Ռեկտորների խորհրդաժողով Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանում

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նոյեմբերի 26-28-ը Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում մասնակցել է այդ համալսարանի գործընկեր համալսարանների ռեկտորների խորհրդաժողովին։ Ռեկտորների մի մասը մասնակցում էր առցանց։

Քննարկվել են ցանցային համագործակցությանը, միջազգային հավատարմագրմանը, համատեղ ուսումնական ծրագրերին, կրկնակի դիպլոմներին, անգլերենով ագրարային մենեջմենթի ծրագրին, միջազգային, հետբուհական եւ շարունակական կրթության մարտահրավերներին, գործընկեր համալսարանների միջեւ տեղեկատվության երկկողմ փոխանակմանն առնչվող հարցեր։

Գործընկեր համալսարանների ղեկավարները առաջարկներ են ներկայացրել հետագա համագործակցության վերաբերյալ։ Ռեկտոր Ուռուտյանը քննարկման օրակարգ է բերել պարենամթերքի տեխնոլոգիաների, սննդի կենսատեխնոլոգիաների, ագրոթեք ոլորտի ու ստարտափների վերաբերյալ դասընթացների ուղղություններով համագործակցության առաջարկներ։

Դեկտեմբերի կեսին սպասվում է Ագրարային համալսարանի պատվիրակության այցը Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարան։ Պատվիրակության կազմում կլինեն Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի մի խումբ աշխատակիցներ եւ Ագրարային մենեջմենթ մագիստրոսական ծրագրի ուսանողներ։