«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների աճուրդ, այդ թվում՝
խոշոր եղջերավոր կենդանիներ
– հորթեր (2018-2019թ.թ.- 28 գլուխ)
– հորթեր (2020թ.- 16 գլուխ)
– հորթեր (2021թ.- 29 գլուխ)
մանր եղջերավոր կենդանիներ
– մայր ոչխարներ (2016-2019 թ.թ -114 գլուխ)
– խոյեր (2018-2020 թ.թ – 5 գլուխ)
– գառներ (2020 թ. – 22 գլուխ)
– գառներ (2021 թ. – 5 գլուխ)
Աճուրդը տեղի կունենա 2021 թ.-ի նոյեմբերի 5-ին, ժամը 14։00-ին, ք․ Երևան, Տերյան փ․, 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենքի 3-րդ հարկում գտնվող Գիտական խորհրդի նիստերի դահլիճում։
1. Օտարման առարկա խոտանվող կովերի տվյալները |
1.1 Հետևյալ հղմամբ տեղադրված են խոտանվող կենդանիների (այսուհետ՝ Գույք) բնութագրիչները (այսուհետ Ցանկ): Գույքը գտնվում է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի, ՀԱԱՀ-ին պատկանող Ուսումնափորձանական տնտեսությունում (ՈՒՓՏ) և Կոտայքի մարզի Ելիջայի հանդամասում: Ցանկում յուրաքանչյուր Գույքի հերթական համարին հաջորդում է տվյալ կենդանու տարիքը և նույնականացման (ականջապիտակի) համարը: Գույքի յուրաքանչյուր խմբաքանակի համար սահմանված է փաստացի կենդանի քաշի մեկ կիլոգրամի մեկնարկային արժեք։ |
2. Աճուրդի կարգը և պայմանները |
2.1. Աճուրդի կազմակերպիչն է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ): Հանձնաժողովի կողմից սահմանված աճուրդային կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ |
2․2․ Աճուրդի մասնակցության վճարը կազմում է 10000 (տասը հազար) ՀՀ դրամ, յուրաքանչյուր խոշոր եղջերավոր անասունի համար, և 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր մանր եղջերավորի համար, որը նախապես վճարվում է Հիմնադրամի՝ «Արդշինբանկ» ՓԲԸ բանկում սպասարկվող 2470100531030000 հաշվարկային հաշվին։ Մասնակցության գումարը վերադարձվում է, եթե մասնակիցը չի հաղթում աճուրդում, իսկ հաղթելու պարագայում՝ ներառվում է ձեռք բերման գնի մեջ։
2.3. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Հիմնադրամ ներկայացնել Մասնակցության և գնային առաջարկի հայտ (Հայտ) համաձայն 2.4 կետի, և 2.2 կետի մասնակցության վճարը հավաստող փաստաթուղթ (Անդորրագիր) ք. Երևան, Տերյան 74 հասցեում, 1-ին մասնաշենք, 129 սենյակ, մինչև 2021 թ. նոյեմբերի 4-ը, ժամը 17․00-ն։ Հայտը լրացվում է տեղում՝ Անդորրագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայության պարագայում։ 2.4. Հայտով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են Հիմնադրամ՝ փակ և կնքված (իրավաբանական անձի դեպքում) կամ միայն ստորագրված (ֆիզիկական անձի դեպքում) ծրարով: Հայտի ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները. 2.5. Աճուրդի մասնակիցները կարող են Գույքը տեսնել և ուսումնասիրել աշխատանքային օրերին 10։00-17։00 ընկած միջակայքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրը։ 2.6. Հայտերի ներկայացման և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Հիմնադրամ՝ 012583452, 012528516 կամ 091566014 հեռախոսահամարներով՝ Լիլիթ Աթանայանին, իսկ Գույքի բնութագրիչների և ուսումնասիրելու հարցերով՝ Ռոբերտ Գևորգյանին՝ 094 453784։ |
3. Մրցույթի արդյունքների ամփոփում
3.1. Գույքի ձեռք բերման համար մասնակցի առաջարկած գինը չի կարող պակաս լինել Հիմնադրամի կողմից առաջարկվող մեկնարկային գնից: 3.2. Եթե առաջարկված Գույքի համար ընդամենը մեկ գնման հայտ է ներկայացվել, ապա գործարքը կատարվում է հայտում առաջարկվող գնով: Հակառակ դեպքում հաղթող է ճանաչվում առավել բարձր գնառաջարկ ներկայացնող հայտատուն: Հաղթողի կողմից գույքի մասնակի ձեռք բերման պարագայում, հաջորդ առավել բարձր գին առաջարկողին տրվում է մնացած գույքի ձեռք բերման հնարավորություն: Նույն սկզբունքը կիրառվում է հաջորդող բարձր գին առաջարկողների պարագայում: 3․3․ Հիմնադրամի շահերից ելնելով, առավելագույն գին ներկայացրած մասնակցին հնարավորություն է ընձեռվում, նույն լոտի շրջանակում, ձեռք բերել գույքի հավելյալ քանակություն՝ 24 ժամվա ընթացքում վճարելու պայմանով, հակառակ դեպքում այն առաջարկվում է հաջորդող բարձր գին ներկայացնողին։ 3.4. Մրցույթն ամփոփելուց հետո Հիմնադրամը առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է մրցույթի հաղթողին (այսուհետ Գնորդ) մրցույթի արդյունքների մասին: Մնացած մասնակիցները տեղեկացվում են մասնակցության վճարի վերադարձման կարգի մասին: 3.5. Եթե Գնորդը հրաժարվում է վճարել հաղթած Գույքի համար, ապա մասնակցության վճարը վերջինիս չի վերադարձվում և հաղթող է ճանաչվում տվյալ Գույքի ձեռք բերման համար հաջորդ առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: 4. Մրցույթի հաղթողի կողմից գումարի վճարման կարգն ու պայմանները 4․1․ Վաճառված Գույքի հաղթողի հետ կնքվում է Գույքի առուվաճառքի պայմանագիր։ 4․3․ Գույքի նկատմամբ գնորդի իրավունքը ծագում է Գույքի դիմաց ամբողջական վճարման փաստը Հիմնադրամի բանկի կողմից հավաստվելուց հետո։ 4․4․ Նախորդ կետում նշված փաստի հավաստումից հետո Գնորդը հեռախոսազանգով (ընդ որում, հեռախոսազանգը կարող է ձայնագրվել) տեղեկացվում է այդ մասին, որից հետո ծագում է Գնորդի պարտավորությունը ոչ ուշ, քան տեղեկացվելուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում Գույքը իր միջոցներով և իր հաշվին տեղափոխելու Հիմնադրամի տարածքից (հակառակ դեպքում Հիմնադրամն իրավասու է պահանջելու Գույքի պահպանության հետ կապված ծախսերի, ինչպես նաև վնասների հատուցում)։
|