Ամեն աշխատանքային առավոտ Չարենցավանից Երեւան շտապելու պատճառը գրասեղանիդ սպասող ուսումնամեթոդական գրականության տրցակն է, համակարգչումդ` գիտական ամսագրի ընթացիկ համարի հոդվածները: Այս ամենը` հերթով, կարգով, ըստ ժամանակացույցի, խմբագրում, սրբագրում, հանձնում ես հրապարակման: Սա է քո աշխատանքը, որն անում ես արդեն երկու տասնամյակ, անում ես սիրով, պատասխանատվությամբ, համեստորեն:
Սիրելի՛ Սաթենիկ, մեր լավ ու բարի ընկեր, մի զրույցի ժամանակ ասացիր. «Իմ աշխատանքային տարիքը հավասար է գիտական ամսագրի տարիքին…քսան տարում բուհն էնքան է փոխվել, հիմա էլ աչքդ թարթում ես, մի նոր բան է կատարվում… բայց անփոփոխ է երկու բան` մեր սերը սեփական գործի հանդեպ եւ աշխատասենյակի պատուհանից երեւացող կաղնիների զույգը»: 2021-ին նշեցինք քո աշխատանքային երկրորդ կեսի` Մարգարիտայի խմբագրական գործունեության քսանամյակը: Հիմա հայերենի պահապանների բանակի երկու զինվորիդ էլ մաղթում ենք առողջություն, եւս երկու տասնամյակի աշխատանքային երկարակեցություն… եթե մոտենաս պատուհանին, գլխի կընկնես` ում նման:
Համոզված ենք` նաեւ Ագրարայինի մեծ ընտանիքի սերն ու հարգանքն է ամեն առավոտ այստեղ շտապելուդ պատճառը:
Սիրով` քո հարազատ հրատարակչական-խմբագրական թիմ