Վերապատրաստման կամ համատեղ դասավանդման եւ վերապատրաստման հնարավորություն Վալյադոլիդի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 1 տեղի մրցույթ Վալյադոլիդի համալսարանում (Իսպանիա) 2024-2025 ուստարում 5 օրով վերապատրաստման կամ համատեղ դասավանդման/վերապատրաստման (նվազագույնը 4 ժամ դասավանդում) համար։

Աշխատանքային պլանը անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել Վալյադոլիդի համալսարանի համապատասխան ակադեմիական պատասխանատուի հետ։

Դիմելու ընթացակարգ՝ https://drive.google.com/drive/folders/1gZD9aAnkOZDlhADbPAGVqz3WSps-TBiw?usp=drive_link

Վալյադոլիդի համալսարանի բաժիններ՝ https://uvamobplus2.uva.es/publico/courses
Անհրաժեշտ փաստաթղթեր՝ https://uvamobplus2.uva.es/publico/apply

Վերջնաժամկետն է 2024 թ․ հունիսի 21-ը (իսպանական ժամանակով ժամը 11։59):
Հիմնական անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ․

  • Երաշխավորագիր
  • Տեղեկանք մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից (անգլերեն)
  • Լեզվի տիրապետման հավաստագիր (առնվազն B2 մակարդակ)
  • Շարժունության ծրագրի առաջարկ՝ ստորագրված ՀԱԱՀ ակադեմիական եւ վարչական պատասխանատուների կողմից (այս փաստաթուղթը կարող եք գտնել դիմում-հայտի 5-րդ քայլը լրացնելիս): Շարժունության ծրագրի առաջարկի վարչական պատասխանատուն է ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանը, որը պետք է հաստատի ու ստորագրի այս փաստաթուղթը։
  • Մոտիվացիոն նամակ
  • Սոցիալապես անապահով դիմորդները պետք է տրամադրեն համապատասպան փաստաթղթեր՝ որպես ապացույց
  • Հաշմանդամություն ունեցող դիմորդները պետք է ներբեռնեն հաշմանդամությունը հավաստող համապատասխան փաստաթղթեր
  • Հարկային եւ ազգային ապահովագրական պարտավորությունների կատարման մասին դիմորդի ստորագրած հայտարարագիր (այս փաստաթուղթը կարող եք գտնել դիմում-հայտի 6-րդ քայլը լրացնելիս)։

Մասնակիցների գնահատումը կիրականացվի երկփուլ մեխանիզմով՝ ՀԱԱՀ-ի եւ Վալյադոլիդի համալսարանի կողմից։

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Օֆելյա Տերտերյանին ([email protected]):