Author: Sos Avetisyan

Մեկնարկում է «Կանաչ դպրոց. Հայաստան» ուսանողական մրցույթը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, Ռուսաստանի Ճյուղային սննդի ինստիտուտը, «Դպրոցական սնունդ եւ երեխաների բարեկեցություն» հիմնարկը  եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ազդարարում են «Կանաչ դպրոց. Հայաստան» ուսանողական մրցույթի մեկնարկի մասին։ Մրցույթը նախատեսված է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների համար։ Մասնակիցներից ակնկալվում է մշակել նախագծեր, որոնք Հայաստանի դպրոցական միջավայրը կդարձնեն առավել կայուն, [...] Read More

Մրցույթի հայտարարություն․ մասնակցություն Ֆրանս-հայկական ամառային առաջին դպրոցին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանն ընդունում է դիմումներ առաջին անգամ կազմակերպվող Ֆրանս-հայկական ամառային դպրոցին մասնակցելու համար։ Այն կազմակերպվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆինանսավորմամբ, Դիժոնի ագրոինստիտուտի (Institut Agro Dijon) համակարգմամբ, Հայաստանի ազգային ագրարային եւ Երեւանի պետական համալսարանների օժանդակությամբ։ Ամառային դպրոցի թեման է՝ «Կամրջելով ֆիզիկական քիմիան կենսաբանության եւ ագրոգիտությունների հետ․ ներկա միտումները եւ կիրառությունները (Bridging physical chemistry with [...] Read More

«Բիզնես գաղափարների գեներացում» անվճար ինտերակտիվ դասընթացներ

ՀԱԱՀ-ում ընթացող՝ Եւրամիության ERASMUS+ «LISS24» նախագծի շրջանակում «Սովորի՛ր-նորարարի՛ր-վաճառի՛ր-հաջողի՛ր» Սիրելի՛ ուսանողներ Միացե՛ք Եվրամիության Erasmus+ LISS24 նախագծի շրջանակում կայանալիք «Նորարարական բիզնես գաղափարների գեներացում» անվճար ինտերակտիվ դասընթացի հերթական փուլին։ Դասընթացը նախատեսված է համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար։ Տեւողությունը՝ 3 շաբաթ, շաբաթական 3 հանդիպում։ Ամփոփումը՝ մրցույթով։ Գրանցման վերջնաժամկետը ս․թ․ ապրիլի 10-ն է։ • Մեկնարկը՝ ապրիլի 13-ին։ Մասնակցության համար գրանցվել [...] Read More

Ամառային դպրոց ուսանողների համար Ալմերիայի համալսարանում

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Ալմերիայի համալսարանը հայտարարում է մրցույթ ուսանողների համար՝ մասնակցելու «Էրազմուս+ Ամառային դպրոց 26»-ին, որը կանցկացվի 2026 թ. հուլիսի 6-24-ը։ Սա հիանալի հնարավորություն է զարգացնելու ինչպես փափուկ, այնպես էլ մասնագիտական հմտությունները ինտենսիվ, միջմշակութային եւ միջազգային միջավայրում՝ ներածական դասընթացների, գործնական մոտեցմամբ կազմակերպված վերապատրաստումներում ներգրավվելու միջոցով։ Մրցույթին կարող են [...] Read More

Դասավանդման օրինակելի փորձ. պատմությունի՞ց ենք դասեր քաղում, թե՞ պատմության ուսուցչից

Այս տարի ընդգրկուն դասալսումների ամփոփման ավարտին առանձնացվեց հատկապես չորս դասախոս: Նրանց աշխատանքը բարձր գնահատեցին մեր բուհի ՈԳԱ կենտրոնի աշխատակիցները: Լավագույն քառյակից մեկը հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Հասմիկ Համբարձումյանն է, որի մուտքը մեր բուհ ճիշտ 20 տարի առաջ էր: Երիտասարդ էր եւ հմայիչ (ճիշտ ինչպես հիմա), իր սաներից տարիքով քիչ տարբերվող, բայց արդեն կայացած մասնագետ, որին [...] Read More

