Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը սույն թվականի հուլիսի 3-ին սկսել է 2024-2025 ուսումնական տարվա ընդունելությունը 10-րդ դասարանի հետեւյալ հոսքերում.
Տնտեսագիտական (մաթեմատիկայի եւ անգլերենի խորացված ուսուցում),
Ագրոկենսաբանական (քիմիայի եւ կենսաբանության խորացված ուսուցում),
Տեխնոլոգիական (մաթեմատիկայի եւ քիմիայի խորացված ուսուցում),
Ճարտարագիտական (մաթեմատիկայի և ֆիզիկայի խորացված ուսուցում)։
Փաստաթղթերն ընդունվում են մինչեւ ս․ թ․ օգոստոսի 31-ը ներառյալ։ Վարժարան ներկայացվելիք փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այս հղմամբ՝ սեղմելով «Ընդունելություն» բաժինը։

- 04/07/2024
- 2024