Ագրոնոմիական ֆակուլտետի նախաձեռնությամբ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ինտելեկտուալների մրցույթ, որին նախաձեռնողներից բացի մասնակցեցին ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, ագրարային ճարտարագիտության, պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետների ուսանողներն ու Անտոն Քոչինյանի անվան քոլեջի սաները: Անսպասելի էր անասնաբույժների բացակայությունը: Ցանկալի կլիներ, որ ներկայացուցիչներ լինեին նաեւ հեռակա ուսուցման համակարգից եւ վարժարանից: Երիտասարդները մրցեցին երեք փուլով: Վերջում լրացուցիչ փուլ անցկացվեց 2-րդ եւ 3-րդ տեղերը [...] Read More
«Երբեմն լինում է այնպես, որ պետք է կռվես հանգամանքների դեմ»,- ասում էր Քսենոֆոնն ու շարունակում, թե դրանք հաղթահարելը հեշտ չէ: Հեշտ չէ, եթե անպատրաստ ես: Իսկ տարերային հանգամանքներից, ցավոք, ոչ ոք ապահովագրված չէ (մեր տարածաշրջանը հատկապես): Ուրեմն՝ պարտավոր ենք պատրաստ լինել: Մի՛շտ: Ուսումնական վարժանք իրականացվեց ՀԱԱՀ երկրորդ մասնաշենքում: Թեման էր՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ հետեւանքների [...] Read More
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողական հերթական պատվիրակությունը սեպտեմբերի 25-ին այցելեց ՀԱԱՀ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսություն՝ ՀԱԱՀ Ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի ուղեկցությամբ: Այցի նպատակն էր ծանոթանալ մեր համալսարանի այս ստորաբաժանման ընդհանուր գործունեությանը, մասնավորապես՝ ֆերմերային տնտեսությանը, կացարանին ու կաթնամթերքի ուսումնական արտադրամասին, որտեղ մոտ ապագայում ուսանողները հնարավորություն կունենան 7-օրյա ուսումնական փորձուսուցում անցնել։ Ինչպես տեղեկացնում է պարոն Ալիյանը, փորձուսուցման առաջին [...] Read More
«Ագրոձեռնարկատիրություն» դասընթացը, որը ՀԱԱՀ-ում մեկնարկել է սեպտեմբերի 6-ին, թեւակոխել է ավարտական փուլ, կավարտվի հոկտեմբերի 1-ին: Դասընթացներն անցկացվում են «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» փորձնական ծրագրի շրջանակում, որն իրականացվում է մեր գործընկեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից SIDA-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ: Այս ծրագիրն, իր հերթին, մեկնարկել է 2020թ. հուլիսին եւ կավարտվի 2022թ. ապրիլին: Աշխատաշուկայի՝ [...] Read More
«Թունաբանության, ճառագայթման և կենսաանվտանգության դաշնային կենտրոն» դաշնային պետական բյուջետային գիտական հաստատությունը հրավիրում է մասնակցելու միջազգային գիտագործնական համաժողովի՝ «Կենսաանվտանգության արդի խնդիրների նորարարական լուծումներ» թեմայով, որը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 11-12-ին, Կազան քաղաքում։ Համաժողովին կարող են մասնակցել կենսատեխնոլոգիայի, գենետիկայի, մանրէաբանության, իմունաբանության և համապատասխան ոլորտի այլ մասնագետներ, ինչպես նաև գիտահետազոտական և կրթական հաստատությունների դասախոսներ, մասնագետներ, ուսանողներ և [...] Read More
Ճարտարագիտական ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնությամբ հյուրընկալել էինք ՀՀ եւ Հունաստանի խաղաղության դեսպաններին, համապատասխանաբար՝ Նելլի Դավթյանին եւ Անգելոս Վերնարդոսին: Վերջինը սննդամթերքի որակի վերահսկման մագիստրոսական երկու աստիճան ունի, որ ստացել է իր հայրենիքում եւ Նիդերլանդներում: Նա շնորհանդես էր նախապատրաստել՝ նվիրված սննդի որակի կառավարմանն ու այդ ոլորտում ներդրումների արեւմտյան փորձառությանը: Մթերքի համ, հոտ, փաթեթավորում, թափոնների ազդեցություն շրջակա միջավայրի վրա. [...] Read More
Ագրարային համալսարանն ըստ արժանվույն ներկայացավ Գյուղական կյանքի եւ ավանդույթների 7-րդ փառատոնին՝ ոչ միայն մեր արդիականացված կրթական ծրագրերի մասին պատմող տեղեկատվական թերթիկներով, այլեւ համալսարանի տնտեսություններում այս տարի արտադրված օրգանական բանջարեղենով եւ այցելուների առանձնահատուկ ուշադրությանն արժանացած ցորենի էլիտա դասի սերմացուով, անշուշտ՝ նաեւ «Սերունդ» գինիներով: «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախաձեռնած ավանդական իրադարձությունն այս տարի կայացավ սեպտեմբերի 18-19-ին, արդեն երկրորդ [...] Read More
Անկախության տոնի կապակցությամբ ՀԱԱՀ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի 11-րդ դասարանի աշակերտները հանդիպում ունեցան քաղաքական գործիչ, 1990-1995 թթ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մանուկյանի հետ: Վարժարանի հերթական նախաձեռնությունը հետապնդում էր ճանաչողական-դաստիարակչական նպատակ: Պարոն Մանուկյանը հեռու էր դասախոսություն-ներկայացում անելու մտքից, նա հանդիպումը սկսեց ակտիվ հարցերով՝ անկախության եւ ազատության մասին երեխաների պատկերացումներին ծանոթանալու համար: Հարցերով ու քննարկումներով էլ [...] Read More
Վերջին տարիներին բուհական հիմնախնդիրներից գլխավորը թերեւս առաջին կուրսերի համալրումն է: Անբացատրելի է, բայց փաստ. երկրի տնտեսության գերակշիռ հատվածը զբաղեցնող ագրարային եւ վերամշակող ոլորտների համար մասնագետներ պատրաստող միակ բուհի՝ անգամ անվճար ուսուցման տեղերն են թափուր մնում: Այսօր աշխարհում ամենից շատ պահանջարկ կա անասնաբույժների, սելեկցիոներ-գենետիկոսների, կենսատեխնոլոգների: Եւ՛ պահանջարկն է մեծ, եւ՛ այս մասնագետների աշխատավարձերը: Դե, փորձեք այս [...] Read More
Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի 4-րդ շրջափուլի «դեմո» օրը՝ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի շրջանակում: Միջոցառմանը մասնակցում էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, EU-GAIA-ի ղեկավար Պասկալ Բոկերսը, ՀԱԱՀ Ագրոտեխ ինկուբատորի ղեկավար Հովհաննես Երիցյանը, ոլորտի մասնագետներ: Միջոցառման ընթացքում նախնական ընտրություն անցած 15 թիմերը իրենց գաղափարները ներկայացրեցին մասնագիտական խմբին եւ որպես արդյունք՝ 8 թիմ անցավ [...] Read More