Հաղթահարում ենք միասնաբար. Սիսիանի մասնաճյուղը արցախցիների կողքին է

ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի փորձուսուցման գործընկեր «Սերմարտադրողների միություն» ՀԿ-ի տնօրեն, գ.գ.թ. դոցենտ Գագիկ Խաչատրյանը հյուրընկալ դռները այս անգամ բացել էր Արցախից տարհանված բնակիչներին ընդունելու համար։

Հենց նա էլ վարում էր գործնական դասընթացը, որի ժամանակ ներկայացրեց կազմակերպության իրականացրած սեզոնային աշխատանքները, իր ստացած՝ գարու, հաճարի եւ ցորենի, Սյունիքի կլիմային հարմարված սորտերը։ Կազմակերպությունը մարզի ֆերմերներին մատակարարում է մաքրասորտ աշնանացան եւ գարնանացան հացահատիկ։ Յուրաքանչյուր գործնական դասընթացից հետո արցախցիները նոր-իրագործելի ծրագրեր էին կազմում, տեսանելի նպատակներ էին ամրագրում։

Արցախից տեղահանվածների համար ԳԴ GIZ հայաստանյան գրասենյակի կազմակերպած դասընթացի մասնակիցներն այցելեցին նաեւ «Վաղատին» բնապահպանական հասարակական կազմակերպություն, որի ղեկավարը՝ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի փորձուսուցման գործընկեր Ժորա Համբարձումյանը, սիրով ընդունեց նրանց։

«Ծնեբեկի մշակության ագրոտեխնիկան բաց դաշտում» թեմայով դասընթացը վարում էր Սիսիանի մասնաճյուղի դասախոս Գագիկ Շողունցը։

Նա մանրամասն ներկայացրեց ծնեբեկի մշակության առանձնահատկությունները, ցանքի եւ խնամքի նրբությունները, բերքահավաքի կազմակերպումը։

Տպավորությունները մեծ էին, հուսով ենք մասնակիցները կկիրառեն ստացած գիտելիքները։