Հանրահայտ է, որ 2018 թ․ վերջից մինչեւ 2023 թ․ վերջը՝ որպես ռեկտոր Վարդան Ուռուտյանի պաշտոնավարման տարիներին, Ագրարային համալսարանն անցել է վերափոխումների ուղի, որ աննախադեպ է ոչ միայն համալսարանի, այլեւ երկրի բարձրագույն կրթության ամբողջ համակարգում։
Հայտնի է նաեւ, որ կրթությունը դուքանչու դախլի մակարդակի իջեցրած որոշ ամբարիշտներ (ամբարիշտ բառը ե’ւ մ-ով է գրվում, ե’ւ ն-ով․․․) իրենց մեջ մի խակ պատանու ուժ չգտան համակերպվելու նոր իրականությանը, որտեղ իրենք տեղ չունեն այն պարզագույն պատճառով, որ դախլին ու դախլչիներին Ագրարայինում վերջ է տրված։
Եվ ահա սրանք՝ իրենց «թվաբանությամբ»՝ մայրական կաթից ավելի թանկ «կաթից» կտրվածները, սկսեցին ժամանակ առ ժամանակ ասպարեզ իջեցնել Ագրարային համալսարանը եւ այժմ արդեն նախկին ռեկտոր Ուռուտյանին վարկաբեկող «թեզեր»։ Այս նպատակով, բացի պատատակի բամբասանքներից ու բախտակոծումներից, նրանք երբեմն օգտագործում են դեղին մամուլը, ինչպես նաեւ՝ իրենց նման նախկին կաշառակեր որոշ դինոզավրիկների։ Վերջիններիս տրամադրում են հանրային խոսքի ազատության այսօրվա հնարավորություններ, եւ սրանք երբեմն-երբեմն հանդես են գալիս այնպիսի անհեթեթ, կեղծ, անգրագետ թոթովախոսություններով ու դատարկաբանություններով, որոնց անդրադառնալը նվազագույնը ժամանակի կորուստ ու նյարդերի սղոցում կնշանակեր։ Չափահաս մարդը, էլ չասենք դասախոս, որը 5-6 տասնյակ նորաստեղծ լաբորատորիաներն ու կենտրոնները համարում է «մի քանի պուֆիկ», որեւէ հույս չպիտի ունենա, թե ինքը կամ իր օղակավարները երբեւէ լուրջ կընկալվեն․․․
Ներկայացնում ենք Վարդան Ուռուտյանի պաշտոնավարման տարիներին, ավելի ճշգրիտ՝ բացառապես իր անձնական ջանքերի, պրոֆեսիոնալիզմի եւ միջազգային հեղինակության շնորհիվ Ագրարայինում ստեղծված ենթակառույցները, որոնք էապես փոխել են համալսարանի դեմքը, ուսումնառության, դասավանդման ու հետազոտական միջավայրը եւ կրթության որակը։ Այո, ուսանողների համալրման խնդիր կա, ինչպես երկրի բոլոր բուհերում։ Սակայն այս խնդրի լուծումը ժամանակի հարց է, ընդ որում Ուռուտյանն այս ուղղությամբ էլ է կարեւոր նախնական քայլեր արել։