«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է «ԱԹՍ-երի (դրոնների) կիրառմամբ գյուղատնտեսական սրսկումների իրականացում» անվճար դասընթաց։
Դասընթացի միջոցով մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ եւ գործնական հմտություններ ԱԹՍ-երի կիրառմամբ գյուղատնտեսական հողատարածքներում սրսկումների կիրառման ոլորտում՝ դառնալով ագրոդրոնի օդաչու/օպերատոր (ագրոպիլոտ)։
Ո՞վ կարող է մասնակցել․
ՀՀ մարզերի 15-29 տարեկան երիտասարդները, կանայք եւ հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր մտադիր են աշխատել ԱԹՍ-երի կիրառմամբ գյուղատնտեսական հողատարածքներում սրսկումների կիրառման բնագավառում։
- Մեկնարկը՝ 2023 թ-ի փետրվարի 20
- Տեւողությունը՝ 100 ժամ
- Մասնակցությունն՝ անվճար
- Վայրը՝ ՀԱԱՀ, ք․ Երեւան, Տերյան 74
- Ձեւաչափը՝ լսարանային եւ արտալսարանային
Դասընթացին մասնակցելու համար հետաքրքրված անձինք պետք է մինչեւ փետրվարի 15-ը ներառյալ լրացնեն հետեւյալ հղումով առցանց հայտաձեւը՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc_p-7H2VQKcpS56JqgV4SRZoDCNNIAo4l8e-3Li-FnMeQ3Mg/viewform
«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին եւ կանանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին եւ գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում: