ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

Հայաստանի ազգային ագրարայինն համալսարանի հարգարժան գործընկերուհիներ, սիրելի ուսանողուհիներ։

Հաճույքով եւ երախտագիտության զգացումով շնորհավորում եմ ձեզ՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։

Այս գեղեցիկ ու սպասված տոնը հերթական առիթն է գնահատելու Ագրարային համալսարանում մեզ շրջապատող կանանց դերակատարությունը եւ արձանագրելու, որ այն շատ էական է եւ բուհի առաջընթացին նպաստող։

Ավելին, մեր սիրելի գործընկերուհիների՝ իրենց գործին ու բարեփոխումների ուղիով ընթացող համալսարանի նպատակներին նվիրվածությունը եւ մեր ուսանողուհիների նպատակասլացությունը օրինակելի են․ նրանց գործադրած ջանքերով ի ցույց են դրվում մեր համալսարանի առավելությունները, առանձնահատկությունները եւ վճռորոշ դերակատարությունը Հայաստանի Հանրապետության համար ապագան կանխորոշող երկու հենասյունային՝ կրթության եւ ագրոպարենային ոլորտներում։

Սիրելի՛ կանայք, Ագրարային համալսարանի ամբողջ մեծ ընտանիքի անունից շնորհակալություն եմ հայտնում ձեր հետեւողական աշխատանքի եւ երկրի առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելը ձեր աշխատանքի մաս համարելու համար։

Եղեք առողջ, սիրված, գնահատված եւ երջանիկ, ու թող իրականանան ձեր բոլոր նվիրական նպատակները։

Միասին մենք դեռ շատ անելիքներ ունենք։

Շնորհավոր Մարտի 8։