Անցյալ շաբաթ ՀԱԱՀ-ը հյուրընկալեց Թեսալիի կիրառական գիտությունների համալսարանի (Հունաստան) պրոֆեսոր, դոկտոր Մայքլ Վրահնակիսին, ով Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում համալսարան էր ժամանել դասավանդման նպատակով։ Նրա գիտահետազոտական հետաքրքրության ոլորտներն են արոտավայրերի կառավարումը, զարգացումը և էկոլոգիան, ֆլորիստիկ բազմազանության քանակականացումը, ագրոանտառային տնտեսությունը, արոտավայրերի վիճակը և առողջությունը, պահպանվող տարածքների կառավարումն ու մոնիտորինգը: ՀԱԱՀ-ի կողմից հենց նա էր ընտրվել այցի համար, քանի որ պրոֆեսորի մասնագիտական և հետազոտական ոլորտը բավականին հետաքրքիր էր ՀԱԱՀ ոլորտային մասնագետներ համար։
Այցի առաջին օրը պրոֆեսորն այցելեց ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեց դեպարտամենտի պետ Գ․ Համբարձումյանին։ Վերջինս ներկայացրեց համալսարանի միջազգային ծրագրերը, դրանց շրջանակներում իրականացված փոփոխություններն ու ակնկալվող վերջնարդյունքները, ինչպես նաև այն ոլորտները, որտեղ ՀԱԱՀ-ն հետաքրքրված է միջազգային համագործակցության խորացման կամ նոր համագործակցության ստեղծման համար։ Քննարկվեցին նաև երկու համալսարանների միջև առկա փոխանակման ծրագիրն ու երկկողմանի համաձայնվեցին այն երկարացնել նաև նյուս տարի։ Այնուհետև պրոֆեսորը հանդիպեց ագրոնոմիական ֆակուլտետի փոխդեկան Սասուն Մամաջանյանի հետ, ում հետ նրանք քննարկեցին շաբաթվա ծրագրերը և դասավանդման ու վերապատրաստման ժամկետները։
Հյուրը կատարեց շրջայց համալսարանում և ծանոթացավ տարբեր ենթակառուցվածքների՝ ներառյալ նոր բացված գինու և հացի ու շոկոլադի լաբորատորիայի, գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիայի, տեստային կենտրոնի գործունեությանը։ Պրոֆեսոր Մայքլ Վրահնակիսը հանդիպում ունեցավ նաև ՄԿԿԲ աշխատանքների գծով պրոռեկտոր Մ․ Մովսիսյանի հետ, ով ներկայացրեց ՀԱԱՀ-ում կատարվող կրթական բարեփոխումները և ՀԱԱՀ-ի միջազգայնացման ռազմավարությունը։ Քննարկվեցին նաև հետագա համագործակցության ընդլայնման և ամրապնդման բոլոր հնարավոր ուղիները։ Մեր հյուրն այցելեց ագրոտեխնոլոգիական ինկուբատոր և ծանոթացավ ինկուբատորի աշխատանքին, ինչպես նաև եղավ երկու նորաբաց ընթերցասրահներում։
Մարտի 23-ին հյուրը հանդիպեց ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանին, ով ներկայացրեց ֆակուլտետի մասնագիտությունները, ուղղությունները և հյուրի հետ քննարկեց հետագա համագործակցության հնարավորությունները, իսկ ՀԱԱՀ բուսաբուծության և հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանի հետ քննարկում ծավալվեց խոտհարքի, գերարածեցման և չարածեցման, դեգրադացիայի խնդիրների շուրջ։ Քննարկման վերջում հյուրը նվեր ստացավ պրն․ Թովմասյանի կողմից գրված մի քանի հրապարակումներ։
Նույն օրը ագրոէկոլոգիայի և անտառագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մարինե Մարկոսյանի, բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գևորգյանի, բակալավրիատի ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտ Հոխանյան Մերիի ներկայությամբ հյուրը ներկայացրեց Հունաստանում առկա արոտավայրերի և խոտհարքների խնդիրները։
ՀԱԱՀ-ն արժևորում է բարեկամ երկրի հետ առկա համագործակցությունը և ՄԿԴ-ն փորձում է առավել ընդյալնել կիթագիտական համագործակցությունը Հունաստանի բուհական հաստատությունների հետ։