Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 3 տեղի մրցույթ 2024-25 ուստարում Վիզեուի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (նվազագույնը՝ B2) տիրապետող եւ անասնաբուժության, կենդանագիտության, կենսաբանության եւ կենսատեխնոլոգիաների, սննդի անվտանգության ոլորտներում աշխատողները։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերեն)
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինեն դասավանդման թեմաները (նվազագույնը՝ 8 ժամ) կամ վերապատրաստման ոլորտը։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի հոկտեմբերի 4-ը: Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Հարցազրույցի կհրավիրվեն այն թեկնածուները, որոնց փաստաթղթերը կհամապատասխանեն չափանիշներին եւ մոտիվացին նամակը կհամարվի բավարար։
Օգտակար հղումներ․
- Ընդհանուր տեղեկություններ՝ https://ipv.pt/en/study/
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: