Ուսումնական գործընթացի կառավարման վարչությունից հայտնում են, որ երկուշաբթի օրը՝ մայիսի 10-ին վերսկսվում են առկա դասերը ՀԱԱՀ բակալավրիատի, մագիստրատուրայի եւ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների համար։
Ուսումնական գործընթացի բնականոն ընթացքի արդյունավետ վերականգնման եւ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը նվազագույնի հասցնելու համար, վարչությունը հորդորում է խստորեն պահպանել համավարակի կանխարգելման բոլոր հայտնի կանոնները։