2021թ․ մարտի 18-ին Կ․Գ․ Ռազումովսկու անվան Մոսկվայի տեխնոլոգիաների և կառավարման պետական համալսարանը հրավիրում է մասնակցել «Սննդի կենսատեխնոլոգիա. նորարարական լուծումներ և կադրերի պատրաստում արդյունաբերության համար 4․0» միջազգային գիտագործնական գիտաժողովին։ Գիտաժողովի նպատակն է բացահայտել կենդանական և բուսական ծագման մթերքների որակական բնութագրիչների ձևավորման օպտիմալ եղանակները, հումքի խորը վերամշակման ռեսուրսախնայող և էներգախնայող տեխնոլոգիաները՝ օգտագործելով բջջային և գենետիկական տեխնոլոգիաներ։ Գիտաժողովի [...] Read More
ՀԱԱՀ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանի եւ Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի վարիչ Իրինա Գալստյանի՝ ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարան այցելությունը նաեւ կոնկրետ առաքելություն ուներ՝ մրցութային հանձնաժողովի կազմում որոշել «Դասարանի գարնանային ձեւավորում» մրցույթի (այո, վարժարանում ամեն լավ բան հնարավոր է...) մասնակից 10-12-րդ դասարանների մեջ լավագույն երեքին: Մրցույթի ավարտին պարոն Զաքոյանը խոստովանելու էր, որ, բացի կրթադաստիարակչական [...] Read More
Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը, «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» դասընթացի 3-րդ տարեշրջանի հաջող ավարտից հետո հայտարարում է 4-րդ տարեշրջանի ընդունելություն: Դասընթացի նպատակն է պատրաստել փակ գրունտում մշակաբույսերի մշակության ժամանակակից պահանջները բավարարող, ինչպես նաև շուկայի և կառավարման հիմունքներին ծանոթ մասնագետ-գյուղատնտեսներ: Տասնամսյա ծրագիրը հնարավորություն է ընձեռում ամբողջական կրթություն ստանալ ջերմատնային մշակաբույսերի արտադրության վերաբերյալ՝ [...] Read More
Մարտի 5-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Ռազմավարական զարգացման գործակալության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որը վերաբերում է «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրին: Ծրագրի շրջանակում, մասնավորապես, իրականացվելու է ՀԱԱՀ դասախոսների վերապատրաստման ծրագիր՝ «Դասավանդման և գնահատման հիմունքներ» վերտառությամբ: Վերապատրաստման ծրագիրը ներառում է տեսական եւ գործնական մաս: Հուշագրով նախատեսվում է անցկացնել նաեւ կարճաժամկետ դասընթացների շարք կանանց և երիտասարդների [...] Read More
ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի փորձուսուցումների համակարգող Նաիրա Ավետյանի հրավերով Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողների հետ հիշարժան հանդիպում ունեցավ Աստղիկ բարեգործական հիմնադրամի համամիմնադիր Մարիամ Անտոնյանը: Հիմնադրամը հայտնի է, մասնավորապես, Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում իր իրականացրած գյուղատնտեսական նախագծերով, որոնք, ըստ էության, գլխիվայր շրջել են այդ համայնքում մարդկանց պատկերացումները գյուղատնտեսության մասին, մեծապես նպաստել գյուղում մնալու եւ գործելու՝ [...] Read More
Մարտի 5-ին Ագրարային համալսարանը հյուրընկալել էր ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի սովորողներին: Այս անգամ քոլեջի կարիերայի պատասխանատու Կարինե Զաքարյանի ուղեկցությամբ համալսարան էին այցելել տրանսպորտի (4-րդ կուրս), ՍԱՈՓ (4-րդ կուրս), ԳՏ (4-րդ կուրս), ՊԳ (3-րդ կուրս), ՀՌԿ (3-րդ կուրս), ֆինանսների (2-րդ կուրս), ԱԳ (2-րդ կուրս) մասնագիտությունների ուսանողները: Նրանց դիմավորեց եւ համալսարանին ծանոթացրեց ՀԱԱՀ Կարիերայի զարգացման [...] Read More
2021թ. մարտի 6-ին «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին եւ ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում եռօրյա աշխատաժողովի երրորդ օրը մասնակիցների հետ հանդիպեցին եւ ելույթ ունեցան ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ՀՀՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Աղգաշյանը, Սինոփսիս Արմենիա կրթական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը եւ ոլորտի այլ [...] Read More
Ամեն տարի մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը, ինձ համար սպասված ու գեղեցիկ առիթ է շնորհավորանքի եւ, որ ավելի կարեւոր է՝ շնորհակալության խոսք ուղղելու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատակցուհիներին եւ ուսանողուհիներին։ Սիրելի գործընկերուհիներ, վերջին մեկ-երկու տասնամյակում աշխարհով մեկ ակնհայտորեն ընդլայնվել է Մարտի 8-ի նշանակությունը՝ զուտ կանանց իրավունքների ու շահերի պաշտպանության տոնից աստիճանաբար վերածվելով նրանց դերի գնահատման, [...] Read More
ՀԱԱՀ Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է ֆրանսերեն լեզվի ԱՆՎՃԱՐ դասընթաց: Դասընթացն անցկացնելու է ֆրանսահայ Նոյեմի Թորիկյանը: Շտապեք գրանցվել, տեղերը սահմանափակ են:Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մարտի 12-ը։ Կընտրվեն 15 ամենաշահադրդված թեկնածուները։ Գրանցվելու համար հարկավոր է լրացնե լստորև ներկայացված առցանց դիմումի ձևը, և մենք հնարավորինս արագ կապ կհաստատենք Ձեզ հետ՝ մանրամասները քննարկելու: Առցանց դիմումի ձև՝ https://forms.gle/s2apHvoyUJHGWnkc8 Լրացուցիչ [...] Read More
Ղրղզստանի Կ.Ի. Սկրյաբինի անվան ազգային ագրարային համալսարանը հրավիրում է մասնակցելու միջազգային գիտական-գործնական գիտաժողովի, որը տեղի կունենա 2021 թվականի մայիսի 14-ին: Գիտաժողովի և հրատարակությունների լեզուն ռուսերենն է։ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ․ Բաժին 1. Կադրերի վերապատրաստման կատարելագործում՝ հաշվի առնելով տնտեսության նորարարական զարգացման և թվայնացման պահանջները Բաժին 2. Բնության ռացիոնալ կառավարման, էկոլոգիայի, հողի կադաստրային գնահատման և մոնիտորինգի [...] Read More