Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 2 տեղի մրցույթ Ռուսեի Անգել Կնչևի անվան համալսարանում (Բուլղարիա) դասախոսելու և/կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են կամ կատարում են հետազոտական աշխատանք ագրարային ճարտարագիտության կամ բնապահպանության ոլորտներում։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Օ․ Տերտերյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
• անձնագրի պատճեն,
• ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով)
• ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
• մոտիվացիոն նամակ (անգլերենով)։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Չափանիշներին չհամապատասխանող փաստաթղթերը չեն ընդունվի։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի հունվարի 27-ը:
Անհրաժեշտության դեպքում դիմորդները հարցազրույցի կհրավիրվեն մոտիվացիոն նամակի նախնական գնահատումից հետո։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Օ․ Տերտերյանին ([email protected]):

- 03/02/2025
- 2025