Ապագա ֆինանսիստները պրակտիկայի շրջանակում եղել են ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները պրակտիկայի շրջանակում այցելել են «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակ: Մասնագիտական էքսկուրսիայի նախաձեռնողը Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանն է եղել, ով ղեկավարում է պրակտիկայի «Ֆինանսական և բանկային մենեջմենթ» առարկայի գծով նախատեսված մասնագիտական փորձուսուցման ընթացքը:

Հանդիպման ժամանակ ուսանողները ծանոթացել են ֆինանսական կազմակերպության ստեղծման, պատմամշակությային արժեք համարվող շենքի պատմությանը, վարչակազմակերպական կառուցվածքին, ինչպես նաև անմիջապես աշխատակիցներից  ստացել են տարբեր հարցերի պատասխաններ, մասնավորապես՝ բանկի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկվող բանկային պրոդուկտները:

Բանկի աշխատակիցները հայտնել են պատրաստակամություն պրակտիկայի գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար՝ նպատակ ունենալով աջակցել բոլոր այն երիտասարդներին, որոնք ձգտում են ընդլայնել իրենց հորիզոնները և հասնել մասնագիտական  բարձունքների