Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված կազմակերպություններին «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում» նախագծի շրջանակում ստորեւ ներկայացված ծառայությունների համար գնառաջարկ տրամադրելու:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) ECOserve Հայաստան ծրագրի աջակցությամբ:
Տվյալ հայտարարության բաղկացուցիչ մասերն են՝
Մատուցվող ծառայության նկարագրությունը
Մասնակցության չափանիշները եւ գնահատման կարգը
Հայտ կարող են ներկայացնել ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք:
Հայտատուն կարող է հանդես գալ համատեղ գործունեությամբ (ՀԳ), որի դեպքում բոլոր անդամները միասին պատասխանատվություն են կրում պայմանագրի լիարժեք իրականացման համար։
Պայմանագիրը շնորհվում է բավարար գնահատված հայտերից նվազագույն գնային առաջարկ ներկայացրած հայտատուին նախապատվություն տալու սկզբունքով:
Ներկայացվող հայտի բովանդակությունը
Հայտատուն իր հայտում պետք է ներառի՝
Մասնակցի ստորագրած հայտի արժեքը ԲՈԼՈՐ լոտերի համար։ Գնառաջարկը ներառում է պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով կատարվելիք բոլոր վճարները, այդ թվում` հարկեր, տուրքեր, վառելիք, աշխատուժի հաշվարկ եւ այլն։
Հայտը համարվում է ընդունված, երբ ԲՈԼՈՐ լոտերի համար ներկայացված է մեկ առաջարկ։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճեն։
Հայտատուի փորձը այս ոլորտում հավաստող փաստաթղթեր։
Հայտերի ներկայացման կարգը
Հայտը կարելի է ներկայացնել թղթային եւ էլեկտրոնային տարբերակով մինչեւ սույն թվականի օգոստոսի 21-ը ժամը 12:00-ն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամ, ՀՀ, ք․ Երեւան Տերյան 74 հասցեով կամ ուղարկել էլփոստի [email protected] հասցեին։
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամն իրեն իրավունք է վերապահում ընդունելու կամ մերժելու որեւէ Հայտ եւ չեղյալ համարելու մրցութային գործընթացը եւ մերժելու բոլոր հայտերը ցանկացած ժամանակ նախքան պայմանագրի շնորհումը՝ առանց որեւէ պարտավորության ենթարկելու տվյալ Հայտատուին կամ Հայտատուներին, կամ առանց բացատրություն տալու Հայտատուին կամ Հայտատուներին «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի գործողությունների հիմքերի վերաբերյալ։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգողի հետ՝ [email protected] էլհասցեով կամ զանգահարել +37494 48 87 85 հեռախոսահամարով։
Մանրամասների համար անցեք այս հղումներով՝ հայերեն եւ անգլերեն։