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի փորձագիտական խումբը կայցելի ՀԱԱՀ

2026 թ. մարտի 30-ից ապրիլի 2-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կկայանա փորձագիտական այց՝ բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակում։ Այցը կիրականացնի Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից ձեւավորված փորձագիտական խումբը։ Փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունենալու համալսարանի անձնակազմի, ուսանողների եւ այլ շահակիցների հետ։ Ապրիլի 2-ին՝ ժամը 10:40-ից 11:30-ը, նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ։ Համալսարանի ներքին եւ [...] Read More

Ագրարային համալսարանը հյուրընկալեց Ազատեկի միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ տնօրեն Կարապետ Ղազարյանին

Երեկ՝ մարտի 24-ին, հյուրընկալել էինք Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղի  միջնակարգ դպրոցի 9-11-րդ դասարանների մի խումբ աշակերտների՝ տնօրեն Կարապետ Ղազարյանի եւ ուսուցիչների ուղեկցությամբ։ Վայոցձորցի խելացի եւ համեստ դպրոցականներին նախ ընդունեց աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը՝ ներկայացնելով համալսարանի պատմությունը, ագրարային, այդ թվում նորահայտ մասնագիտությունները, գյուղատնտեսության, ագրոբիզնեսի եւ հարակից ոլորտներում դրանց հարաճուն պահանջարկը, բարձր կրթաթոշակների հնարավորություններն ու որոշակի [...] Read More

Ուսման հնարավորություն Շչեցինի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 ուսանողի տեղի մրցույթ տնտեսագիտական կամ կենսաբանական ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2026-27 ուստարվա աշնանային կիսամյակում Շչեցինի համալսարանում (Լեհաստան) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) կամ լեհերենին տիրապետող ուսանողները, բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսերում սովորողների: Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին [...] Read More

Միջազգային գործընկերություն. ՀԱԱՀ-ում կայացավ «Գիտությունը սպառողի առողջության համար» գիտական հանդիպումը

Երեկ՝ մարտի 23-ին, «Բի-օն» կենսատեխնոլոգիական լաբորատորիայում ՀԱԱՀ «Սպառողի օգնական» ֆեյսբուքյան խմբի անդամների եւ ՀԱԱՀ Սննդագիտության եւ կենսատեխնոլոգիաների ԳՀԻ-ի սննդամթերքի անվտանգության եւ կենսատեխնոլոգիաների, եւ Կենդանական ծագման հումքի եւ մթերքի վերամշակման տեխնոլոգիայի բաժինների վարիչ, կ․ գ․ դ․, պրոֆեսոր Աստղիկ Փեփոյանի  նախաձեռնությամբ, հյուրընկալել էինք առաջատար հետազոտությունների «21AG-4D065» գիտական նախագծի համագործակից՝ Նյու Ջերսիի պետական Ռուտգերս համալսարանի պրոֆեսոր Միխայիլ Լեոնիդաս [...] Read More

Վալյադոլիդի համալսարանում հետազոտական փորձուսուցում անցնելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Վալյադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է մրցույթ ասպիրանտների համար 2026-27 ուստարվա աշնանային կամ գարնանային կիսամյակում 5 ամսով հետազոտական փորձուսուցում անցնելու համար։ Շարժունությունը նախատեսված է բացառապես հետազոտական ​​փորձուսման համար՝ թեզային աշխատանք, լաբորատոր հետազոտություն, ակադեմիական հետազոտական ​​առաջադրանքներ իրականացնելու նպատակով։ Թեմաները պետք է համապատասխանեն Վալյադոլիդի համալսարանի ներկայացրած թեմաներին՝ https://uvamobplus2.uva.es/publico/courses։ Ստորեւ նշված բոլոր [...] Read More