2026 թվականի մայիսի 18-22-ը Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը աշխատանքային այցով Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում (BOKU) էր, որտեղ մասնակցել է հիբրիդային միջազգային շաբաթին։ Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակում իրականացված այցը նպատակ ուներ խորացնելու երկու բուհերի միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ ծանոթանալու միջազգային կրթական ծրագրերի, ուսանողական եւ ակադեմիական շարժունության հնարավորություններին։ Այցի ընթացքում կազմակերպվել էին [...] Read More
Ագրարայինի կամարները լավ կազմակերպված-անմոռանալի հանդիսություններ շատ են հիշում: Մեծ դահլիճում մեծարվել ու երախտագիտության սիրով պարուրվել են Վիլյամ Սարոյանը, Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը, մարշալ Բաղրամյանը…, շքեղությամբ նշվել է Նարեկացու 1000-ամյակը: 2000-ականների սկզբին «Հասուն հասկի» «Հունձք» գրական մրցանակաբաշխությունը մեկնարկեց, որ 7 տարվա կյանք ունեցավ եւ նպատակ ուներ խթանելու գրելու շնորհ ունեցող ուսանողներին եւ գործընկերներին: Հետո հերթը «Ոսկե հասկինն» [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մայիսի 11-15-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հյուրընկալեց իր հերթական էրազմուսյան հյուրերին։ Այս անգամ ՀԱԱՀ այցելեցին Ռումինիայի Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկության համալսարանի անասնաբուժական ֆակուլտետի դոցենտ, էրազմուսյան կոնտակտային անձ Միհաելա Նիկուլաեին, փոխդեկան Պետրու Կոսմին Պեշտեանին, իսկ Պորտուգալիայի Կաստելո Բրանկոյի պոլիտեխնիկական ինստիտուտից՝ պրոֆեսոր Կարլոս Մանուել դե Օլիվեյրա Ալվեսը։ Այցի նպատակն էր դասախոսություններ [...] Read More
Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետն օրերս հյուրընկալել էր ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երեւան քաղաքի փրկարարական վարչության Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Գարեգին Հակոբյանին: Տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ աճում է նաեւ տարբեր վտանգների առաջացման հավանականությունը, որոնցից ամենատարածվածներից եւ վտանգավորներից մեկն էլ հրդեհն է։ Հատկապես կարեւոր է, որ երիտասարդները՝ որպես հասարակության ակտիվ եւ պատասխանատու անդամներ, ունենան [...] Read More
Արթուր Ավետիսյանն է` «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» մասնագիտության հեռակա համակարգով 5-րդ կուրսի ուսանող։ Սերը դեպի գինեգործություն դեռ մանկուց է գալիս․ երբ պապիկն իր ձեռքերով պատրաստում էր գինի՝ Արթուրը մտածում էր՝ երբ մեծանա, պիտի ունենա իր սեփական ու հայտնի գինու գործարանը։ Նախասիրությունները տարբեր են, եւ բազմակողմանի զարգացած է։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ագրարայինի քոլեջ` [...] Read More
Խոհարարական տեսակետից բարձրաքիմք-նրբազգաց ֆրանսիացիներին հեշտ չէ հիացնելը, բայց մեր ուսանողուհիները՝ զեկույցի ղեկավար տիկին Սահակյանի հետ միասին կարողացել են ճագարի մսից պաշտետի նոր համ եւ որակ ստանալ: Քոլեջի Անասնաբուժություն մասնագիտության երկրորդ կուրսեցին օտիտ ախտանիշի շատ կարեւոր բնութագրիչ է հստակեցրել ու բուժում է գտել՝ դարձյալ ղեկավարի, տիկին Հակոբյանի հետ միասին: Արմեն Սոլոմոնյանի սանն էլ մանգոյից գարեջուր է [...] Read More
«Խրախուսելի է, որ երիտասարդները սկսում են զբաղվել գիտությամբ, հատկապես, եթե համեմատենք նախորդ տասնամյակի հնարավորությունների հետ, հիմա դրանք ավելի շատ են»,-այս նախադասությամբ էլ սկսվեց Անասնաբուժական բժշկագիտության եւ անանսաբուծության ֆակուլտետի ՈՒԳԸ ամենամյա գիտաժողովը։ Յուրահատուկ եւ հետաքրքիր զեկույցներ էին նախապատրաստել մեր երիտասարդները, իհարկե գիտական ղեկավարների հետ միահամուռ եւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Հիացմունքով ենք հետեւել` հատկապես ՀԱԱՀ քոլեջի, առաջին [...] Read More
Վերջին շրջանում մեր բուհական կյանքի ամենակարեւոր դրական փոփոխություններից մեկը ուսանողական ինքնավար կառույցների՝ ուսխորհրդի եւ ուսանողական գիտական ընկերության աշխատանքների ակնհայտ աշխուժացումն է: Ապրիլի 17-ին ամփոփվող գիտական շաբաթն այդ ջանքերի լավագույն վկայությունն է: Երիտասարդները հանդես էին գալիս զեկուցումներով, կազմակերպչական մեծ գործ էին անում, նոր գաղափարներով ներկայանում: ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ բոլորովին նոր ձեւաչափով քննարկում էր՝ նվիրված բնապահպանական, հատկապես անտառի [...] Read More
Ապրիլի 15-ին Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը մեկնարկեց ՀԱԱՀ ՈՒԳԸ 26-րդ տարեշրջանը։ Նիստի մեկնարկին ընդգրկված էին առաջին կուրսեցիների զեկուցումները: Մի խոսուն հանգամանք. բոլոր աշխատանքները ղեկավարել էր Ագրարային էկոնոմիկա ամբիոնի դոցենտ Հասմիկ Ջաներյանը: Դասախոսը ջանացել էր, որ թիմային աշխատանք կատարվի, ներգրավել էր նաեւ խելացի-«չխոսկան» երիտասարդներին: Շատ կարեւոր է, որ գիտական աշխատանք կատարելու, բարդույթները հաղթահարել-կոտրելու, [...] Read More
2003-ից ի վեր Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) նախաձեռնությամբ ապրիլի 28-ին նշվում է Աշխատանքի պաշտպանության միջազգային օրը: Եւ դա պատեհ առիթ է, որ հատկապես պատանիների եւ երիտասարդների շրջանում իրազեկման բանախոսություններ իրականացվեն, որպեսզի աշխատաշուկա նոր մուտք գործող մարդիկ լավ իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչները հանդիպումների շարք են նախաձեռնել, եւ հաճելի [...] Read More



