Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Իսպանիա) գարնանային կիսամյակում ուսումը 5 ամսով շարունակելու համար (1 ուսանող)։
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրարային ճարտարագիտության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին (բացառությամբ առաջին կուրսում եւ ավարտական կիսամյակում սովորողների):
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Օֆելյա Տերտերյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- Ապացույց ՀԱԱՀ-ի ուսումնառող լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
- Անձնագրի պատճեն
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- Ինքնակենսագրական` CV (Europass ձեւաչափով, անգլերենով)
- Ակադեմիական տեղեկագիր (անգլերենով)
- Անգլերենի/իսպաներենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (նվազագույնը՝ B1 մակարդակ, Cambridge, IELTS, TOEFL, Trinity կամ ՀԱԱՀ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրված հավաստագիր)
- Առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ։
Մասնակիցը պետք է ընտրի 25-30 կրեդիտ, որի առնվազն 1/3-ը պետք է համապատասխանի իր հաջորդ գարնանային կիսամյակի առարկաների կրեդիտներին։ Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 4-ը։
Օգտակար հղումներ․
Ալմերիայի համալսարանի վերաբերյալ`
Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկ՝
Իսպաներենով դասավանդվող առարկաների ցանկ՝
https://www.ual.es/en/estudios/grados
Անհրաժեշտ փաստաթղթեր՝
https://drive.google.com/drive/folders/12UiJCenFMfTPrvUJrvrPSQaF2m4_cxMX?usp=sharing
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
Ուշադրություն․ Իսպանիայի ազգային վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները հնարավոր է մեկնեն Ռուսաստան՝ Մոսկվայում գտնվող Իսպանիայի Թագավորության դեսպանություն։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Օֆելյա Տերտերյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: