Աշխատանքային կիսամյակը Կադաստրի կոմիտեում

Աշխատանքային փորձուսուցումը համակուրսեցիներիս հետ անցկացրել եմ Կադաստրի կոմիտեում, որի ընթացքում ստացել եմ տեսական եւ գործնական մեծ գիտելիքներ, մասնավորապես մասնակցել եմ գեոդեզիայի եւ հողաշինարարության վարչությունում իրականացվող աշխատանքներին:

Գեոդեզիայի եւ քարտեզագրության ու երկրատարածական տվյալների բաժիններում մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրել եմ նամակներին ու գրություններին պատասխանելու ընթացակարգը՝ որոշակի սահմանված նորմերով։ Ծանոթացել եմ հաշվառման իրականացման սկզբունքներին եւ ուսումնասիրել եմ այլ բովանդակության աշխատանքներ։ Բացի այդ, սովորել եմ մի շարք համակարգչային ծրագրակազմեր եւ ծանոթացել եմ համակարգում կիրառվող կայքերի գործունեությանը։

Հողաշինարարության բաժնում մասնակցել եմ հողերի նպատակային նշանակության փոփոխությունների համար ներկայացված հողաշինարարական գործերի ուսումնասիրման աշխատանքներին, ինչպես նաեւ ծանոթացել եմ AutoCAD եւ  CorelDRAW համակարգչային ծրագրակազմերով կատարվող աշխատանքներին։ Նշեմ նաեւ, որ այդ աշխատանքները շատ բազմաբովանդակ ու հետաքրքիր էին եւ ինձ հնարավորություն տվեցին ամրապնդել եւ ավելացնել իմ մասնագիտական կարողություններն ու գիտելիքները։

Ըստ էության, տեսական գիտելիքներս՝ շնորհիվ գործնական գիտելիքների ճիշտ մատուցման, էլ ավելի ամրապնդվեցին։ Եւ այդ գիտելիքներն իհարկե ստացա ՀՀ Կադաստրի կոմիտեի որակյալ մասնագետների շնորհիվ, որոնք ամեն կերպ փորձել են իրենց ներդրումն ունենալ նոր մասնագետներ կերտելու հարցում։ Սրտանց շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Կադաստրի կոմիտեի ողջ անձնակազմին եւ հարազատ բուհի դասախոսներին, որոնք ջանք չեն խնայում, որ աշխատաշուկայում մրցունակ մասնագետներ դառնանք։

Գոհարիկ Գրիգորյան

ՀՇ-4