Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ։
Շնորհավորում եմ ձեզ՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ։ Այս տոնն աշխատանքն ու աշխատասիրությունը փառաբանելու համար է՝ ընդգծելով այն կարեւորագույն դերը, որը աշխատավոր մարդը կատարում է ի նպաստ իր երկրի ու հասարակության զարգացման:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում աշխատելու հիմնական նպատակն է՝ պատրաստել մրցունակ մասնագետներ, որոնք իրենց նվիրված աշխատանքով ապահովելու են մեր երկրի ագրոպարենային ոլորտի առաջընթացն ու լուծելու են բնակչության սննդապահովվածությանն առնչվող խնդիրներ։
Տոնական առիթն օգտագործելով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ագրարային համալսարանի այն բոլոր աշխատակիցներին, որոնք իրենց աշխատանքով նպաստում են մեր բուհի եւ Հայաստանի ագրապարենային ոլորտի վերելքին ու հզորացմանը։
Ցանկանում եմ նաեւ Ագրարայինի դիմորդներին հատուկ հիշեցնել, որ այսօր դուք՝ ընտրելով Ագրարային համալսարանի առաջարկած որեւէ կրթական ծրագիր, առաջիկայում կարող եք համալրել պատվաբեր աշխատանք կատարող՝ մարդկանց կենսագործունեության համար անփոխարինելի բարիքներ արտադրող եւ շատ բարձր փոխհատուցվող մասնագետների շարքերը:
Թող ձեր աշխատանքային նվաճումները լինեն շարունակական, իսկ յուրաքանչյուր Մայիսի 1 դառնա աշխատանքային բազում ձեռքբերումներն ամփոփելու յուրատեսակ հաշվետվության օր։
Հարգանքով եւ բարի ցանկություններով՝
ՀԱԱՀ ռեկտոր