Օգոստոսի 18-21-ը Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դասախոս, կ.գ.դ. Արմինե Աբրահամյանը «Բնապահպահպանական կենսատեխնոլոգիա» 2019-2020 թ. ուսումնական տարվա մագիստրոսական ծրագրի շրջանավարտների համար «Բույսերի կենսատեխնոլոգիա և կենսաբազմազանության պահպանություն» առարկայի շրջանակում իրականացրել է դաշտային արշավախմբային աշխատանքներ Լոռվա մարզի Օձուն, Արդնի, Հաղպատ, Սանահին, Հարթագյուղ և այլ համայքներում։
Արշավախմբի նպատակն էր ամրապնդել ուսանողների գործնական գիտելիքները կենսաբազմազանության տվյալների՝ ըստ Դարվինի միջուկի հավաքագրման և արդի տեղեկատվական համակարգերի IoT ինտերնետային գործիքակազմի (օր. PlantNet, Leaf Snap, iNaturalist) կիրառմամբ կենսաբազմազանության ճանաչման, բույսերի տեսակների որոշման (խնկածաղիկ, սրոհունդ, եղեսպակ, մելիսա, օշինդր, թանթրվենի, առյուծագի, դաշտափուշ, եղերդակ և այլն, ավելի քան 17 վայրի բույս) և դաշտային հավաքագրված տվյալների թվայնացման վերաբերյալ: Դրանք հիմք կհանդիսանան կենսաբազմազանության պահպանման մշտադիտարկումների և հետազոտական հետագա աշխատանքների համար։
Դաշտային աշխատանքները կատարվել են հազվադեպ քառակուսու նմուշառման մեթոդով։ Նմուշառված բույսերից պատրաստվել են համապատասխան մզվածքներ, որոնց ժամկետները լրանալուց հետո պետք է կատարվեն կենսաքիմիական անալիզներ։ Առաջիկայում թե՛ դաշտային և թե՛ լաբորատոր հետազոտությունների արդյունքները կամփոփվեն գիտական հոդվածով։
Ըստ դոկտ. Աբրահամյանի, այս գործընթացը կարևոր է այն առումով, որ մագիստրոսները գիտելիքները կիրառեն ինչպես հետազոտական, այնպես էլ գործնական աշխատանքների ընթացքում եւ «ամրանան» ու հաստատուն քայլեն ընտրած մասնագիտության ասպարեզում։