփվել են 2025-2026 ուսումնական տարում հեռակա ուսուցման համակարգ ընդունելության արդյունքները․ ՀԱԱՀ-ի, ներառյալ մասնաճյուղերը, հեռակա վճարովի համակարգի առաջին կուրս է ընդունվել 835 դիմորդ։ Բարի գալուստ Ագրարային համալսարան։ Read More
Անտոն Քոչինյանի անվան քոլեջի Անասնաբուժություն մասնագիտության երրորդ կուրսը լավագույններից է: Հիմնականում մարդիկ են, որոնք մտադիր են ուսումը շարունակել նույն մասնագիտացմամբ՝ բակալավրիատ-մագիստրատուրա շղթայով: Ասել է, թե գիտեն ոլորտի դերն ու պատրաստ են նվիրվել հանրային առողջության տեսակետից այդ կարեւոր - պատասխանատու ասպարեզին: Նրանք հետաքրքրասեր են, պարտաճանաչ, ճշտապահ, ամենադրական իմաստով աշխույժ: Այսօր առավոտյան Մանեն լսարան էր մտել ուշացումով, [...] Read More
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը եւ ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 2025 թ. նոյեմբերի 8-15-ը հայտարարում են Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում եւ հրավիրում ՀՀ բոլոր դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, գրադարաններին, կրթական եւ մշակութային կենտրոններին եւ այլ շահագրգիռ կառույցների՝ միանալու շաբաթվան։ Պաշտոնական բացումը կազդարարի թեմատիկ խորհրդաժողովը։ Մեդիագրագիտության շաբաթը ամենամյա նախաձեռնություն է, այն հնարավորություն է կրթության ոլորտի կառույցների ու [...] Read More
Ներկա ժամանակահատվածում կրթական գործընթացի եւ տեխնոլոգիաների թռիչքային զարգացման պայմաններում առավել կարեւոր է ակադեմիական հանրության շարունակական զարգացումը, առանց որի դժվար եմ պատկերացնում կրթական գործընթացի համապատասխանեցումն արդի պահանջներին։ Այս առումով էական դերակատարում ունի ազգային եւ, առավել եւս, միջազգային հարթակում դասախոսների կատարելագործումը թեʹ փորձի փոխանակման եւ թեʹ լավագույն փորձը սեփական համալսարանում կիրառելու տեսանկյունից։ Այս համատեքստում մեծ հնարավորություն է [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր պարոն Հրաչյա Զաքոյանին Հարգելի պարոն Զաքոյան, Գավառի պետական համալսարանի անունից շնորհավորում եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնադրման տարեդարձը՝ 95-րդ փառապանծ հոբելյանը։ Գրեթե մեկդարյա պատմության ընթացքում Հայաստանի ագրարային ոլորտի բարձրագույն դպրոցը պատվով է իրականացրել որակյալ մասնագետների պատրաստման, գիտության, տնտեսության, տեխնոլոգիաների եւ գյուղատնտեսական պրակտիկայի զարգացմանը նպաստելու հույժ կարեւոր առաքելությունը՝ կերտելով խորին ակնածանքի [...] Read More
Գիտական խորհրդի՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ հոկտեմբերի 30-ին կայացած հերթական նիստը մեկնարկեց ՀԱԱՀ 95-ամյա հոբելյանի հոկտեմբերի 14-ի տոնակատարությունը ֆինանսավորելու համար համալսարանի գործընկերներին ու աջակիցներին ուղղված նրա շնորհակալական խոսքով․ այդ աջակցության շնորհիվ համալսարանի բյուջեից առհասարակ որեւիցե ծախս չի արվել։ Նիստի օրակարգի հիմնական հարցը չորս ամբիոնի վարիչի եւ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրենի թափուր պաշտոնները զբաղեցնելու մրցույթի [...] Read More
Հոկտեմբերի 20-24-ը «Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների» ամբիոնում տիրող աշխատանքային մթնոլորտը սովորականի նման աշխույժ էր, մի առանձնահատկությամբ՝ այս անգամ այն ստեղծել էին ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողները, նախ՝ հոկտեմբերի 20-22-ին, «Կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիա», որից հետո՝ ամսի 23-24-ին՝ «Մսի եւ մսամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության 4-րդ կուրսերի ուսանողները եւ դասախոսները։ Լայնածավալ արտադրական-գործնական աշխատանքներն ընթանում էին ամբիոնի [...] Read More
Հոկտեմբերի 24-ին Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի Ուսանողական խորհուրդը Փափուկ հմտությունների կենտրոնում կազմակերպել էր «Թույլ օղակ» մտավոր խաղ՝ ընդգրկելով գիտության, տնտեսության, մշակույթի, սպորտի եւ այլ ոլորտներին վերաբերող խիստ բազմազան հարցեր։ Բուն նախաձեռնությունը ինքնին կարեւոր իրադարձություն դարձավ քոլեջականների առօրյայում, սակայն առաջին հերթին պետք է նշել հարցերի ընտրության, դրանց ճանաչողական հետաքրքրության գործում կազմակերպիչների խորաթափանցությունն ու համակարգային մտածողությունը։ [...] Read More
Երեկ՝ հոկտեմբերի 23-ին Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի առաջատար մասնագետ Մարիամ Ատալյանն ընդունեց Արարատի մարզի Արարատ գյուղի համար 3 միջնակարգ դպրոցի 8-12-րդ դասարանների աշակերտներից բաղկացած խմբին՝ քիմիայի եւ կենսաբանության ուսուցչուհի Արմինե Բաղրամյանի գլխավորությամբ։ Բոլոր լաբորատորիաներում ու կենտրոններում, որ եղան արարատցի ուշիմ, կարգապահ ու նպատակասլաց աշակերտները՝ նրանց ընդունեցին ջերմորեն, հատկացված կարճ ժամանակահատվածում բացատրեցին ագրարային մասնագիտությունների [...] Read More



