Ուսման հնարավորություն Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2025 -2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումը 5 ամսով Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում շարունակելու համար (սեպտեմբեր-հունվար, 3 տեղ)։

Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) եւ Ագրոբիզնեսի դեպարտամենտի 2-րդ կուրսի ուսանողները։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ։ Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (անգլերենով)։

    1. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
    2. Անձնագրի պատճեն
    3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
    4. Ինքնակենսագրական` CV (Europass ձեւաչափով, անգլերենով)
    5. Ակադեմիական տեղեկագիր (հայերեն)
    6. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է)
    7. Առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ:

Ուսանողները պետք է ընտրեն 25-30 կրեդիտ, որի գոնե 1/3-ը պետք է համապատասխանի հաջորդ աշնանային կիսամյակի առարկաների կրեդիտներին։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թ. մարտի 21-ը:

Օգտակար հղումներ․

Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը։

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը: Երկարաժամկետ (90 օրից ավելի) մնալու դեպքում վիզա ստանալու համար հնարավոր է, որ մասնակիցը մեկնի Մոսկվա։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Օֆելյա Տերտերյանին կամ գրել [email protected]  էլհասցեով։